Իշխանությունը վերագնահատել է անցյալը. այսուհետ կապավինի դիմակավոր բանդաներին

09/02/2015 schedule19:38

Վերջին ամիսներին բռնությունը Հայաստանի քաղաքացիների կյանքի ուղեկիցն է դարձել, հատկապես` քաղաքական եւ հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերող քաղաքացիների:

Սա մեծ հաշվով նոր բան չէ, կամ նոր է թերեւս միայն նրանց համար, ովքեր այժմ հայտնվել են թիրախի դերում: Նախկին բոլոր դեպքերին նրանք հարեւանցիորեն են հետեւել, վստահ լինելով, որ նման բան երբեք անձամբ իրենց, իրենց հարազատների, ընկերների, համախոհների կամ  կուսակիցների հետ տեղի չի ունենա:

Այս իմաստով խղճահարության արժանի են հնչում այս օրերի բարձրագոչ հայտարարություններն այն մասին, որ այս բռնությունները մի մարդու կամ մի ուժի չեն ուղղված,  որ սա ամբողջ ժողովրդի ինքնասիրության հարցն է եւ այլն:

Ստացվում է` յուրաքանչյուր հասարակական կամ քաղաքական կազմակերպություն իր ներկայացուցչի նկատմամաբ նման ոտնձգությունը համարում է մարտահրավեր ուղղված ամբողջ հասարակությանը, բայց ահա հարեւան քաղաքական կամ հասարակական ուժի ներկայացուցչի նկատմամբ նույն արարքը ոչ միշտ է, որ նման շռայլ գնահատականի է արժանանում: Նման դեպքերում եթե նույնիսկ հնչում են դատապարտող հայտարարություններ, ապա դրանք որպես կանոն շատ ավելի համեստ են եւ իրենց բնորոշումների մեջ ժուժկալ:

Ինչ վերաբերում է բռնարարքների հեղինակներին, ապա պետք է խոստովանել, որ նրանք շարունակ ինքնակատարելագործվում են, բառիս ամենավատ իմաստով: Եթե նախկինում քաղաքական-քաղաքացիական ակտիվությամբ պայմանավորված հաշվեհարդարները տեսնում էին ոստիկանական բաժիններում եւ դատարաններում` կեղծ արձանագրությունների եւ շինծու քրեական գործերի միջոցով, ապա հիմա դրանք տեղափոխել են փողոց: Այս մարտավարության համար առաջին արդյունքն այն է, որ նախ եւ առաջ նեղանում է եվրոպական կառույցների կողմից քննադատվելու եւ տարբեր զեկույցներում հայտնվելու հիմքերը: Օրինակ` եթե նախկինում միջազգային զեկույցներում ոստիկանությանը մեղադրում էին քաղաքական հաշվեհարդարների գործիք լինելու մեջ, հիմա կմեղադրեն ընդամենը հասարակական լայն հնչեղություն ստացած  տարբեր բռնարքները կատարողներին չբացահայտելու մեջ: Այս տեղաշարժը  զեկույցներում նույնիսկ կարող է «մեկ քայլ առաջ» համարվել: Եւ հետո ավելի լավ է մի երկու թթու խոսք լսել պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին, (հատկապես որ դա կարող է իր  հետ նաեւ դրամաշնորհային տարբեր ծրագրեր բերել թրեյնինգների եւ փորձի փոխանակման համար), քան ուղղակիորեն մեղադրվել անօրինականություն անելու եւ վարչակազմի ձեռքում գործիք լինելու մեջ:

Մյուս կողմից, նաեւ պետք է նկատել, որ ահա այս երկու տարբերակների գործարկումների միջեւ որոշակի ամպլիտուդա էր առաջացել: Եղավ մի շրջան, որ ոստիկանությունը խուսափում էր քաղաքական-քաղաքացիական մոտիվներով բիրտ ուժ կիրառելուց, ինչպես նաեւ` ակնհայտ շինծու գործեր կարելուց, եւ տպավորություն էր, որ նման գործելաոճի պիկի` 2008 թվականի եւ դրան հոջորդող տարիների դեպքերից հետո, պետության ներկայացուցիչները վերագնահատել են տեղի ունեցածը:

Բայց հիմա արդեն կարելի է վստահաբար պնդել, որ պայմանական դադարի շրջանը ընդամենը փնտրտուքների շրջան էր: Այդ ժամանակ կրկին վերագնահատում էր տեղի ունենում, բայց միայն  այն իմաստով, թե ինչպես կարելի է նույն արդյունքն ունենալ, այսինքն` ահաբեկել, բռնել, ծեծել ջարդել, սակայն այնպես, որ սլաքները չուղղվեն դեպի պետական կառույցներն ու  իշխանության վերին օղակներում գտնվողները: Համենայնդեպս` բացահայտորեն չուղղվեն:

Եւ ահա ի հայտ եկավ դիմակավորված բանդան գործի դնելու գաղափարը: Քաղաքացիական ակտիվիստի, ազատամարտիկներից ոմանց, ԲՀԿ-ական ակտիվիստի նկատմամաբ հենց այդպես էլ վարվեցին, տարբերությամբ, որ այն, ինչ արեցին ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ իսկապես նողկալի է:

Դժբախտաբար այս նոր գործելաոճը, իրեն «արդարացնելու» դեպքում կարող է շատ երկար կյանք ունենալ: Իսկ թե ինչ պետք է անել, որ այն «ձախողվի», պետք է մտածեն քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը: Մի բան ակնհայտ է. Ինչպես վերջին, այնպես էլ նախորդ բոլոր տարիների  բռությունները իսկապես մարտահրավեր են ուղղված ամբողջ ժողովրդին, սակայն դրանք կսնվեն եւ կշարունակվեն դեռ այնքան ժամանակ, քանի այս փաստն ամբողջությամբ եւ անկողծորեն չի գիտակցված:

 

 

 

Տպել
1962 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան