Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները՝ մայիսի 31-ի՞ն

21/04/2015 schedule15:51

Կարապետ Գուլոյանն արդեն 20 օր է զբաղեցնում է Կոտայքի մարզպետի պաշտոնը, սակայն Աբովյանի քաղաքապետի նրա լիազորությունները օրենքով սահմանված կարգով չեն դադարեցվել: Ստացվում է, որ Գուլոյանը ի պաշտոնե եւ՛ մարզպետ է, եւ՛ քաղաքապետ: Երբ կառավարությունը ապրիլի 2-ին որոշում կայացրեց նրան մարզպետ նշանակելու մասին, սպասվում էր, որ կարճ ժամկետում կհայտարարվի Աբովյանում քաղաքապետի նոր ընտրություններ նշանակելու մասին: Գործընթացը ձգձգվում է:

Երեկ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ապրիլի 1-ին՝ մարզպետ նշանակվելուց մեկ օր առաջ, Աբովյանի ավագանին ընդունել է Գուլոյանի հրաժարականի դիմումը եւ այն ուղարկվել է կառավարություն: Հաջորդ օրը կառավարությունը մեկ նիստով պաշտոնանկ արեց Կոտայքի մարզպետ Ա.Հարությունյանին՝ նույն պաշտոնում նշանակելով Գուլոյանին, առանց վերջինիս՝ քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու:

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, կառավարության առաջիկա նիստում, որը տեղի կունենա վաղը, կդադարեցվեն Գուլոյանի՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունները, կկայացվի արտահերթ ընտրություն անցկացնելու որոշում: Ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, կառավարության անհատական որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման հաջորդ օրվանից: Այս դեպքում՝ Գուլոյանի լիազորությունները դադարեցնելու եւ ընտրություններ նշանակելու որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 23-ին: Դրան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակին մայիսի 31-ն է: Թերեւս, հենց այս օրն էլ կնշանակվեն Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները:

Տպել
1070 դիտում

Մոսկվայում շինարարության աշխղեկ հայն ընկել է 3 մետր բարձրությունից և մահացել հիվանդանոցում

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)