ԹԱՆԿ ԴԵՂԵՐԻ ՀՄԱՅՔԸ

02/11/2013 schedule13:51

Պատգամավորների հետ հարցուպատասխանից տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանում դեղերի հետ ոչ մի խնդիր չկա, առողջապահության ոլորտը իդեալական վիճակում է...: «Կեղծ դեղերի ներկրման հետ կապված արտառոց դեպքեր չեն գրանցվել»,- մասնավորապես հայտարարեց նախարարը: Որպեսզի պարզենք, թե որքանով է վիճակը իդեալական, մի քանի հարց ուղղեցինք նախարարին:

- Պարոն Դումանյան, դուք ասացիք, որ կեղծ դեղերի ներկրման հետ կապված արտառոց դեպքեր չեն գրանցվել: Իսկ ապօրինի ներկրվող դեղերի հետ կապված արտառոց դեպքեր գրանցվե՞լ են:
- Ի՞նչ ասելիք... ի՞նչ է ասելիքը...

- Օրինակ` մեր թերթում հրապարակվեց ապօրինի ներկրված դեղի վաճառքի ապացույց...
- Հա, դա մենք էինք հայտնաբերել:

- Դա դուք չէիք հայտնաբերել, դա մենք էինք հայտնաբերել:
- Հետո մենք ուսումնասիրեցինք...

- Ուսումնասիրեցի՞ք: Եւ ներկրողն ու վաճառողը ի՞նչ պատժի ենթարկվեց:
- ...

- «Նատալի ֆարմի» մասին է խոսքը:
- Ես չգիտեմ` որ դեպքի մասին եք ասում, որովհետեւ վերջերս երկու-երեք... :

- Ոչ մի պատժի էլ չի ենթարկվել: Կասե՞ք ինչու:
- Պատժիչը մենք չենք: Մենք կարող ենք ընդամենը ասել, թե այդ դեղը գործածության համար պիտանի է, թե` ոչ եւ այդ դեղը հանրապետությունում գրանցված է, թե` ոչ:

- Մեր ներկայացրած փաստն այն մասին է, որ «Նատալի ֆարմում» վաճառվող այդ դեղի սերիայով դեղ Հայաստան օրինական ճանապարհով չի ներկրվել:
- Եթե դա գրանցված չի, ուրեմն դա պետք է առգրավվի:

- Առգրավվե՞լ է, տեղյա՞կ եք:
- Ես տեղյակ չեմ կոնկրետ այդ դեպքից:

- Իսկ եթե ուրիշ ֆիրմա լիներ, «Նատալի ֆարմը» չլիներ, էլի՞ պատիժներ չէր կրի:
- Բոլորի համար գործում են նույն օրենքները: Որեւէ մեկը չի կարող արտոնյալ լինել:

Եւ ուրեմն, ինչումն է խնդիրը: Չկա ոչ մի պաշտոնական գնահատական, թե Հայաստանում վաճառվող դեղերի որ մասն է ապօրինի ներկրվում: Մեր թերթի հոկտեմբերի 9-ի համարում հրապարակեցինք Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Նատալի ֆարմ» դեղատնից գնված «Պրեգնիլ» տեսակի «լեւի» դեղի ապացույցները: Եթե շարքային լրագրողը մեկ «զախոդից» կարողանում է «լեւի» դեղ հայտնաբերել, ապա մոտավորապես կարելի է  պատկերացնել, թե այդ «իդեալական» շուկայում որքան է «լեւի» դեղի մասնաբաժինը: Բայց դատելով նրանից, որ առողջապահության նախարարությունն արհամարհեց այդ փաստը, եւ ոչ ոք չպատժվեց` ուրեմն նախարարությունը շատ էլ լավ գիտի, թե կոնկրետ ով է ներկրում այդ «լեւի» դեղը, ու բնականաբար, չի խոչընդոտում:

Փոխարենը, նախարարությունն իր ստորաբաժանումներով հանդերձ ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում դեղերը թանկ լինեն: Օրինակ` Վրաստանի համեմատ Հայաստանում դեղերի մեծածախ գներն առնվազն 30-40 տոկոսով բարձր են: Գների այդ տարբերության պայմաններում Վրաստանից «լեւի» դեղերի մուտքը Հայաստան կանխել գործնականում հնարավոր չէ: Միակ տարբերակն այն է, որ Հայաստանում դեղերի գներն իջնեն: «Նախարարությունը մեխանիզմներ մշակո՞ւմ է դեղերի գներն իջեցնելու համար»,- հարցրեցինք նախարարին:

- Այդ մեխանիզմները պատրաստել ենք արդեն, եւ պատրաստ է նաեւ «Դեղերի մասին» նոր օրենքը: Շուտով այն կներկայացվի Ազգային ժողով: Հույս ունեմ, որ մինչեւ տարվա վերջ կընդունվի: Այնտեղ դեղերի եւ վերին սահմանը կա եւ ստորին սահմանը...:

- Ռուսաստանը գնաց այդ ուղղությամբ, սահմանեց գների միջակայքը, բայց դա չօգնեց` դեղերն այնտեղ էլ են թանկ:
- Եթե դուք գիտեք ուրիշ մեխանիզմ, ես կխնդրեմ, որ ներկայացնեք:

- Դեղերի շուկան բացել... օրինակ` խթանել «զուգահեռ ներկրումները»:
- Մեզ մոտ «զուգահեռ ներկրումը» արգելված չէ, սակայն զուգահեռ ներմուծման անվան տակ ներ են մուծում ոչ պիտանի դեղորայք:

Սա նախարարության ստանդարտ պատասխանն է, որը իրականության հետ ոչ մի կապ չունի: Նույն դեղը տարբեր երկրներ մատակարարվում է տարբեր գներով: Քանի որ Հայաստանի շուկան փոքր է, ուստի նույն դեղը Հայաստանին մատակարարվում է մի քանի անգամ բարձ գնով, քան, ասենք, Արեւելյան Եվրոպայի երկրներ: Այդ երկրներից նույն դեղն ավելի էժան ներկրելը կոչվում է «զուգահեռ ներկրում»: Եւ նախարարությունն իր ստորաբաժանումներով ամեն կերպ խոչընդոտում է դրան: Իսկ Վրաստանում դա խթանվում է, այդ պատճառով դեղերն այնտեղ էժան են եւ «լեւի» ճանապարհներով մտնում են Հայաստան: Այս թեմայով նախարարին ուղղված մեր հարցերը մնացին կիսատ: Նախարարը հերթական հարցը լսելուց հետո շնորհակալություն հայտնեց եւ հեռացավ: Նկատենք, որ «Դեղերի մասին» նոր օրենքը, որը նախարարությունը պատրաստվում է ներկայացնել ԱԺ-ին, մի նոր պատուհաս է դառնալու հանրության գլխին: Այդ օրենքը մշակվել է այնպես, որ կոռուպցիան էլ ավելի խորանա: Բայց դա առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք:

Տպել
551 դիտում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է