Թույլ վարկած, ձախողված էքսպերիմենտ

08/02/2015 schedule20:00

Մինչ Հայաստանի դատաիրավական համակարգի ղեկավարությունը փորձում է հասնել կամ ձեւացնում է, թե փորձում է հասնել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին ոչնչացնելու մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանում եւ Հայաստանի օրենքներով դատելու համաձայնությանը, ռուսական կողմից նորանոր սենսացիոն նորություններ են տարածվում Պերմյակովի մասին:

Մասնավորապես՝ ռուսական LifeNews.ru կայքը նախօրեին տեղեկություն հրապարկեց, թե իբր Պերմյակովը, մինչ Հայաստան ծառայության տեղափոխվելը, բուժվել է հոգեբուժարանում: Տեղեկությանը հավաստիություն եւ լրջություն հաղորդելու համար էլ նշված էին ՌԴ շրջանների, քաղաքների եւ զինկոմների անուններ, ովքեր, իբր, որպես կասկածյալ ներգրավվել են անփութության մեղադրանքով քննվող ինչ-որ քրգործի մեջ:

Սույն տեղեկատվությունը, բնականաբար, չէր կարող վրիպել հայաստանյան ԶԼՄ-ների ուշադրությունից, եւ իհարկե՝ րոպեների ընթացքում լայն տարածում գտավ այստեղ: Հանրության կողմից, սակայն, այն այդպես արագ չմարսվեց. սոցիալական ցանցերում երեկ ողջ օրը գերակշռող տեսակետն այն էր, որ սա, մեղմ ասած, վստահելի տեղեկություն չէ: Մարդիկ պարզ հարց էին բարձրացնում. այդ ինչպե՞ս եղավ, որ ռուսական բոլոր առաջատար ԶԼՄ-ների լրագրողները, որ ոճրագործությունից հետո իրենց ռեպորտաժներում ներկայացնում էին նույնիսկ Պերմյակովի ներքնաշորերի գույնն ու կոշիկի համարը, հոգեբուժարանում նրա գտնվելու մասին փաստին «չէին հանդիպել»: Արժե ավելացնել նաեւ, որ վերոնշյալ կայքը ոչ միայն առաջատար լրատվամիջոց չէ, այլ ավելի շատ սիրողական լրատվամիջոց է, որին սովորություն չկա լուրջ վերաբերվելու:

Երեկ արդեն հայկական ԶԼՄ-ներից մի քանիսը կապ էին հաստատել ՌԴ պատկան մարմինների հետ, որտեղից հերքել էին LifeNews.ru-ի տարածած տեղեկատվությունը:

Եւ այնուամենայնիվ, տրամաբանությունը հուշում է, որ Պերմյակովին հոգեկան հիվանդ ներկայացնելու այս փորձը պատահական չէր: Ավելի հավանական է, որ այն հայկական տրամադրությունների շոշափման նպատակ ուներ: Ակնհայտ է, որ Գյումրիում Ռուսական հյուպատոսության շենքի առաջ տեղի ունեցած մինի ապստամբությունից հետո ռուսական կողմը բավական զգուշավոր է այս թեմային վերաբերվում: Մյուս կողմից՝ որքան անցնում է ժամանակը, այնքան ամրապնդվում է համոզմունքը, որ այս գործը նույնպես լրացնելու է ՀՀ-ում կատարված մի շարք այլ խոշոր հանցագործությունների շարքը, այսինքն՝ չի բացահայտվելու կամ առնվազն՝ չի բացահայտվելու լայն զանգվածների համար:

Բայց հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ գործը չբացահայտելու, կարճելու, մի խոսքով՝ որեւէ կերպ ջրելու որեւէ հիմք կարծես թե չկա: Ուստի որեւէ բացատրություն, այնուամենայնիվ, պետք է գտել: Ամենահարմարն այս իմաստով, իհարկե, խելագարության վարկածն առաջ քաշելն է, եւ թերեւս հենց սրա հնարավորությունը ստուգելու համար էր խնդրո առարկա հրապարակումը: Կարծում ենք, սակայն, էքսպերիմենտը կարելի է համարել տապալված, քանի որ ՀՀ-ում ոչ ոք խայծը կուլ չտվեց: Եւ եթե հայկական կամ ռուսական իրավապահները չեն կարողանալու ազատ, արդար եւ թափանցիկ դատական պրոցեսի ընթացքում գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է կատարվել Ավետիսյանների տանը եւ ինչու, ապա պետք է բոլորովին նոր բան մտածեն: Պերմյակովին խելագար ներկայացնելն իսկապես պրիմիտիվ տարբերակ է եւ հեռանկար չունի:

Տպել
2894 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին