Ազգային արժեքներ եւ քաղաքականություն

18/03/2015 schedule22:30

Քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան 51-ամյակի առիթով «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր տպագրել էր նրա հայտնի հոդվածներից մեկը՝ նկատելով. «Հայրապետյանի խոսքը զարմանալիորեն շարունակում է արդիական մնալ նրա մահվանից 16 տարի անց»:

Ստորեւ ներկայացնում ենք Տիգրան Հայրապետյանի հոդվածը

Յուրաքանչյուր ժողովուրդ ընտրության իրավունք ունի, եթե նույնիսկ այդ ընտրությունը կործանարար է՝ դա նրա ընտրությունն է: Կարող են սխալվել անհատները, հասարակության առանձին խմբերը, բայց Ժողովուրդը երբեք չի՛ սխալվում:

Երբեք չի՞ սխալվում...

Քաղաքակրթության կործանումը, պետության անկումը կամ որեւէ ժողովրդի ցեղասպանությունը եզրափակիչ փուլն է մի երկարատեւ պրոցեսի, որն սկսվում է շատ ավելի վաղ, քան տեղի է ունենում բնական աղետը, սահմանների մոտ հայտնվում թշնամին կամ կայացվում է սարսափելի ոճիրն իրականացնելու վճիռը: Տարբեր դարաշրջանների դրամատիկ իրադարձությունների միջեւ կա մի որոշակիորեն արտահայտված ընդհանրություն. այն ժողովուրդները, որոնք ենթարկվում են նման փորձությունների, ապրում են ներքին քաոսի, բարոյալքման եւ արժեքների կորստի ժամանակաշրջան: Նրանք իրենց ժամանակի ամենաթույլ օղակն են, եւ բնության կամ պատմության արհավիրքները խոցում են հենց այդ օղակները: Հնագույն ժամանակներից ի վեր՝ լավագույն մտածողներն իրենց ժողովուրդների եւ պետությունների անկումը կապել են «աստվածային պատժի» գաղափարի հետ, որին արժանացել է այս կամ այն հասարակությունը նախ եւ առաջ սեփական արատների պատճառով: Մարդկության տարրական նորմերի բացակայությունը, իշխանությունների անկարողությունը եւ ժողովրդի անկառավարելիությունը միշտ հանգեցնում են ճակատագրական արդյունքի: Հասարակությունը նախ եւ առաջ հոգեվարք է ապրում ներսից, հետո միայն վրա է հասնում բնական աղետը կամ արտաքին թշնամին:

Մեր պատմությունը քիչ բանով է տարբերվում մյուս ժողովուրդների պատմությունից: Խորենացին Արշակունյաց թագավորության անկումը չի կապում մեծ տերությունների խարդավանքի, երրորդ կամ այլ ուժերի, ներքին դժվարությունների հետ: Նրա վերլուծությունը խորն է եւ սպառիչ: Եթե կործանվում է պետականությունը, եթե «ամենավեհագույնը հյուսիսային ազգերի մեջ» զրկվում է ինքնուրույնությունից՝ մեղավոր են բոլորը՝ արքայից մինչեւ ռամիկ, հասարակությունն ամբողջովին: Հասարակությունն ինքն է կռել իր ճակատագիրը. ««որովհետեւ վերացան թագավորդ ու քահանան, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»: Նման արատներով վարակված ժողովուրդը դատապարտված է, եւ ամենեւին կարեւոր չէ, թե ով է կատարելու դահճի դերը՝ Բյուզանդիան, թե Պարսկաստանը, արաբները, թե մոնղոլները... Խորենացին մարգարեի խորաթափանցությամբ գիտակցում է, որ Հայոց պետականության առաջին անկումը սկիզբն է մի ճանապարհի, ուր այդ ժողովրդին սպասում են ավելի ծանր փորձություններ. «որովհետեւ այնպես չէ մեր վիճակը, ինչ որ հնումը Իսրայելացոց ժողովուրդն ուներ, այլ մեր թշվառությունն ավելի է»: Հասարակության բոլոր խավերին ուղղված անողոք քննադատությունը պարզապես բողոք չէ՝ դա հույս է, որ նրանք կխորհեն եւ կձերբազատվեն կործանարար արատներից:

Անցան դարեր, եւ հայկական լուսավորչության ալիքն աշխարհ բերեց մտածողների նոր սերունդ, որ մոռացության մատնելով անցյալի իմաստությունները՝ ստեղծեց որակապես նոր ազգային փիլիսոփայություն: Իդեալականացված անցյալ, որի կործանման ողջ մեղքը դրվում էր ազգադավ անհատների եւ «հրեշավոր» հարեւանների վրա: Ոչ մի խոսք ազգային ողբերգության իրական պատճառների մասին: Անծայրածիր երկրի պատրանք, որ փշրվել է ոչ մեր մեղքով եւ ոչ մեր մասնակցությամբ: Հաշվի չառնելով դարերի ընթացքում օտարի լծի տակ ազգային դեմքն ու հոգեբանությունն աղավաղած, տգիտության ու խավարի մեջ խարխափող ժողովրդի բնական թուլությունը, չունենալով ազգային-քաղաքական ձեւավորված կենտրոն, անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական լծակներ, Հյուսիսում ու Արեւմուտքում կրթված ու եվրոպական ազատագրական հովերով ոգեւորված «մտածողները» ներքաշեցին ժողովրդին պատերազմի մեջ, բացեցին «Արեւելյան խնդիրը», խաղալիք դարձան Մեծերի ձեռքին, իսկ արդյունքում ոչ միայն ձեռք չբերեցին ոչինչ, այլեւ սրի մատնեցին Արեւմտահայաստանի բնակչությանը եւ չկարողացան պաշտպանել Առաջին հանրապետությունը:

Դա արդեն հայ ժողովրդի պարտությունը չէր, որովհետեւ ժողովուրդը կռվում էր իր ուժերի համապատասխան ու հաղթում: Բայց մարտի դաշտում հաղթող ժողովուրդը տանուլ էր տալիս քաղաքականության մեջ: Չկար այն մտավոր զորեղ ուժը, որ կօգտվեր այդքան թանկ տրվող հաղթանակներից: Պատմությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ որեւէ ժողովրդի գոյության իրավունքը միայն զենքով հնարավոր չէ ապահովել: Այսօր արդեն պարզ է, որ արեւմտյան կամ արեւելյան ապրելակերպ հասկացություններն իրենց մեջ ներառում են աշխատաձեւը, հասարակական հարաբերությունները, տնտեսական կառույցները, մարդու իրավունքների ինստիտուտը եւ վերջապես՝ քաղաքական վարչակարգը: Չանտեսելով արեւմտյան արժեքների բազում թերությունները, պետք է ընդունել, որ ներկայումս այն կազմում է հասարակական, տնտեսական եւ քաղաքական առաջընթացի պայմանների անհրաժեշտ բաղկացուցիչ մասը: Սա, թերեւս, բացառում են միայն գաղափարականացված եւ ամբողջատիրական վարչակարգերի պայմաններում ապրող երկրները (Կուբա, Լիբիա, Հյուսիսային Կորեա), ինչպես նաեւ այն երկրները, որոնք կառավարվում են իսլամական արժեքներով (Իրան, Պակիստան, Սուդան, Բիրմա): Ի վերջո, հեռավորարեւելյան երկրները (Ճապոնիա, «Հինգ վիշապները»), որոնք ապշեցրին աշխարհն իրենց առաջընթացով, կարողացան համատեղել արեւմտյան արժեքներն իրենց ավանդական կենսակերպի եւ արժեքների հետ (պետք է հաշվի առնել, որ նրանք քրիստոնեական աշխարհին չեն պատկանում):

Մեզ՝ հայերիս համար թվում է, թե խնդիրն ավելի հեշտ պետք է լուծվի, քանզի արեւմտյան արժեքներն իրենց հիմքում ունեն քրիստոնեական բարոյականությունն ու կանոնները՝ սերը մերձավորի նկատմամբ, անհատի իրավունքների առաջնությունը, անհատ-հասարակություն փոխհարաբերություններում փոխադարձ պատասխանատվության հստակ սահմանազատումը եւ, որ ամենակարեւորն է, մարդու՝ իբրեւ բարձրագույն արժեքի ճանաչումը: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հաջողությամբ պայքար է տարվում սոփեստության ու կեղծ պուրիտանության դեմ, որոնք արգելակում են հասարակական առաջընթացը: Կկարողանա՞նք արդյոք մենք որդեգրել այս սկզբունքները, որ ի կրոնե պետք է մեզ հատուկ լինեն, եւ համատեղել դրանք մեր «ազգային արժեքների» հետ, որ վերը նշվածի հակապատկերն է: Եթե «ազգային արժեքներ» ասելով մենք նկատի ունենք այն կենսակերպը, հասարակական հարաբերություններն ու բարոյականությունը, որ ձեւավորվել են վերջին հարյուրամյակների ընթացքում թյուրք-մահմեդական անժխտելի ազդեցության պայմաններում, ապա բնական է, որ ո՛չ:

Մեր հասարակությունն ապրում է հոգեւոր երկվության անբնական պայմաններում: Եկեղեցին ու հավատը հիմնականում ծիսական բնույթ են կրում: Նրանք ոչ մի ազդեցություն չունեն հասարակության ներսում ձեւավորվող հարաբերությունների վրա: Հայ-առաքելական եկեղեցու անգործության պայմաններում հանրապետությունում պարարտ հող է ստեղծվել քրիստոնեական աղանդների ու այլ հավատքների տարածման համար, ինչն ավելի է խորացնում հասարակության ներսում զարգացող ճգնաժամը: Պապենական «ադաթներով» պայմանավորված «ազգային արժեքները» մեզ տանում են բիրտ ասիականության ճանապարհով: Դա արտահայտվում է մեր քաղաքական համակարգի, ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսական ոլորտի, հասարակական հարաբերությունների մեջ, այսինքն՝ ամենուրեք, ուր գործունեությունը կապված է մտածելակերպի ու հոգեբանության հետ: Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, եւ այդ ընտրությունն ապագայում ոչ մի լավ բան չի խոստանում: Հազարամյա փորձությունների ծանրությունը, օտար ուժերի եւ սեփական «ազգանվեր գործիչների» խաբեությունը, կրոնական-հոգեւոր արժեքների փաստացի կորուստը, լավագույն զգացմունքների եւ ուժերի ապարդյուն վատնումը նպաստել են այդ կործանարար ընտրությանը: Մենք գտնվում ենք լեթարգիական խոր քնի մեջ, եւ մեր հազվադեպ բռնկումները ոչ թե զարթոնքի, այլ հոգեվարքի նշաններ են: Խավարամտությունն ու չարափառությունը լիակատար հաղթանակ են տոնում: Ովքեր չեն համակերպվում իրականության հետ, ոտնատակ են տրվում գորշ մեծամասնության կողմից: Մեր առջեւ լայնորեն բացված են ռելիկտային (վերապրուկ) ժողովրդի վերածվելու հեռանկարի դռները:

Միակ փրկությունն Ազգային Զարթոնքն է: Ազգային Ռեֆորմացիա եւ Վերածնունդ: Ռեֆորմացիա, որ պետք է ընդգրկի մեր ժողովրդին առնչվող բոլոր խնդիրները՝ կրոն, ընտանիք, պատմական անցյալ, բարոյականություն, մտածելակերպ, հոգեբանություն, հասարակական հարաբերություններ, տնտեսական ոլորտ եւ քաղաքական համակարգ: Հասկանալի է, որ այդ շարժումը չի կարող սկսվել ներքեւից: Ուրեմն Ռեֆորմացիան պետք է իրականացվի վերեւից, դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Քնատ վիճակում, դանդաղաշարժության ու ասիական գործելակերպի պայմաններում հնարավոր չէ Պետականություն կառուցել: Մեզ անհրաժեշտ է որակական թռիչք կատարել, եւ դա կարող է իրականանալ միայն նոր ազգային արժեքների ձեւավորման պայմաններում:

Իրադարձությունների զարգացումն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչումն ապահովելու, քաղաքական եւ տնտեսական փակուղուց դուրս գալու համար իրականացվող միջոցառումները, մեղմ ասած, բավարար չեն: Նոր, համամարդկային արժեքների հետ ներդաշնակող հասարակական-քաղաքական բարեփոխումները հանրապետության ապագայի միակ երաշխիքն են:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հասարակական գիտակցության ռեֆորմացիան միշտ հանդիսացել է մտավորական ընտրախավի բախտաբաժինը, ընտրախավ, որն իր զգացողության մեջ միշտ մի քայլ առաջ է եղել հասարակական զարգացումից: Զարգացած կայուն հասարակությունը տարբերվում է նոր ձեւավորվող, զարգացող հասարակությունից նրանով, որ եթե առաջինի համար բնորոշ է հասարակական գիտակցության առաջնությունը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են հստակ կողմնորոշիչներ, որոնք կարող են առաջ քաշվել լավագույն դեպքում մտավորական ընտրախավի, իսկ վատթարագույն դեպքում՝ խարիզմատիկ առաջնորդի կողմից: Պոստտոտալիտար հասարակության դժբախտությունը կայանում է նրանում, որ ազգային ընտրախավը փոխարինված է բյուրոկրատական փսեւդոմտավորականությամբ, եւ ազգի կենսունակության լավագույն ցուցանիշը կլինի ռեֆորմիստական գաղափարները կրող նոր ընտրախավի առաջադրումը:

Մենք իրավունք չունենք մոռանալու, որ Օսմանյան կայսրության փլատակների տակ մնացինք միայն մենք՝ հայերս, իսկ այժմ փլվում է Ռուսական կայսրությունը:

11.12.91

Նյութը տրամադրել է
Տիգրան Հայրապետյան ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամը

Տպել
4971 դիտում

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը