15-ամյա աղջիկը կամրջից նետվել էր գրքի ազդեցության տա՞կ

19/02/2015 schedule23:32

Հունվարի 29-ին Կիեւյան կամրջից նետված եւ հրաշքով ողջ մնացած 15-ամյա աղջիկը պատահարի օրը կասկածելի եւ տարօրինակ վարք է ցուցաբերել: Դասամիջոցին պայուսակն ու  հեռախոսը թողել եւ դուրս է եկել դպրոցից՝ ոչ մեկին ոչինչ չասելով:

Դպրոցի տնօրենը երեկ մեզ պատմեց. «Շոկի մեջ ենք, չենք կարողանում հասկանալ՝ ի՞նչ կարող է պատահած լիներ, ի՞նչ բրդեց խելքին՝ էդպիսի քայլ անել: Նախկինում, եթե լսած կամ նկատած լինեի տարօրինակ վարքագիծ, ինքս կզրուցեի իր հետ, կփորձեի հասկանալ, կդիմեի ծնողներին: Նա շատ զգացմունքային, բայց միաժամանակ՝ շատ հավասարակշռված, համառ, խելացի ու մեր դպրոցի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող աշակերտուհիներից է: Շատ զարմացա, երբ իր համադասարանցիների բացատրագրերը կարդացի եւ իմացա, որ այնուամենայնիվ, երեխան մինչ այդ զգացնել է տվել, որ իր հետ ինչ-որ բան այն չէ՝ կա ընկճվածություն, նեղվածություն, թույլ արտահայտված մեկուսացվածություն եւ այլն»: Ըստ տնօրենի, համադասարանցիններն իրենց բացատրագրերում նշել են, որ նա վերջին շրջանում անտարբեր էր դարձել անգամ դասերի նկատմամբ, առաջվա պես չէր մտահոգվում գնահատականների համար: Թեեւ միշտ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, բայց հենց դեպքի օրը, երբ ցածր գնահատական է ստացել, համադասարանցուն ասել է՝ «մեկ է վերջին երկուսս է լինելու»: Համադասարանցին այդ պահին չի հասկացել նրա խոսքերի իմաստը: Դեպքից առաջ հաճախ է ընկերներին ասել, որ մի տեսակ հոգնել է կյանքից, բողոքել է անընդհատ, բայց ընկերները լուրջ չեն ընդունել, քանի որ վերջիններիս պնդմամբ, նա շատ զգացմունքային է եւ ամեն ինչից շատ շուտ ընկճվում է: Դեպքի օրը եղել է անհանգիստ ու խառնված՝ համադասարանցիներին ասել է, որ շտապում է, պետք է գնա, որ ամեն ինչ հասցնի, բայց ոչ ոք չի հասկացել, թե ուր է գնում կամ ինչին պետք է հասցնի:

Ընկերները դեպքից հետո են միայն վերլուծել եւ հասկացել նրա բոլոր ասածների թաքնված իմաստը:

Ընկերներից մեկը պատմել է, որ աղջիկը երկար ժամանակ տարված է եղել անգլիալեզու ինչ-որ գրքով՝ «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ», հեղինակ՝ Սթեյս Կրամեր ("50 days before my suicide", Stace Kramer), եւ պարբերաբար խոսել է այդ գրքի մասին, հարցրել է ընկերներին՝ արդյո՞ք չեն կարդացել այդ գիրքը:

Նշենք, որ գրքի հերոսուհին 16-ամյա մի աղջնակ է, ով իր ինքնասպանությունից առաջ շուրջ 50 օր շարունակ իր օրագրում գրի է առել իր ամեն օրը: Դասղեկը մեզ հետ զրույցում չբացառեց, որ աղջկա ինքնասպանության պատճառը կամ դրա համար ներշնչման աղբյուր կարող է եղած լինել հենց այդ գիրքը. փորձել է նմանակել հերոսուհուն, աղջիկը հերոսուհու պես նույնպես անգլերեն գրառումներ է արել:

«Դեպքից հետո, երբ առաջին անգամ աչքի անցկացրեցի գիրքը, հասկացա, որ նա ամեն դեպքում փորձել է նմանակել հերոսուհուն, եւ նմանություններ ակնհայտ նկատեցի, նույնպիսի բաժակ է ունեցել, մազերի ձեւ եւ այլն»,- ասաց դասղեկը:

Զրույց ունեցանք նաեւ աղջկա ծնողների հետ, վերջիններս հայտնեցին, որ իրենք առհասարակ խուսափում են զրուցել այդ թեմայով աղջկա հետ եւ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարող էր նման բան թույլ տալ իրենց դուստրը այն դեպքում, երբ նա այդքան երազանքներ ուներ, նպատակներ, աշխատասեր էր ու համառ:

«Ուզում էր Դիլիջանի միջազգային դպրոցում սովորել եւ մինչեւ պատահարը ակտիվ անգլերեն էր պարապում՝ օրը 6-7 ժամ շարունակ, շատ էր կարդում, գիշերները ուշ էր քնում, բայց շատ կենսախինդ էր, դրա համար չենք կարողանում հասկանալ՝ ինչը կարող էր դրդել, երեխա է՝ պահի ազդեցությամբ է արել»,- պատմեց աղջկա հայրը: Ծնողներին պատմել է, որ հիշում է, երբ Կիեւյանում կանգնած է եղել, անցնող մեքենայից մեկը բղավել է՝ «Աղջիկ, չանես նման բան», ու հենց այդ պահին չի հասկացել, թե ոնց՝ նետվել է: Ծնողների խոսքով, աղջիկը նաեւ էքստրիմի սիրահար է:

«Վիրավորական է, որ երբ նման դեպք էր տեղի ունեցել, բոլորը մտածում էին, որ մեր աղջիկը ինչ-որ աղանդի է պատկանում, «էմո» շարժման անդամ է կամ տղայի պատճառով է, նույնիսկ ծիծաղելու է, չկա նման»,- ասաց աղջկա մայրը:

Դասղեկը նույնպես բացառեց եւ խիստ վիրավորական ու տգեղ համարեց մամուլում շրջանառվող այն բոլոր լուրերը, որ իբրեւ աղջիկը աղանդավորական շարժման մեջ է կամ ինչ-որ անձնական պատճառներ է ունեցել: «Իմ աշակերտուհին է՝ ես գիտեմ, նա շատ պարկեշտ, խելացի աղջիկ էր, ուղղակի դեռահասությանը բնորոշ խենթություն է թույլ տվել, որը կարող էր ճակատագրական լինել, բայց փառք Աստծո, Աստված նրա ու մեր կողքին գտնվեց»,- ասաց դասղեկը:

Մեզ հետ զրույցում հոգեբան Մարինա Թոզալաքյանը կատարվածը մեկնաբանեց դեռահասությանը բնորոշ վառ արտահայտված իմպուլսիվությամբ: Այդ տարիքում դեռահասները սկսում են փնտրել կյանքի իմաստը, անձամբ գտնել հարցի պատասխաններ եւ շատ հաճախ իռացիոնալ կերպով հանգում են նրան, որ կյանքն անիմաստ է: Դեռահասները այդ տարիքում իրենց որոշումներում եւ գործողություներում լինում են շատ կտրուկ, ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել: Ըստ հոգեբանի, դեռահասներից գրեթե բոլորի մոտ այդ շրջանում ինքնասպանության մասին մտքեր լինում են, բայց ոչ բոլորի մոտ են դրանք զարգանում ու հասնում մինչեւ գործողության: Ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք հնարավոր է, որ աղջկան ինքնասպանության դրդել է հենց գիրքը, որով վերջին շրջանում տարված է եղել. հոգեբանը նշեց՝ չի բացառվում, որ գրքից ներշնչված լինի, քանի որ դեռահասները հեշտ են ընկնում հոսանքների, ազդեցությունների տակ, բայց դրա համար հիմքեր են անհրաժեշտ:

«Հնարավոր է՝ հարյուր դեռահաս ընթերցի այդ գիրքը, բայց բոլորը չէ, որ ինքնասպանության են դիմում»,-ասաց հոգեբանը: Դպրոցի տնօրենը հայտնեց, որ աշակերտուհին արդեն հաճախում է դպրոց եւ քիչ- քիչ փորձում է բնականոն հունի մեջ ընկնել, մոռանալ կատարվածը եւ անցնել սովորական առօրյայի:

 

Հ.Գ. Աղջկա անձնական տվյալները, բնակության վայրը չենք նշում հատուկ: Նրա հետ զրուցելու փորձ չենք արել՝ կրկին սթրեսի չենթարկելու համար:

Անահիտ Գեւորգյան

Տպել
21164 դիտում

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը