Ֆորում ընդդեմ Հայաստանի Washington Times-ի խմբագրությունում

05/02/2015 schedule11:10

Նախօրեին Վաշինգտոնում Washington Times թերթի խմբագրությունում տեղի է ունեցել ֆորում նվիրված եվրասիական տարածաշրջանին, որտեղ հիմնականում ներկայացված են եղել ադրբեջանցի պաշտոնյաներ: Ֆորումն անցկացվել է թերթի նախաձեռնությամբ եւ մոդերատորությամբ: Այսօրվա Washington Times-ում նաեւ հոդված է տպագրվել միջոցառման մասին:

«Ադրբեջանի իշխանությունները ԱՄՆ վարչախմբին կոչ են անում Եվրասիայի նկատմամբ ավելի երկարաժամկետ աշարհաքաղաքական ռազմավարություն մշակել, զգուշացնելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն կկորցնի հնարավոր ազդեցությունն, ինչպես նաեւ` դեպի էներգառեսուրսներ իր մուտքն այս տարածաշրջանում»,-գրում է թերթը:

Washington Times-ը հիշատակում է ղարաբաղյան հակամարտությունը, որը վերջին ամիսներին սրվել է, թեեւ մնացել է ուկրաինական ճգնաժամի ստվերում: Իսկ Արեւմտյան երկրները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել խաղաղ կարգավորմանն այս հակամարտության, որը սպառնում է ներգրավել ավելի մեծ պետությունների` Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին, ինչպես նաեւ` խոչընդոտել Հարավային գազային միջանցքի ընդլայնմանը:    

Ֆորումին ներկա Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը ընդգծել է իրենց երկրի կարեւոր նշանակությունը Հարավային գազային միջանցքում,  եւ զգուշացրել, որ ԱՄՆ-ն` տարածաշրջանային կոնֆլիկներում երկակի ստանդարտների կիրառման արդյունքում կկորցնի այստեղ կարեւոր դաշնակցի: Մի բան, որ վտանգավոր է Ռուսաստանի էքսպանսիոնիզմի ֆոնին:

«ԱՄՆ-ն ռազմավարական տեսանկյունից, դժբախտաբար, այսօր ավելի քիչ բարեկամներ ունի տարածաշրջանում, ահա թե ինչու մենք կցանկանաինք ավելի մեծ ուշադրություն եւ ռազմավարական մոտեցում տեսնել տարածաշրջանի հանդեպ»,-կարծիք է հայտնել Սեիդովը, եւ հիշեցնելով ՌԴ-ի նկատմամբ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի պատժամիջոցները, դժգոհել է, որ ոչ ոք Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, մինչդեռ ՀՀ-ն, ըստ նրա, նույն հանցագործությունն է կատարել հարեւան երկրի նկատմամբ, ինչ ՌԴ-ն` Ուկրաինայի:

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը  կարծիք է հայտնել, որ անիմաստ է փորձել լուծել տարածաշրջանային խնդիրը, եթե դրա նկատմամբ ԱՄՆ-ն չունի ընդհանուր ռազմավարություն: Ռազմավարությունն էլ, ըստ նրա, պետք է լինի հետեւյալը. Այնպես ինչպես Ռուսաստանը պատժամիջոցների է արժանանում  Ղրիմում անջատողականներին զինելու համար, նույն կաննոնները պետք է կիրառվի Հայաստանի եւ ղարաբաղյան հակամարտության  դեպքում` այս տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակով:

Ոչ մի նորություն ու զարմանալի բան չկա, իհակե, այն ամենում, ինչ Washington Times-ի խմբագրության կազմակերպած ֆորումում ասել են ադրբեջանցի պաշտոնյաները: Ավելի շատ ուշադրության է արժանի նման կազմով եւ բովանդակությամբ ֆորում անցկացնելու փաստը:

Միջազգային ուշադրության կենտրոնացումը մեր տարածաշրջանի վրա, առավել եւս` ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից դուրս ղարաբաղյան խնդրին որեւէ միջամտություն, թերեւս հիմա ամենավատ բանն է, որ կարող է պատահել:

 



Տպել
1612 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ