Արարատյան դաշտի ակուլաները

22/03/2014 schedule15:15

Մեր թերթի նախորդ համարում գրել ենք, որ Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսությունների կողմից անխնա ջրառի արդյունքում Արարատյան արտեզյան ավազանը ամբողջությամբ ցամաքելու եզրին է: Բանն այն է, որ կան շատ խոշոր տնտեսություններ, որոնք շատ մեծ ջրօգտագործում են իրականացնում, որոնց թիկունքում սեփականատիրոջ կարգավիճակով կանգնած են հանրությանը ոչ անհայտ դեմքեր:

Ըստ որոշ խոսակցությունների, եւ այդ մասին խոսում են իրազեկ շրջանակներում, ամենախոշոր ձկնաբուծարանների սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է՝ «Ալեքս Գրիգ» ընկերությունով, որը ձուկ է մատակարարում իրեն պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցին եւ ոչ միայն: Մասիսի տարածաշրջանում Ալեքսանյանը ձկնաբուծության «արքա» է: Նա մոտ 10 հա տարածք զբաղեցնող տնտեսություն ունի Արարատի մարզի Սիս համայնքում:   

Ամիսներ առաջ բնապահպանության նախարարությունը լուծարեց մի քանի հայտնիների ձկնաբուծարանների ապօրինի խորքային հորերը: Խոսքը «Մխչյան ֆիշ», «Ալեքս Գրիգ», «Էկո ֆիշ», «Էմի ֆիշ» եւ «Ռոյալ պարադիս» ընկերությունների մասին է: «Մխչյան Ֆիշ»-ը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին եւ գրանցված է Աբրահամյանների ծննդավայր Մխչյան գյուղում: Այս ընկերությունը մեր երկիր ձկան կեր ներկրող ամենախոշոր ընկերություններից մեկն է:

Ձկնարտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն նույնպես պատկանում է Աբրահամյան ընտանիքին: Խոսքը «Մխչյան ֆիշ ֆուդ» ընկերության մասին է, որի հիմնադիրը, ըստ էլեկտրոնային ռեգիստրի կայքի, ԱԺ նախագահի եղբայր Հենրիկ Աբրահամյանն է:

«Էկո ֆիշ» եւ «Էմի ֆիշ» ընկերությունները բնապահպանները կապում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Այս մասին հրապարակում է եղել նաեւ 168.am կայքում: «Ռոյալ Պարադիս» ՍՊԸ-ն, կրկին ըստ մամուլի տեղեկությունների, Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադեւոսյանինն է: Սակայն եթե հաշվի առնենք, որ Թադեւոսյանը ԲՀԿ անդամ է, «Էկոֆիշ թրեյդ» հիմնադիրներից, չի բացառվում, որ «Ռոյալ Պարադիս» ձկնաբուծարանը նույնպես իրականում պատկանում է Ծառուկյանին: Ըստ լուրերի, վերջինս Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում իր խնամի Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ձկնաբուծարան է հիմնել: Տեղեկություններ կան, որ նրանք համատեղ ձկնաբուծարաններ ունեն նաեւ Զորակ համայնքում: Սա, ըստ բնապահպանների ունեցած տեղեկությունների, Մասիսի տարածաշրջանի ամենամեծ ձկնաբուծարանն է:

Արարատի մարզի Նորամարգ գյուղում 8 խորքային հոր է շահագործում «Սպիտակ դելֆին» ընկերությունը, որը պատկանում է Երեւանի Շամպայն գինիների գործարանի սեփականատեր Հրայր Հակոբյանին: Ընդամենը 3-4 տարի առաջ հանրապետության խոշոր ջրօգտագործողներից մեկը ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին պատկանող «Բեգաս ֆիշ» ընկերությունն էր: Այն չի գործում այլեւս, մեր ենթադրությամբ՝ նոր խոշորների հետ մրցակցությանը չդիմանալու արդյունքում: 

«Հետք» պարբերականը դեռ 2010-11 թվականներին գրել է այն մասին, որ Արարատի մարզում 5 խորքային  ձկնաբուծարան ունի ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանի եղբայր Արթուր Բաղդասարյանը: Նրա տնտեսությունում 5 խորքային հոր կա: Պարբերականը ժամանակին գրել է, որ Արմավիրի մարզում ջրօգտագործող խոշոր ընկերություն ունի նաեւ Ձկնաբույծների միության նախկին նախագահ Արկադի Գեւորգյանը: Նրան պատկանող «Ակվատեխավտոմատիկա» ընկերությունը Գայում օգտագործում է 9 հոր: Գեւորգյանը 7 հորատանցք է օգտագործում նաեւ Արաքս գյուղում, եւս 3-ը՝ Արարատի մարզի Սիս գյուղում: Սակայն ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Սիսի գյուղապետ Արմեն Եղյանը, Գեւորգյանն այս համայնքի իր ձկնաբուծարանը փակել է եւ այլեւս չի օգտագործում: Եղյանը հաստատեց, որ Սիսում ձկնաբուծարաններ ունի նաեւ Սամվել Ալեքսանյանը:

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ «խոշորները» չեն բավարարվել սեփական բիզնես հիմնելով, որոշակի «փայ»-ից օգտվելու հնարավորություն են տվել նաեւ իրենց ծառայություն մատուցած կուսակցական ընկերներին, փոքրումիջին չինովնիկներին: Այսպես, Հայանիստի նախկին համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, այդ գյուղում 14 ավազան ունի: Ի դեպ, 24 տարի գյուղապետ աշխատած Մարտիրոսյանի ձկնաբուծարանի գործունեության արդյունքում է նաեւ, որ նրա հարազատ համայնքն այսօր առանց ոռոգման է մնացել: Դա քիչ է, Մարտիրոսյանն իր բիզնեսում ներգրավել էր նաեւ իր մերձավորներից մեկին՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժիններից մեկի արդեն նախկին ղեկավար Գագիկ Բադալյանին: Վերջինս էլ առանձին ջրավազաններ ուներ: Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը մեզ հայտնեց, որ Բադալյանն իր ձկնաբուծարանները լուծարել է, բայց նախկին գյուղապետ Գուրգեն Մարտիրոսյանը շարունակում է բիզնես գործունեությունը մոտ 0,5 հեկտար տարածքում: Նախկին ու ներկա ձկնաբուծարանների աշխատանքը հանգեցրել է նրան, ըստ Սարկիսյանի, որ այսօր համայնքի մոտ 390 հա այգիներից 900-ը մնացել են առանց ոռոգման:

Իրավիճակն Արարատյան դաշտում փրկելու նպատակով կառավարությունը առաջարկում է Սեւանա լճից բացթողնման տարեկան չափաքանակը 170 միլիոն խմ-ից դարձնել 240 միլիոն խմ, այսինքն՝ լճից լրացուցիչ 70 միլիոն խմ ջուր բացթողնել, Արարատյան դաշտի ավելի քան 30 ջրազրկված համայնքների այգիների ոռոգման համար: Բնապահպանական կազմակերպությունները դեմ են այս նախագծին: Նրանց մի մասը պնդում է, որ օլիգարխների ձկնային բիզնեսի պատճառով Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարից չպետք է ավելորդ ջուր օգտագործվի: Նախօրեին նախագիծը քննարկվում էր ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում: Ներկաների թվում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրանք մեզ հետ զրույցում խուսափեցին Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող հայտնիների անունները նշել: Երբ զրուցում էինք մարզպետի հետ, նրա հետ ԱԺ եկած գյուղապետերը կողքից մի հետաքրքիր դիտարկում արեցին. «Արմավիրում ինքնաշատրվանող հորեր չեն մնացել, որ ձկնաբուծարան էլ լինի»: Իսկ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Ոչ մի պատգամավոր մեր մարզում չունի ձկնաբուծարան: Հիմնական ձկնաբուծությունը կատարվում է Մասիսի տարածաշրջանում (Արարատի մարզում է - Գ. Ա. )»: Մարզպետը ասաց, որ բնապահպանության նախարարությանը իրավիճակի համար պատասխանատու է համարում: Բնապահպանության նախարարը մեր հարցին՝ պաշտոնապես նշել, թե հանրությանը հայտնի խոշոր գործարարներից, պատգամավորներից ովքեր են ձկնաբուծական բիզնեսով զբաղվում Արարատյան ավազանում, այլ կերպ արձագանքեց. «Մեզ չի հետաքրքրում, թե ովքեր են»: Մեր հարցին՝ իսկ միգուցե Արարատյան արտեզյան ավազանում իրավիճակն աղետալի է դարձել, քանի որ բնապահպանության նախարարությունը ոմանց ճնշումներին անսալով չափից դուրս ջրօգտագործման թույլտվությո՞ւն է հատկացրել, նախարարը պատասխանեց. «Չկան մարդիկ, որ մեզ վրա կարող են ազդել: Ես անձերի անուններով չեմ առաջնորդվում: Մենք պատժում ենք կազմակերպություններին, անկախ նրանից, թե դա ումն է»: Փաստն այն է, որ բնապահպանության նախարարի սարսափազդու պատիժների պատճառով Արարատյան դաշտի արտեզյան ավազանը կանգնած է աղետի եզրին:

Տպել
3495 դիտում

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը