Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը հրահրվո՞ւմ է

04/02/2015 schedule19:31

Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Արդեն կես տարուց ավելի է` պատերազմական գործողություններն, ըստ էության, ապասառեցված են:

Այլ կերպ հնարավոր չէ բնորոշել այն շարունակական բախումները, դիվերսիոն հարձակումներն ու մարդկային կորուստների քանակը, որ գրանցվեցին օգոստոսից այս կողմ: Ընդ որում, բոլորը, այդ թվում` Ղարաբաղի ազատագրական պայքարին մասնակից հրամանատարները, խոստովանում են, որ հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից հետո 21 տարիների ընթացքում  հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին ամիսների լարվածությունն աննախադեպ է:

Որն է սրա պատճառը, ինչի է հանգեցնելու այս ամենը, ոչ ոք թերեւս հստակ չգիտի: Իրավիճակի շուրջ ամենից հաճախ եւ վստահ հնչող միակ մեկնաբանությունն այն է, որ լայնածավալ պատերազմի վերսկսումն անհնար է:

Այս կարծիքը հիմնականում հնչում է Հայաստանում եւ հիմնավորվում է մի շարք աշխարհաքաղաքական գործոններով:

Սա իհարկե մխիթարական մեկնաբանություն է, սակայն արդյո՞ք այն անխոցելի է: Կամ արդյո՞ք ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձ չէ:

Փաստն այն է, համենայնդեպս, որ վերջին շրջանում Արեւմուտքը կենտրոնացրել է ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ, եւ խոսքը բոլորովին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների հանդեպ ուշադրությանը չի վերաբերում:

Մասնավորապես, մենք արդեն ներկայացրել ենք ամերիկյան Stratfor կենտրոնի` իրար ետեւից արված երկու անդրադարձերը Հայաստանին, որոնց հիմքում հենց ղարաբաղյան հակամարտությունն էր (http://armtimes.com/hy/read/59108 եւ http://www.armtimes.com/hy/read/58877), ինչպես նաեւ New York Times-ի հոդվածը՝ նույն թեմային նվիրված (http://armtimes.com/hy/read/59050):

Դրանցում  հայ-ադրբեջանական սահմանում գրանցված աննախադեպ լարվածությունը կապվում է ուկրաինական ճգնաժամի հետ, եւ թափանցիկ ակնարկ է արվում այն մասին, որ հետագա զարգացումները նույնպես կախված են ուկրաինական հարցից:  Ընդ որում` հանրահայտ  New York Times-ը կանխատեսում է, որ առաջիկա ամիսներին իրավիճակն էլ ավելի կթեժանա:

Հասկանալի է, որ աշխարհագրական իմաստով ուկրաինական ճգնաժամն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մի ընդհանուր բան չունեն եւ չեն կարող մեկը մյուսից կախված լինել: Բայց ահա քաղաքական իմաստով, իրավիճակը, դժբախտաբար, այլ է:

Ասել է թե` ղարաբաղյան ֆրոնտում ռազմական գործողությունների հնարավոր թեժացումը կապվում է ուկրաինական ճգնաժամի ոչ թե ռազմական, այլ քաղաքական զարգացումների հետ: Ինչպես հայտնի է Արեւմուտքը, իսկ ավելի կոնկրետ Միացյալ Նահանգները չեն կարողանում Ռուսաստանի հետ համաձայնության գալ ուկրաինական ճգնաժամի շուրջ `սրանից բխող բոլոր հայտնի հետեւանքներով: Եւ ահա ամերիկյան խիստ հեղինակավոր կենտրոնները, այսպես կոչված think tank-երը անուղղակիորեն գրում են, որ հայ-ադրբեջանական սահմանին զարգացումները կախված է նրանից, թե ինչ արդյունքներ կարձանագրվեն Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունում:

Stratfor-ի վերլուծություններում ոչ մի դետալ բաց չի թողնվել Հայաստանին Ռուսաստանի դեմ լարելու համար: Ինչպես օրինակ` նոյեմբերին ադրբեջանական զորքերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման դրվագը, որին, ըստ ամերիկյան վերլուծաբանների, Ռուսաստանը համարժեք չարձագանքեց:

Այստեղ նաեւ ուղիղ ասվում է, որ Հայաստանը կարող է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եթե վերջինս չկարողանա կատարել իր` որպես ռազմավարական դաշնակցի հիմնական առաքելությունը` երաշխավորել Հայաստանի անվտանգությունը: Մինչդեռ, չէ որ Ռուսաստանի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինական հարցի վրա, եւ այն արդեն չի կարողանում պատշաճ կերպով կատարել ՀՀ-ի հանդեպ իր ռազմավարական հանձնառությունները, թեկուզ այնպիսի հարցերում ինչպես մեկ ուղղաթիռի կործանումն է:

Իսկ ինչ կլինի, եթե ուկրաինական ճգնաժամին զուգահեռ եւս մեկ պատերազմական օջախ բացվի արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինչ կանի այդ ժամանակ Ռուսաստանը: Սրանք հարցեր են, որ բխում են վերոնշյալ վերլուծություններից եւ հոդվածներից, եւ իրենց մեջ շանտաժի էլեմենտ են պարունակում:

Այս հրապարակումների տրամաբանությանը հավատարիմ հայտարարություններ է արել նաեւ ԵԱՀԿ ՄԽ ամերիակացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հունվարի 31-ին APA-ին տված իր հարցազրույցում:

Նա ասել է, որ հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է իրենց համար որպես գլխավոր առաջնահերթություն հռչակեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, քննարկեն այդ հարցը Ռուսաստանի հետ եւ այդ երկրին բացատրեն, որ եթե այն շահագրգռված է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ, ապա պետք է նպաստի ղարաբաղյան հակամարտության հարցում բեկում մտցնելուն:  Հայտարարության վերջին մասն իհարկե դիվանագիտական զեղում է: Հիմնական ասելիքն առաջին բառերում է, որոնք իհարկե շատ  վտանգավոր են:

Տպավորություն կա, որ ԱՄՆ-ն սպառելով Ռուսաստանին ծնկի բերելու իր լծակները, հայացքն ուղղել է դեպի Լեռնային Ղարաբաղ:

Այս ամենը հաշվի առնելով պարզապես պնդել, որ ղարաբաղյան պատերազմի վերսկսումն անհնար է, մեղմ ասած խոհեմ չէ:

Դրա փոխարեն լավ կլինի  վերլուծել համգամանքները եւ ամեն վայրկյան պատրաստ լինել խուսափել այլ պետությունների կռվում «պեշկա» դառնալու` մեզ համար այդքան սովորական եւ ողբերգական հեռանկարից:  

Տպել
2791 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է