Ինչպե՞ս Ս. Սարգսյանը ծնկի բերեց ԲՀԿ-ին

18/02/2015 schedule13:33

Չորս թեժ օրերից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը վաղվանից թերեւս կմտնի սովորական հունի մեջ: Այսօր առավոտյան ԲՀԿ-ն երկու հայտարարություն տարածեց, մեկը կուսակցության անունից առ այն, որ փետրվարի 20-ի հանարահավաքը չեղյալ է հայտարարվում, եւ երկրորդը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից առ այն, որ չի կարելի անցնել ողջամտության սահմանները, իսկ վերջին օրերի բռնած ուղղությունը ոչ մի բարի տեղ չի հասցնի: Արդեն տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հաշտեցման շրջանակներում Գագիկ Ծառուկյանը վայր է դնելու ԱԺ պատգամավորի իր մանդատը եւ հեռանա քաղաքականությունից:

Այսպիսով ավարտվեց  փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀԿ-ԲՀԿ-ի միջեւ ծավալված մինի պատերազմը: Այն, ինչպես եւ սպասվում էր, ավարտվեց ԲՀԿ-ի կապիտուլյացիայով:

Սակայն դեռ երկար ժամանակ հնչելու է հետեւյալ հարցը՝ ինչ տեղի ունեցավ եւ ինչու հենց հիմա դա տեղի ունեցավ:

Իրադարձությունների խրոնոլոգիան այս առումով կարեւոր է: Այսպես.

Փետրվարի 5-ին  տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ այդքան սպասված խորհրդաժողովը, որտեղ ելույթ ունենալով Գագիկ Ծառուկյանը իշխանություններին մեղմորեն սպառնաց զանգվածային գործողություններով, ապա նստած տեղը քնեց, իսկ խորհրդաժողովի կեսից թողեց գնաց:

Փետրվարի  7-ին ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խարատրյանը, ով մինչ այդ Շրջանառության հարկի դեմ պայքարի փաստացի առաջնորդն էր, առեւանգվեց դիմակավոր անձանց կողմից եւ ամայի տարածքում մի քանի ժամ շարունակ դաժանաբար ծեծվեց:

Փետրվարի 9-10-ին  ԲՀԿ պատվիրակությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մեկնեց Մոսկվա, ինչ-որ հանդիպումներ ունեցավ եւ սեփական կայքերով տարածեց տպավորություն, իբր երկրում իշխանափոխություն անելու համար վայելում է Ռուսաստանի աջակցությունը:

Փետրվարի 12-ին  կեսօրն անց Գագիկ Ծառուկյանը այցելեց ՀՀ ոստիկանություն, հանդիպեց ոստիկանության պետ Վ. Գասպարյանի հետ եւ խոստացավ 100 հազար դոլար պարգեւավճար տալ այն մարդկանց, ովքեր Խաչատրյանին ծեծողներին գտնելու հարցում արժեքավոր ինֆորմացիա կփոխանցեն:

Փետրվարի 12-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդրի նիստը, հնչեց Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը:

Փետրվարի 13-ին՝ հրապարակվեց Ծառուկյանի պատասխանը:

Փետրվարի 15-ին սկսվեցին ԲՀԿ-ականների նկատմամաբ ռեպրեսիաները:

Փետրվարի 17-ին՝  Սարգսյան-Ծառուկյան բանակցությունները: 

Գագիկ Ծառուկյանի մասին Սերժ Սարգսյանի խոսքերից հետո առաջին հարցը, որ ծագում էր հետեւյալն էր՝ ինչու հիմա: Սարգսյանը նույն բանը կարող էր ասել վեց ամիս առաջ, մեկ տարի, երկու տարի, երեք տարի առաջ:

Մինչդեռ՝ մամուլում բազմիցս գրվել է, որ ընդդիմադիր ուղի բռնելու ծառուկյանական գործողությունների ընթացքում Սերժ Սարգսյանը նրա հետ հաճախ է հանդիպել, բացատրել, փորձել խաթրով նրան ետ պահել այդ ճանապարհից (այս մասին գրված էր նույնիսկ Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթում):

Ուրեմն՝ ո՞րն էր Սերժ Սարգսյանի բռնկման պատճառը:

Կարծիքներ կան, որ պատճառը սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ կապված խնդիրներն են: Այս վարկածի դեմ արտահայտվողների հակափաստարկն այն է, որ հարցն այդքան հրատապ չէր եւ խաթրով ինչ-որ բանի հասնելու ժամանակ դեռ կար:

Մեկ այլ վարկածի համաձայն, ԲՀԿ-ականների մոսկովյան այցը եւ դրան հաջորդած հրապարակումները դրդեցին Սերժ Սարգսյանին գնալ նման քայլի: Այս տարբերակի ընդդիմախոսներն էլ գտնում են, կոնգրեսական եւ սմբատկարախանյանական հայտնի ոճով այցերով ու հրապարակումներով դժվար էր այլեւս լուրջ տպավորություն թողնել:

Կարծիքներ կան նաեւ, որ փետրվարի 5-ի խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթն էր Սերժ Սարգսյանին հունից հանողը: Այս տարբերակին նույնպես հակափաստարկ է ներկայացվում, այն, որ այդ ելույթը ոչնչով չէր տարբերվում նախորդ ելույթներից եւ կրկին թեժ գարուն-ամառ-աշուն-ձմեռի շրջանակներում էր:

Մեկ այլ վարկածի համաձայն, վերը նշված բոլոր գործոնները դեր են ունեցել Սերժ Սարգսյանին կատաղության հասցնելու գործում, բայց գործելու առիթը եղել է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առեւանգումը: Այս վարկածը հիմնվում է այն լուրերի վրա, թե ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը կապ ունի Խաչատրյանի առեւանգման հետ: Սա, ըստ էության, այս պահին քննվող պաշտոնական վարկածներից մեկն է: Եթե սա ճիշտ է, նշանակում է ԲՀԿ-ն նման քայլի գնացել է ինչ-որ պաշտոնյաների հրաժարականի հասնելու, իր համար ընդդիմադիր-հալածյալի իմիջ ստեղծելու, հանրությանն իշխանության դեմ ավելի ու ավելի լարելու նպատակով:

Եթե ենթադրենք, որ իրավապահները Սարգսյանին զեկուցել են, որ առեւանգման ետեւում ԲՀԿ-ն ու նրա նախագահն են եւ ներկայացրել են սա հիմնավորող փաստեր, Սերժ Սարգսյանը ձեռքի տակ այդ փաստերն ունենալով համարել է, որ դա այնքան հզոր կոմպրոմատ է, որ դրանով կարելի է հենց հիմա ոչնչացնել ԲՀԿ-ին ու նրա նախագահին: Սարգսյանը մտածել է, թերեւս, որ դրա համար ավելի հարմար առիթ չի լինի, եւ սկսել է գրոհը՝ երկրորդ էշելոնի ԲՀԿ-ականների հոխորտանքների ֆոնի վրա:

Դժբախտաբար սակայն, Սարգսյան-Ծառուկյան պատերազմի Happy end-ից հետո, հավանականությունը, թե լույս կսփռվի այս վարկածներից որեւէ մեկի վրա հավասարվում է 0-ի: Ավելի հավանական է, որ Արտակ Խաչատրյանի ծեծը համալրի տարբեր հանցանքների մասին չճշտված խոսակցությունների եւ ոստիկանության կողմից չբացահայտված գործերի շարքը:

Չի բացառվում, որ Սարգսյան-Ծառուկյան բանակցությունների ժամանակ շատ ու շատ այլ հարցերի հետ այս հարցի ճակատագիրն էլ արդեն որոշվել է:

Տպել
11765 դիտում

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո