«Աղջկա ուզողը, որ գալիս ա՝ պտի տաս». գյուղնախարարի հումորն ու իրականությունը

27/02/2015 schedule12:47

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օրերս հայտնվել էր յուրահատուկ մի սկանդալի մեջ: Դատապարտելով մթերված կարտոֆիլը երկար պահելու եւ փչացնելու գյուղացիների սովորությունը, նա ասել էր. «Կարտոֆիլի գնորդը որ գալիս ա, ապրանքը պիտի տաս: էն որ տենց խոսք կա, է, ասում ա՝ աղջկա ուզողը, որ գալիս ա՝ պտի տաս»:

Այս խոսքերը արթանացրել էին երիտասարդ աղջիկների, ինչպես նաեւ տղաների զայրույթը: Նրանց դուր չէր եկել գյուղնախարարի՝ աղջկան եւ կարտոֆիլին համեմատելու «հնարքը»: Եւ այս դժգոհ երիտասարդներից մոտ տասը երեկ կառավարության շենքի մոտ ակցիա էին կամակերպել, իրենց հետ տանելով կարտոֆիլով «սկուտեղ», համապատասխան բովանդակությամբ պաստառներ եւ այլն:

Սա երեւի վերջին տարիների ընթացքում իր տեսակի մեջ յուրահատուկ ակցիա էր, որովհետեւ այն բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ, չէր ներգրավում ինչ-որ շահագրգիռ մարդկանց մի խմբի շահագռգիռ մարդկանց այլ խմբի դեմ, այս ակցիայի կազմակերպիչների ետեւում հնարավոր չէր փնտրել մութ ուժերի, KGB-ի, CIS-ի, Քոչարյանի, Լեւոնի, հանրապետականների ու ուրիշների ականջները:

Այս ակցիան մարդկային էր, զուտ մարդկային: Այն նրա մասին էր, որ եթե կարտոֆիլը բանջարեղեն է, ցանողի եւ աճեցնողի սեփականությունը, եւ այն որպես ապրանք պետք է ինչ-ինչ հանգամանքներում տալ ուրիշներին, ապա աղջիկը մարդ է: Այնպիսի մարդ, ինչպես տղան: Նա ունի հոգի, գիտակցություն, ճաշակ, նախասիրություններ, երազանքներ, ձգտումներ, ցանկություններ, պատիվ, ինքնասիրություն, աշխարհի եւ մարդկանց մասին պատկերացումներ: Այսինքն՝ աղջիկը իր ծնողի ապրանքը չէ, որին կարելի է որոշակի հանգամանքներ հաշվի առնելով տալ սրան-նրան:

Ահա սա էր ակցիայի  մեսիջը: Երիտասարդներն ավելի ընկալելի լինելու համար հարցադրումներ էին բարձրացնում՝ արդյոք նախարարն իր կնոջը, աղջկան եւ մորը կարտոֆիլի հետ է համեմատում, արդյոք նրա երեխաներին կարտոֆիլն է դաստիարակել:

Իհարկե հասկանալի է, որ հարցադրումները փոխաբերական են, եւ հարցը իրականում այն է՝ արդյոք նախարարը (ազնիվ լինելու համար պետք է ավելացնել՝ նախարարները, պատգամավորները, վարչապետերը, փոխվարչապետերը, փոխնախարարները, վարչությունների պետերը, ոստիկանները, վարորդները, պահակները, խոհարարները, ուսուցիչները, բանկիրները, ֆոիտբոլիստները, հովիվները ... ) իր կնոջը, աղջկան եւ մայրիկին համարում է իր, իր որդու եւ իր հոր նման մարդ, թե՞ այնուամենայնիվ, մի քիչ ավելի պակաս մարդ, որոնց կարելի է սիրել եւ պաշտել, որպես սեփական կյանքը գեղեցկացնող էակների, բայց որոնց փոխարեն կարելի է որոշումներ կայացնել, որոնց պետք է կառավարել:

Բայց այս հարցադրումն ու ակցիայի ասելիքը շատ լուրջ դիմադրության հանդիպեց: Երեկ՝ ակցիան ավարտվելուց հետո, մինչեւ ուշ գիշեր, ֆեյսբուքում քննարկվում էր ակցիայի նպատակահարմարությունն առհասարակ: Հասարակության կորիզը հանդիսացող որոշակի խավի ներկայացուցիչներ խիստ մտահոգ հարց էին բարձրացնում, թե մի՞թե մեր երկրում ավելի լուրջ բան չկար ակցիա անելու համար: Նրանք պնդում էին, որ գյուղնախարարը հումորով է ասել, ինչ ասել է, եւ բացի այդ՝ դա դարերից եկած ժողովրդական ասացվածք է:

Թերեւս կարիք չկա ասելու, որ այս պնդումների հեղինակները բացառապես տղամարդիկ էին: Ընդ որում, կարծես թե  բոլորը բարձրագույն կրթությամբ, զարգացած, սեփական գործի գիտակ, համոզված ենք՝ երաժշտության, գրականության, արվեստի մեջ՝ բարձրաճաշակ, եւ այլն:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նրանք այդպես սրերով ընդունում մի քանի երիտասարդի խորհրդանշական քայլը եւ մեսիջը, որ աղջիկն ու ապրանքը նույն բանը չեն:

Այս հարցի պատասխանը շատ խորն է թաքնված, բազմաշերտ է, թերեւս գիտական ուսումնասիրությունների թեմա, բայց ունի խիստ մատչելի եւ պրիմիտիվ տարբերակ եւս: Այն է՝ որովհետեւ նրանք, ինչպես մենք բոլորս, ծնվել, մեծացել եւ դաստիարակվել են ժողովդրական այդ ասացվածքի ներքո: Եւ նախարարի հիշատակածը միակը չէ, դա ընդամենը դարեր շարունակ հասարակության մտածողությունը ձեւավորած ասացվածքների ամբողջական փաթեթի մի փոքրիկ մասն է: Փորձեմ վերհիշել նույն փաթեթի մյուս կտորները: Եւ այսպես՝

1. Աղջկա ուզողը որ գալիս ա, պտի տաս:

2. Ոչինչ քո մարդն ա, ցերեկը կծեծի, գիշերը կսիրի:

3. Տղամարդը, որ տուն ա մտնում, կինը պետք ա զգաստանա:

4. Սարթ մարդ ա, ոչ տղերքը, ոչ հարսները, ոչ էլ կնիկը իրավունք չունեն առաջը ծըպըտան:

5. Լավ կինը ամուսնու խոսքին չի հակառակվի:

6. Տղամարդն ինչ ա, տուն եկավ՝ տները մաքուր լինեն, ճաշը պատրաստ լինի, մյուս օրվա մաքուր շոր ունենա, գիշերն էլ իր ուզածը ստանա (խրատ մեծ կանանցից երիտասարդ հարսներին)...

7. Կնոջը շատ լավա պահում, հագցնում ա ըստ պահանջի, մանա տալիս ըստ պահանջի, բայց հետն էլ խիստ ա, առանց իրա թույլտվության իրավունք չունի մի քայլ անի:

8. Տղամարդը ձեռքը պետք ա կնգա գլխին բամփած պահի:

9.  Բա դա տղամարդ ա, փալաս ա, կնգա փեշի տակ մտած, տղամարդը, որ ձեռքը չխփի սեղանին ու տանն ամեն ինչ իրա ասածով չլինի, էլ ինչ տղամարդ:

10. Էշի բեռը ինչքան ծանր ա լինում, էնքան արագ ա վազում (համեմատությունն արվում է երիտասարդ հարսների «պատվին», ովքեր իրար ետեւից երեխա են ծննդաբերել, պետք է նրանց մասին հոգ տանեն, տները մաքուր պահեն, ճաշը եփած, ամուսնու շորերը արդուկած...)

11. Քո մարդն ա, ուր էլ գնա, որտեղ էլ գիշերն անցկացնի, վերջում տուն ա գալու, սուս արած տեղդ նստի, սկանդալ մի սարքի, վրադ ավելորդ խոսակցություն մի բեր:

12. Ման եկող մարդ ա, բայց կնգան գլխին դրած ա պահել, նրա կնիկը շուկայի տեղը չգիտի, խանութ գնացած չկա:

13. Տղամարդը կնգան երես չպիտի տա:

14. Կոշտ (իսկական) տղամարդ ա, երեք երեխա են մեծացրել, մի անգամ բարուր գրկած չկա:

15. Կնգան բռի մեջ ա պահում:

Այս բոլոր խոսքերը մենք մեր կյանքի առաջին իսկ օրվանից  լսել ենք տարբեր հանգամանքներում, սրանցից ոմանք՝ մեր ընտանիքիներում, մյուսները մայրիկների ու հարեւանուհիների խոսակցությունների ժամանակ, բարեկամների տներում, տատիկների զրույցներում, հարսանիքների, թաղումների՝ կանաց սեկցիաներում:

Վերը բերվածները իհարկե էլի ամբողջական չեն, համոզված եմ՝ յուրաքանչյուրը կարող է հարստացնել այս ցանկը սեփական հիշողությունը լարելով:

Ահա թե ինչու Սերգո Կարապետյանի անմեղ համեմատության դեմ թեկուզ մի քանի երիտասարդի ընդվզումն այդպես սրերով ընդունվեց հասարակության ավելի մեծ հատվածի կողմից:

Որովհետեւ ժողովրդկան մեկ այլ խոսք էլ կա. «Կաթի հետ մտածը, հոգու հետ դուրս կգա»: Վերոնշյալ ժողովրդական ասացվածքները գրեթե կաթի հետ են մտել մեր մեջ ու իրենց հաստատուն տեղը գրավել՝ անսասան մնալով կարդացած հարյուրավոր գրքերի, արվեստի գործերից ստացած ներշնչանքի, ավարտած ինստիտուտների, մագիստրատուրաների առաջ:

Եւ եթե մենք՝ այդ թվում երեկվա ակցիայից դիսկոմֆորտի զգացողություն ունեցած մարդիկ, չեն ցանկանում իրենց չքնաղ աղջնակին տալ առաջին իսկ ուզողին, որ հանկարծ տանը չմնա, չեն ցանկանում, որ իրենց գեղեցկուհուն ամուսինը ցերեկը ծեծի, գիշերը սիրի, հետո իշու նման բարձի, կամ՝ ձեռքը գլխին բամփած պահի, եւ կամ՝ որեւէ բույսի նման գլխին դրած պահի, ապա պետք է ջանք գարծադրենք:

Մենք իսկապես չենք ցանկանում, որ մեր աղջիկների հետ այդպես վարվեն, ու դրա համար ընտրել ենք ամենակարճ ու հեշտ ճանապարհը՝ աբորտ ենք անում աղջիկ երեխաներին եւ շպրտում աղբանոցը՝ կեր դարձնելով ագռավների համար:

Բայց դա անաստված ճանապարհ է, ոչ մի տեղ չտանող, եւ վայել չէ հինավուրց եւ իմաստուն այնպիսի ժողովրդի, ինչպիսին մենք ենք:

Ինչ-որ մի պահից, եւ գուցե Սերգո Կարապետյանի լեզվի սայթաքումն ու երիտասարդների ակցիան հենց այդ պահն են ազդարարում, պետք  է սկսենք խոսել այս խնդրի մասին, ըստ որում՝ այն կարողանալով տարբերել «եվրոպաներից ներմուծվող այլասերությունից, ֆեմինիզմից, գենդերային հավասարությունից»:

Բոլոր նրանք, ովքեր վախենում են, որ երիտասարդների կարտոֆիլային ակցիան իր ետեւց կբերի եվրոպական այդ արատավոր երեւույթները, պետք է հանգիստ լինեն: Հասարակությունը, քննարկելու համար տղամարդու եւ կնոջ հավասարության հարցերը, դեռ պետք է ընդունի, որ կինը մարդ է այնքան, որքան տղամարդը: Իսկ մենք, ինչպես մեր ժողովրդական հարյուրավոր խոսքերը, մեր նախարարի լեզվի սայթաքումն են փաստում, դեռ շատ հեռու ենք այդ գիտակցությունից:

Այնպես որ, հավասարության մասին բարդագույն բանավեճը պետք է սիրահոժար թողնենք հեռու սերունդներին, իսկ մենք պետք է մտածենք ընդամենը մեր աղջիկներին մարդավայել, արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն տալու մասին:

Բանջարեղենի, կենդանատեսակների, տան կահույքի կամ այլ իրերի նման «ապրելու» կողքին ագռավի կեր դառնալը, թերեւս, ավելի արժանավայել է:

Տպել
3074 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք