20 միլիոն եվրո՝ Հենրիխ Մխիթարյանին Թուրինի «Յուվենտուս» տանելու համար

13/01/2015 schedule18:40

2015 թվականի առաջին օրերից հայկական մարզաշխարհը փոթորկվում է Հենրիխ Մխիթարյանի մասին լուրերով. մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Իտալիայի ուժեղագույն ակումբը՝ գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուսը»:

Հունվարի 5-ին իտալական «Tuttosport» պարբերականը, որը մշտապես առանձնանում է «Յուվենտուսի» նկատմամբ ունեցած համակրանքով, գրեց հետեւյալը. ««Յուվեյի» ղեկավարությունը ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլայի հետ միասին լրջորեն ուսումնասիրում է տրանսֆերային շուկան. մեր թիմին անհրաժեշտ է հարձակվողական ոճի կիսապաշտպան: Հիմնական նպատակը թուրքական «Գալաթասարայի» հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն է, իսկ որպես ալտերնատիվ տարբերակ քննարկվում է Դորտմունդի «Բորուսիայի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը»: Հետագա օրերին պարզ դարձավ, որ «Գալաթասարայը» հրաժարվել է բաց թողել Սնեյդերին ու թուրինյան ակումբի տրանսֆերային հիմնական թիրախը դարձել է Մխիթարյանը: «Չեմ ժխտի, որ Մխիթարյանը մեր տրանսֆերային հետաքրքրությունների շարքում է: Նա լիովին համապատասխանում է մեր խաղաոճին»,- օրեր առաջ հայտարարել է «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան, իսկ ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին էլ ավելացրել է, թե առայժմ հայտնի չէ՝ կհամաձայնվի՞ արդյոք «Բորուսիան» բաց թողել Մխիթարյանին: Ըստ լուրերի, իտալական ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել հայ ֆուտբոլիստի համար: Հիշեցնեմ նաեւ, որ «Յուվենտուսի» հետ աշխատող Մինո Ռայոլան Մխիթարյանի գործակալն է: «Յուվենտուսում» է հանդես գալիս նաեւ Ռայոլայի մեկ այլ ֆուտբոլիստ՝ աշխարհի լավագույն կիսապաշտպաններից, ֆրանսիացի Պոլ Պոգբան, ում տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 72 միլիոն եվրո:

Հնարավո՞ր է արդյոք Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Բորուսիայից» «Յուվենտուս»՝ բնականաբար այո. ցանկացած ֆուտբոլիստի կարիերայում նման տեղափոխությունները սովորական են: Դեռ 2012 թվականին, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում», Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Յուվենտուսի» հետ խաղից հետո իտալական «La Stampa» պարբերականին տված հարցազրույցում այն հարցին, թե ցանկանո՞ւմ է տեղափոխվել «Յուվենտուս», Մխիթարյանը պատասխանել էր. «Հնարավոր է դա մի օր իրականություն դառնա: Այս թիմում խաղացել է իմ ֆուտբոլային կուռքը՝ Զինեդին Զիդանը»: Բայց հիշենք նաեւ մի քանի պատճառներ, որոնք ուղղակի բացառում են Մխիթարյանի տեղափոխությունը «Յուվենտուս» առնվազն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նախ եւ առաջ՝ Չեմպիոնների լիգայի ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում «Բորուսիան» մրցելու է հենց «Յուվենտուսի» հետ: Լիգայի կանոնակարգի համաձայն էլ, ֆուտբոլիստը նույն մրցաշրջանում չի կարող հանդես գալ 2 թիմերի կազմում: Սա նշանակում է, որ եթե Հենոն տեղափոխվի «Յուվենտուս», ապա չի կարող մասնակցել ակումբային ամենահեղինակավոր՝ Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Միեւնույն ժամանակ, դժվար է պատկերացնել ու հասկանալ, թե ինչպես կարող է լրջագույն նպատակներ ունեցող թիմը մրցաշրջանի կեսին հրաժարվել իր լավագույն, համակարգաստեղծ ֆուտբոլիստներից մեկից: Առավել եւս, որ «Բորուսիան» աննախադեպ ուշադրության է արժանացնում Մխիթարյանին, ինչին ականատես եղանք անցյալ տարեվերջին, երբ Մխիթարյանը ժամանեց Երեւան: 2014 թվականի վերջերին հայ ֆուտբոլիստը մկանային վնասվածք ստացավ. համաձայն բժիշկների եզրակացությունների, Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ կանխատեսվում է հունվարի վերջերին: Ու ահա՝ հայ ֆուտբոլիստի ապաքինումը արագացնելու համար «Բորուսիան» հատուկ բժիշկ-ֆիզիոթերապեւտ է կցել Մխիթարյանին, ով նախ Հենոյին ուղեկցեց Դուբայ, որտեղ հայ ֆուտբոլիստը անցկացրեց իր հանգիստը, ապա Երեւան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ավանդական արարողությանը մասնակցելու ու Ամանորն անցկացնելու համար: «Բորուսիայի» բժիշկ-ֆիզիոթերապեւտը ամենուր հետեւում էր Հենոյին, ներկա էր անգամ ՀՖՖ-ի միջոցառմանը, որի ընթացքում, ի դեպ, Մխիթարյանը 5-րդ անգամ կարիերայի ընթացքում ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Ոչ լավագույն մրցաշրջանն անցկացնող «Բորուսիան» ու ոչ լավագույն ֆուտբոլային տարին անցկացրած Մխիթարյանը առայժմ շատ են հարկավոր իրար, ու ընթացող ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենոյի տեղափոխությունը «Յուվենտուս» անհավանական իրադարձությունների շարքից է: Առավել եւս անհայտ է, թե արդյո՞ք տեղափոխության դեպքում Մխիթարյանը տեղ կունենա թիմի հիմնական կազմում. այստեղ դեռ խաղում է համաշխարհային ֆուտբոլի ուժեղագույն կիսապաշտպաններից մեկը՝ Անդրեա Պիրլոն: Իսկ հայտնի է, որ Մխիթարյանի համար առաջնայինը ֆուտբոլն է, իր տեղը հիմնական կազմում: Այնպես որ, փոխարինողի, պահեստայինի նստարանը Մխիթարյանի համար չէ: Միգուցե այս տրանսֆերը կայանա ամռանը:    

Ներկայումս Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ուսումնամարզական հավաքի է Իսպանիայի Լա Մանգա քաղաքում: Հայ ֆուտբոլիստը արդեն սկսել է մարզվել, ու բժիշկներն արձանագրել են, որ ապաքինումը արագ է ընթանում: 

Տպել
1663 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր