Երևան
20 °C
Երեւանի ավագանու այսօր կայանալիք նիստում կքննարկվի Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հարցը: Արձանը նախատեսվում է տեղադրել Երեւանի Նալբանդյան-Արամի-Բուզանդ-Հանրապետություն փողոցներով պարփակված հատվածում՝ յոթ նախարարությունների շենքի հարակից այգում (Վերնիսաժի եւ Պատկերասրահի արանքում ընկած հատվածն է), որը քաղաքապետարանը օրեր առաջ կապիտալ վերանորոգել է։ Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի եւ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը (լուսանկարում)։ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ներկայումս պատրաստ է միայն արձանի գիպսե մակետը՝ իրական չափսից 3 անգամ փոքր: Նժդեհի արձանն ունենալու է 5 մետր 70 սանտիմետր բարձրություն: Արձանի տեղադրումը նախատեսված է իրականացնել 2015 թվականի աշնանը: Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցը թեժացավ բոլորովին անսպասելի համատեքստում: Երբ Երեւանի քաղաքային իշխանությունները պատրաստվում էին տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, տրամաբանական շեշտադրում հնչեց, որ փաստորեն՝ նժդեհական իշխանությունը ուզում է Երեւանում տեղադրել Նժդեհին գնդակահարածների ներկայացուցչի արձանը, մինչդեռ հենց իր՝ Գարեգին Նժդեհի արձան Երեւանում տեղադրված չէ:
***
Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են եւս երեք անվանի գործիչների հուշատախտակ տեղադրելու մասին հարցեր:
Սպասվում է, որ հարցերից մեկի շուրջ թեժ քննարկում կծավալվի, ավելին՝ որոշման նախագիծը կարող է վիճարկվել ավագանու ընդդիմադիր անդամների կողմից, ինչպես եղավ Միկոյանի եւ Բաբաջանյանի արձանների տեղադրման հարցը քննարկելիս: Ոմն Էդուարդ Սիմոնյան ավագանուն առաջարկել է Երեւանի Կիեւյան 22 հասցեում տեղադրել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Բանն այն է, որ Կարապետյանի ողջ գիտական կենսագրությունն առնչվում է միայնումիայն ՍՄԿԿ-ին ու բոլշեւիկյան գործիչներին: «1954 թվականին գիտնականը եղել է ՍՄԿԿ անդամ, ղեկավարել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ՍՄԿԿ պատմության ամբիոնը։ Զբաղվել է ՍՄԿԿ, կոմերիտմիության եւ «հայ հասարակական մտքի պատմության հարցերով»՝ գրված է ավագանու որոշման նախագծի մեջ։ Այս վերջին ձեւակերպումը վերցված է «Հայկական սովետական հանրագիտարանից» (ՀՍՀ), եւ դժվար չէ ենթադրել, թե այդ «հասարակական միտքը» մեր օրերում քանի կոպեկի արժեք ունի: Որովհետեւ, ինչպես կարդում ենք պատմաբանի կենսագրականում, խորհրդային տարիներին անվանի գիտնականն իր ողջ մտավոր պոտենցիալն ուղղել է ՍՄԿԿ եւ կոմերիտմիության պատմության զարգացմանը, որն անկախությունից հետո կորցրել է իր նշանակությունն ու արժեքը: Ըստ ՀՍՀ-ում եւ համացանցում տեղ գտած կենսագրական նյութերի, Կարապետյանի աշխատությունների ցանկը հետեւյալն է. «Հայաստանի կոմերիտմիության ծնունդը», «Մեծ պայքարի մարդիկ» (բոլշեւիկյան հեղափոխության մասին է - Գ. Ա.), «Լենինը եւ Բաքվի կոմունան», «Լենինը եւ Հայաստանը», «Երեւանի հեղափոխական ավանդույթները», «Լենինյան կոմերիտմիության ռեւոլյուցիոն տրադիցիաները», «Հայ դեմոկրատական-առաջադիմական, մարքսիստական միտքը Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի մասին», «Սոցիալ-տնտեսական միտքը բոլշեւիկյան հայ պարբերական մամուլում», «Ինտերնացիոնալը փրկում է աշխարհը», «Հայ լենինյանները ժողովուրդների եղբայրության ջատագովներ»: Կարապետյանը մեկ գիրք էլ գրել է Անդրանիկ Օզանյանի մասին:
Երեւանի ավագանին այսօր նաեւ կքննարկի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մնացական Թարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կոմիտաս 57 հասցեում փակցնելու հարցը։ Թարյանը հեղինակ է շուրջ երկու տասնյակ գրքերի, որոնցից մի քանիսը թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր։ Հաշվի առնելով Թարյանի գրական մեծ վաստակը, նրա անուրանալի ծառայությունը հատկապես մանկագրության զարգացման գործում, ինչպես նաեւ այն, որ 2015 թվականին լրանում է վաստակաշատ բանաստեղծի ծննդյան 95-ամյակը՝ նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակը տեղադրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Հայաստանի գրողների միությունը։
Ներկայացվել նաեւ միջնորդություն բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի 43 հասցեում փակցնելու համար։ Այս հարցով դիմել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Աբրահամյանը զբաղվել է ժամանակակից գրական հայերենի կառուցվածքի նկարագրության հարցերով, արժեքավոր ներդրում ունի հայերենի խոսքի մասերի քննության, շարահյուսության առանցքային խնդիրների մշակման, դասագրքերի պատրաստման բնագավառներում։
Ավագանու նիստի օրակարգի համաձայն, շուտով «եղբայրացման» համաձայնագիր կստորագրվի Երեւանի եւ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի միջեւ, փոխգործակցության պայմանագիր՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ՌԴ Կրասնոդարի մունիցիպալ միավորման միջեւ: Երկու դեպքում էլ համագործակցության ոլորտը լինելու է բավականին ընդլայնված:
Շառլ Միշելը զգուշացրել է՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից
«ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Մարտին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը մոտ 35 մլն դրամ է
Ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Ֆրանսիայի կողմից իրենց դեսպանին հետ կանչելուն
Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում
ՀՀ-ն արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության վրա խարսխված հարաբերությունները. Փաշինյան
Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին. Ռաիսի
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
Երևանի և Կոտայքի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթությունները
Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ
Խոշոր ավտովթար Երևանում, մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է
Երևանում նախորդ տարի հիմնված անտառներում և վերականգնված կանաչ գոտիներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է (տեսանյութ)
Ադրբեջանը շարունակում է «վերականգնում» անվան տակ այլանդակել Շուշիի Ղազանչեցոց տաճարը (լուսանկարներ)
Սկսվել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել
Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը
Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել
«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ
Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան
Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)
Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի
ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան
Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է
Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը
Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)
Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել
Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի
Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը
© 2024 Հայկական ժամանակ