Հայաստանը թալանողները-4

30/03/2010 schedule18:21

Հայաստանը թալանող պաշտոնյաների հերթական ցուցակն է երեկ տպագրվել ռուսական մամուլում: Այս անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքին անդրադարձել է «The Moscow post» պարբերականը: «Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար բարձրացրեց 7 տոկոսով, իսկ հայ չինովնիկները հաջողացրին բնակչության համար այդ գինը բարձրացնել մոտ 40 տոկոսով». սույն վերտառությամբ հոդվածի տակ այս անգամ խոսքը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների մասին է:  

Կարեն Կարապետյան

Կարեն ԿարապետյանԾագումով ղարաբաղցի «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը, ըստ ռուսական պարբերականի, ՀՀ գազալցակայանների գլխավոր «նայողն» է,  ում միջոցով լցվում են նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի գրպանները: Հրապարակման մեջ հիշեցում կա նաեւ, որ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանին մեղադրում էին «Հայռուսգազարդից» 170 մլն դոլար գողանալու համար: Ըստ «The Moscow post»-ի, Կարեն Կարապետյանը վերահսկում է պլաստմասե խողովակների արտադրությամբ զբաղվող կազմակերպություն, որի արտադրանքը օգտագործվում է գազիֆիկացման ժամանակ: Նա շուկայից դուրս է մղել տնային տնտեսություններում գազային համակարգերի սպասարկմամբ զբաղվող 8 մասնավոր կազմակերպությունների, բացառությամբ` «Ալշիդ» ընկերության, որը, ի հեճուկս մոնոպոլիստ ընկերության տնօրինության ճնշումների, կարողացել է գոյությունը պահպանել շուկայում:  

Գագիկ Բեգլարյան` Չոռնի Գագո

Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ըստ ռուսական լրատվամիջոցի, ունի բիզնես հետաքրքրություններ մի Գագիկ Բեգլարյան` Չոռնի 
Գագոքանի ոլորտներում` թեթեւ արդյունաբերություն (մի քանի տրիկոտաժի ձեռնարկությունների սեփականատեր է), շինարարության համար հողերի առուծախ, անօրինական շինարարություն` հիմնականում Երեւանի կենտրոնում եւ կանաչ գոտիներում: Նա սերտորեն կապված է կրիմինալի հետ: Վերջին շրջանում փորձում է իր բարեկամներին ու մտերիմներին ղեկավար աշխատանքի տեղավորել Երեւանի համայնքներում: «The Moscow post»-ը հիշեցնում է նաեւ, որ պետական գնումների գործակալության ղեկավարը Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն է:    

Սամվել Ալեքսանյան

Սամվել Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մականունը` Լֆիկ Սամո, Ըստ ռուսական պարբերականի, այս մականունը նա ստացել է  կանացի ներքնազգեստների բիզնեսով զբաղվելու արդյունքում, երկրի ամենահարուստ անձանցից է եւ երկրի ղեկավարի վստահելի օլիգարխներից մեկը: Նա, ըստ «The Moscow post»-ի, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնես-պարտնյորն է բջջային հեռախոսների ՀՀ ներկրման գործում: Միանգամից մի քանի խանութների ցանցի սեփականատեր է` «Երեւան սիթի», «Լուսաստղ», «Կայսր»: Ավարտին է հասցնում Շիրակի մարզում շաքարի ճակնդեղի գործարանի շինարարությունը: Չի խորշում ուկրաինական եւ ռուսական օղիների հայտնի ապրանքանիշերի կեղծումից: Հայաստանում 7 դեղագործական ֆիրմայի սեփականատեր է, որոնք նույնիսկ Տնտեսական մրցակցության պետհանձնաժողովի տվյալներով, բարձրացնում են ներկրվող դեղորայքի գները: Նա ունի ամենաբազմամարդ եւ լավ զինված թիկնազորը Հայաստանում: Պարբերաբար հավատարմություն եւ լոյալություն է ցուցադրում նախագահին եւ միաժամանակ անգութ է իր մրցակիցների եւ առավել եւս ընդդիմության հանդեպ: Նա կատարում է «իշխանության մահակի» դերը:    

Գագիկ Ծառուկյան     

Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ ռուսական ԶԼՄ-ի, լինելով ՆԳՆ աշխատակից, դատապարտվել է բռնաբարության համար եւ պատիժը կրել է: Ծառուկյանին է պատկանում «Մուլտի գրուպ» կոնցեռնը, որը բաղկացած է մի շարք ձեռնարկություններից` Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Աբովյանի չափիչ գործիքների գործարանը, Երեւանի դեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Ավիասերվիս» ԲԸ-ն, «Մուլտի լեոն» բենզագազալցակայանների ցանցը, քարի վերամշակման «Մուլտի սթոուն» ընկերությունը, գինու, կոնյակի եւ օղու «Արարատ» գործարանը, Արարատի ցեմենտի գործարանը, ունի բազմաթիվ այլ ակտիվներ, իսկ որոշ ոլորտներում մենաշնորհ է հաստատել: Օրինակ, նրա ընտանիքը գրեթե ամբողջությամբ վերահսկում է մեղրի արտադրությունը Հայաստանում` շուկայից դուրս մղելով անկախ արտադրողներին: Իր մարդկանց միջոցով վերահսկում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, ակտիվներ ունի ԱՊՀ եւ Հարավային Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Բալկաններում: 1997թ-ից մինչ օրս Ռոբերտ Քոչարյանի գլխավոր բիզնես-գործընկերն է: Ակտիվների ենթադրվող չափը ոչ պակաս, քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար է:

Միխայիլ Բաղդասարով

Միխայիլ Բաղդասարով

Ծնունդով բաքվեցի Բաղդասարովը ՌԴ-ից ՀՀ է եկել 1997-ին` Քոչարյանի վարչապետության ժամանակ: Երկրի ղեկավարությանը ներկայացվել է որպես մարդ, ով մեծ կապեր ունի ռուսաստանյան բիզնես էլիտայի հետ, ինչը պետք է նպաստի 2 երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը: Իրականում, Բաղդասարովը չի ունեցել ոչ մի մեկնարկային խոշոր կապիտալ: 1998-ից իշխում է ՀՀ բենզինի եւ ընդհանրապես ՀՀ նավթամթերքների շուկայում: Քոչարյանի եւ Սարգսյանի աջակցությամբ (վերջինիս կարգադրությամբ Բաղդասարովի հետ համագործակցել է մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանը), աջակցությամբ շուկայից դուրս է մղել բոլոր իր կողմից չվերահսկվող նավթամթերք ներկրողներին: Բաղդասարովն ու նրա «Միկա» ընկերությունը զբաղվել են խոշոր մատակարարումներով` մինչեւ Այրում կայարան, ուր բենզինն ու դիզվառելիքը վերավաճառում էին Սարգսյանի կողմից վերահսկվող 5 ընկերությունների, որոնք էլ զբաղվում էին մանրածախ վաճառքով: Այն մի քանի ամիսներին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը, Բաղդասարովը զրկվեց մենաշնորհից, եւ շուկա վերադարձան այլ մատակարարներ: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո մինչեւ 2000-ի վերջը Բաղդասարովն ամբողջությամբ վերականգնեց իր գերակա դիրքերը նավթամթերքի ներկրման շուկայում: Բաղդասարովը որոշեց իր ուշադրությունը կենտրոնացնել այլ ոլորտների վրա եւ մասնակցեց Հրազդանի ցեմենտի գործարանի «սեփականաշնորհմանը»: Գործարանի սեփականաշնորհման գինը կազմում էր մոտ 150 հազար դոլար, երբ այդ ժամանակ Երեւանի կենտրոնում 3 սենյականոց բնակարանը նույնքան արժեր: Նրա հետ մեկտեղ գործարանի սեփականատեր դարձավ եւս մի հոգի, ով հետագայում սպանվեց` իր դեմ իրականացված մահափորձի հետեւանքով: Պետպատվեր իրականացնող բոլոր շինընկերություններին պարտադրվում էր ցեմենտ գնել միայն Հրազդանի գործարանից: Բաղդասարովի մյուս «սխրանքը» «Հայխնայբանկի» «սեփականաշնորհումն» էր, որը նա գնեց 300 հազ. դոլարով, ինչը, իրականում, եղել է բանկի Երեւանի մի քանի գրասենյակների արժեքը: Այն հետագայում վաճառվեց «ՎՏԲ» բանկին: Եւ այդ ամենը նա կրկին արեց Սարգսյանի ու Քոչարյանի աջակցությամբ: Նավթամթերքների ներկրման վրա վերահսկում իրականացնելու եւ առաջին հերթին ավիակերոսինի վրա ամբողջական մենաշնորհ սահմանելու միջոցով նպատակաուղղված կերպով սնանկացման է հասցվել պետական «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը մինչեւ 2000-ը ինքնաբավ եւ եկամտաբեր ընկերություն էր: Հետագայում ավիաընկերությունը բաժանվել է 3 մասի, սակայն աստիճանաբար մինչեւ 2004-ը բոլոր ավիափոխադրողները Բաղդասարովի «Արմավիայի» կողմից դուրս են մղվել շուկայից: Ակտիվների ենթադրվող չափը 1 միլիարդ դոլար է:       

Բարսեղ Բեգլարյան

Բարսեղ ԲեգլարյանԾագումով ղարաբաղցի Ֆլեշ Բարսեղը Սերժ Սարգսյանի գլխավոր բիզնես գործընկերներից մեկն է: Նա դե յուրե դիզվառելիքի շուկայում խոշորագույն «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է: ՀՀ նավթամթերքների շուկայում ապահովում է բենզինի ավելի քան մեկ քառորդ մասը: Նրան է պատկանում «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի բաժնետոմսերի 45 տոկոսը, խոշորագույն «Ղարաբաղ գոլդ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, «Ֆլեշ+» ընկերության 80 տոկոսը, «Ալյանս» ապահովագրական ընկերության 10.5 տոկոսը: Ֆլեշ Բարսեղն ունի 56 բենզալցակայան, որոնցից 12-ը` Երեւանում, 40-ը` մարզերում, 4-ը` ԼՂ-ում: «Արարատ» բանկի համասեփականատերերից մեկն է: Մաքսային ծառայության տվյալներով, վճարվող եկամտահարկի հիման վրա 2005-ին ՀՀ-ում ամենահարուստ մարդն էր:

Վոլոդյա Բադալյան

Վոլոդյա Բադալյան

Ռոբերտ Քոչարյանի խնամի, նրա խոշոր գործընկերներ, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը Սպիտակի շաքարի գործարանի նախկին տնօրենն է: Նրա ձեռքի տակով է անցել այնպիսի խոշոր քիմիական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու վերավաճառումը, ինչպիսիք են «Քիմռեակտիվը» եւ «Պոլիվինիլացետատը»: 2001-ին ստացված հունական 10 միլիոնանոց վարկի հափշտակիչներից մեկն է: Վարկը «Արդշինբանկի» միջոցով յուրացվել է ՀՀ ագրոարդյունաբերողների եւ սերմնաբուծության միության կողմից: Բադալյանը նաեւ եղել է Քոչարյանի ու Սահակաշվիլիի միջեւ կնքված հայ-վրացական գաղտնի գործարքների կնքահայրը: Այդ բարեկամության եւ հովանավորչության շնորհիվ միջնորդավորված անձանց միջոցով վրացական կապիտալը լվացման համար ներթափանցել է ՀՀ, իսկ հայկականը` Վրաստան: ՀՀ-ի կողմից հանդիսանում է «Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի» անդամ, որի միջոցով Քոչարյանը իր քաղաքական եւ տնտեսական շահերի լոբբինգ էր իրականացնում ՌԴ-ում:

Շարունակությունը` հաջորդ համարում

Տպել
3232 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա