Մեդիադաշտը ճնշումների տակ. ոստիկանապետը 24 ժամ է տալիս

15/03/2014 schedule15:41

Օրերս կայքերից մեկում հայտնվեց բավական ուշագրավ մի տեղեկատվություն, որը, սակայն, շատ արագ անհետացավ նույն այդ կայքից:

Եւ ուրեմն. կայքը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ բարձրաստիճան պաշտոնյայի թիկնազորի պետի փեսան կրակել է Լոշտ մականունով անձի ոտքին: Նույն կայքը նշել էր նաեւ, թե ականատեսները պատմում են, որ Լոշտին հիվանդանոց չեն տեղափոխել ու դեռ փամփուշտը նրա ոտքի մեջ է: «Մեր աղբյուրներն առայժմ չեն ուզում անունները բացահայտել: Խոստանում են անել առաջիկայում»,- գրել էր կայքը: Բայց առաջիկայում մանրամասներ ոչ միայն չեղան, այլ, ինչպես վերը նշեցինք, կայքում տեղադրված նյութն էլ անհետացավ:

Փորձեցինք գնալ անհետացած նյութի հետքերով: «ՀԺ»-ի իրավական հարցերով լրագրողին հաջողվեց պարզել, որ կայքի նշած դեպքը տեղի է ունեցել մոտ տասն օր առաջ, Մասիս քաղաքում: Կայքում տեղեկություններ են ունեցել, որ բարձրաստիճան պաշտոնյան ոչ այլ ոք, քան ինքը` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է, ում թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան էլ, ըստ շրջանառվող լուրերի, կրակել է Լոշտի ոտքին: Երեկ, երբ մեր թղթակիցը ոստիկանության լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե ինչու Մասիսում տեղի ունեցած դեպքը ոստիկանության ամփոփագրերում տեղ չի գտել եւ խնդրեց մանրամասներ հայտնել դեպքի մասին, նրան պատասխանեցին, թե մարտի 3-ին մի դեպք է եղել Սիս գյուղում, գյուղապետը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, թե գյուղում վիճաբանություն է եղել, ինքն էլ կողմերին հանգստացնելու նպատակով գազային ատրճանակից կրակել է: Ըստ ոստիկանության, հարուցվել է քրգործ քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն): Երբ մեր թղթակիցը նշել է, որ ինքը խոսում է Մասիսում տեղի ունեցած դեպքի մասին, եւ հետաքրքրվել է, թե ճի՞շտ է արդյոք, որ կրակոցի հեղինակը ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, ոստիկանությունից պատասխանել են. «Ասացինք այն, ինչ կա»:

Այս պատմության մեջ առավել ուշագրավ է ոչ թե այն, որ ոստիկանապետի թիկնազորի պետի փեսան կրակել է ինչ-որ մեկի ոտքին (Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, թիկնազորի անդամների վարքով որեւէ մեկին վաղուց արդեն հնարավոր չէ զարմացնել), այլ այն, որ այդ մասին գրված լուրը, ընդ որում, առանց անունների գրված լուրը, անհետացել է կայքից:

Պարզվում է, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա ենթակաները հատուկ աշխատաոճ ունեն լրատվամիջոցների հետ: Տեւական ժամանակ է, լրատվական դաշտի կուլիսներում տեղեկություններ էին շրջում, թե Գասպարյանը «մեծ ներդրում» է ունեցել nrnak.com կայքի փակման գործում, որի հետեւում, ի դեպ, կանգնած էր իր երբեմնի մերձավոր, հանրությանը ոչ անհայտ Դոգը` նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը: Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը զանգահարել է փակված կայքի խմբագիր Հովհաննես Եսայանին եւ մեկնաբանություններ խնդրել այս լուրերի կապակցությամբ, Եսայանը պատմել է. «Ոչ միայն ոստիկանապետը, այլ նաեւ նրա խորհրդական Մալյան Նարեկը եւ նրա PR-ը ապահովող Մենուա Հարությունյանը: Ես, քանի որ բազմաթիվ ակտիվիստ ընկերներ ունեմ, ում հետ մասնակցում եմ ակցիաների, nrnak.com-ը շատ անգամներ լուսաբանել է ակցիաները, նման դեպքերի ժամանակ, երբ մեկ անգամ ես հանրային հարթակում Վլադիմիր Գասպարյանի մասին արտահայտություններ էի հնչեցրել, դա հունվար ամիսն էր, ինձ զանգահարում է Մալյան Նարեկը եւ բառացի կրկնում եմ նրա խոսքերը, որը, ի միջի այլոց, ես ձայնագրած ունեմ իմ մոտ. «Հովհաննես, Վլադիմիր Գասպարյանը քեզ տալիս է 24 ժամ ժամանակ` nrnak.com-ը փակես, հրապարակավ ներողություն խնդրես, հակառակ դեպքում նա ինչ-որ ձայնագրություններ դուրս կհանի եւ այլն»: Այսինքն, երկրի ոստիկանապետը կայքի խմբագրի, այսինքն, ինձ հետ խոսեց սպառնալիքների լեզվով: Ես քանի որ գիտեմ, որ ոչ մի խնդիր չկա, ես ձայնագրության խնդիր էլ չունեի, ասացի` ինչ ուզում եք արեք եւ շարունակեցի իմ գործունեությունը: Այդ ժամանակ նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Դոգը խառնվի, Դոգը խառնվեց, քանի որ կայքի մոտավորապես 50 տոկոսը պատկանում էր նրան, կայքի հիմնական հատվածը փակվեց: Մի քանի հատված մնաց, այնուհետեւ ես իմ մասը վերականգնեցի, փորձեցի աշխատանքներս սկսել  բայց կայքը թե՛ ֆինանսապես, թե՛ բոլոր հարցերով ճգնաժամի առաջ կանգնեց եւ փակվեց: Վլադիմիր Գասպարյանը ամեն կերպ փորձում էր այնպես անել, որ իր անվան հետ կապ չունենար nrnak.com-ը, բայց ամեն անգամ կապում էին նրա հետ, իսկ այս վերջին հարցում արդեն նա զգաց, որ բացարձակապես հնարավոր չէ այդ կայքն իր անունից կտրել, փորձեց դիմել շանտաժի մեթոդի: Արդյունքում, կարելի է ասել, որ նրանք հաղթեցին, բայց ոչ թե նրա համար, որ կար ինչ-որ շանտաժ, այլ զուտ նրա համար, որ Դոգը կարողացավ անել այն, ինչ ուզում էին նրանք: Բայց տեսաք, հետո ինչ եղավ. Դոգին հանեցին, աշխատանքից դուրս շպրտեցին»:

nrnak.com-ի խմբագրի վերը շարադրածն ընդամենը մի դրվագ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատաոճից: Մեդիադաշտի կուլիսներում խոսվում է նաեւ, որ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք համարձակվում են որեւէ բան գրել Գասպարյանի դեմ, խնդիրներ են ունենում: Նրանց այցելում կամ զանգահարում են Նարեկ Մալյանը կամ Մենուա Հարությունյանը եւ զրույցներ ունենում, իսկ գովազդատուներին հրահանգում են համապատասխան այդ կայքերին գովազդ այլեւս չտալ:

Ըստ այդ խոսակցությունների, վերջերս նման մի փաստի առջեւ է կանգնել «Հայելի» կայքը: Երբ մեր թղթակիցը կայքի խմբագիր Անժելա Թովմասյանին հարցրել է` ճի՞շտ է, որ «Հայելին» գովազդատուների հետ խնդիր է ունեցել, քանի որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է կայքին գովազդ չտալ իր դեմ գրված նյութերի պատճառով, Թովմասյանը պատասխանել է. «Նման խնդրի առաջ կանգնել ենք ամիսներ առաջ: Մի գիշերվա մեջ մի քանի գովազդատուներ որոշել էին իրենց աշխատանքը մեզ հետ դադարեցնել: Պարզ է, որ մտածում ենք` ճնշում է եղել:

Բայց մի քանի օրից զանգեցին, ասացին` նորմալ է: Թե ինչն էր աննորմալ, եւ ինչն է հիմա նորմալ, դժվարանում եմ ասել, միայն կարող եմ կռահել: Բայց քանի որ փաստեր չունեմ, անուններ դժվարանում եմ ասել»: Երեկ մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ նաեւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանից: Նրա հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ ֆեյսբուքով Մալյանին ուղարկված հարցերը երեկվա դրությամբ անպատասխան էին մնացել: 

Տպել
12440 դիտում

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին