Երեւանը վերանայում է հարաբերությունները Մոսկվայի հետ. Stratfor

03/02/2015 schedule17:20

Վերջին մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնը անդրադարձել է Հայաստանին:

Հունվարի 30-ին լույս է տեսել Հայաստանին առնչվող հերթական հրապարակումը` «Հայաստանն ու Բելառուսը վերանայում են հարաբերությունները Ռուսաստանի հետ» վերնագրով:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ էլ Stratfor-ում հրապարակվել էր վերլուծություն հայ-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակի մասին` «Հայաստանը եւ Ադրբեջանը զգում են ուկրաինական հակամարտության հետեւանքները» վերնագրով:

«Վերջին իրադարձությունները վկայում են, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի երկու ամենահավատարիմ դաշնակիցները` Բելառուսն ու Հայաստանը կարող են վերանայել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ` Արեւմուտքի հետ վերջինիս հակամարտության ֆոնին»,- ասվում է նոր հրապարակման մեջ, որտեղ նաեւ հիմնավորվում է այս պնդումը:

Մասնավորապես, համաձայն Stratfor-ի վերլուծության, Հայաստանը Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որտեղ մեծ դեր ունի նաեւ Ռուսաստանը, մեծացող դժվարությունների առաջ է կանգնում: Մինչդեռ Հայաստանը Ռուսաստանի հետ արդեն վաղուց ռազմավարական հարաբերություններ է պահպանում, ինչի համար որպես հիմանական գործոն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է:  

«Ղարաբաղի շուրջ վեցամյա պատերազմում Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարած հաղթանակից հետո Ռուսաստանը դե ֆակտո դարձավ  Հայաստանի անվտանգության երաշխավորը»,- գրում են Stratfor-ի վերլուծաբանները եւ հիշատակում Հայաստանում տեղակայված ռուսական 5000-անոց զորքը, որը Ղարաբաղը վերադարձնելու Ադրբեջանի հավակնությունները զսպելու, ինչպես նաեւ` Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանները պաշտպանելու նշանակություն ունի:

Բայցեւայնպես, ըստ վերլուծաբանների, ուկրաինական ճգնաժամը որոշակի ազդեցություն է ունեցել ղարաբաղյան հակամարտության վրա, ինչի վկայությունն են 2014 թվականի օգոստոսին սահմանի վրա գրանցված բախումները եւ նոյեմբերին ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի կործանումը:

«Ադրբեջանը հակամարտության մեջ ավելի մեծ մանեւրների դաշտ է ստացել` հաշվի առնելով շատ պահանջված էներգետին ռեսուրսները, որ նա տիրապետում է ու այն հանգամանքը, որ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական գործողությունների թատերաբերի վրա»,- գրված է վերլուծության մեջ: Եւ ահա այս գործոնները, ըստ Stratfor-ի վերլուծաբանների ստիպում են, որպեսզի Հայաստանը կասկածի տակ առնի Ռուսաստանի հավատարմությունը` որպես իր անվտանգության երաշխավորի, հաշվի առնելով նաեւ այն, որ Մոսկվան անհրաժեշտ կերպով չարձագանքեց հայկական ուղղաթիռի կործանմանը:

Վերլուծության մեջ նշվում է, որ միջադեպից հետո Հայաստանն այդպես էլ պատասխան լայնածավալ գործողություններ չձեռնարկեց, իսկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ կործանված ուղղաթիռը շեղվել էր իր ուղուց, ինչի հետեւանքով պատասխանատու պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից: «Ահա այս «ոչ բնորոշ» հայտարարությունը  ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է վերանայել իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, ինչից կփորձեն օգտվել Արեւմուտքն ու Թուրքիան»,- գրված է վերլուծության մեջ:  

Միեւնույն ժամանակ, ըստ Stratfor-ի, Հայաստանը զգուշություն է ցուցաբերում, որպեսզի Ռուսաստանից շատ չհեռանա, ինչի վկայությունն էլ Գյումրիի ողբերգական դեպքերում Մոսկվայի շահերը հաշվի առնելու Երեւանի դիրքորոշումն էր: «Ռուսաստանի ռազմական աջակցությունը որոշիչ նշանակություն ունի Հայաստանի համար, սակայն ղարաբաղյան հակամարտության շարունակությունը կամ թեժացումը, ինչպես, օրինակ, հունվարի 29-ին Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու ինքնաթիռի ենթադրյալ ոչնչացումն էր, կփորձարկեն  Երեւանի վճռականությունը»,-գրում է Stratfor-ը:

Ամեն դեպքում կենտրոնի վերլուծաբանների եզրակացությունն այն է, որ Հայաստանը, ինչպես նաեւ Բելառուսը,  կպահպանեն իրենց ռազմավարական օրիենտացիան դեպի Ռուսաստան, սակայն իրենց դիրքորոշումները մշտապես կվերանայեն` ելնելով Արեւմուտքի հետ Մոսկվայի հակամարտության արդյունքներից:

Տպել
3509 դիտում

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում