Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում

30/04/2015 schedule20:00

Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը կժամանի Վաշինգթոն: Մեզ հաջողվեց ճշտել, որ մայիսի 7-ի երեկոյան, տեղի ժամանակով 17:00-ին Վաշինգթոնի Ազգային Մայր տաճարում նախատեսված է էկումենիկ արարողություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Պատարագին, բացի Սերժ Սարգսյանից, ներկա են լինելու նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, մեծ թվով դիվանագետներ: Գլխավոր ելույթը վերապահված է եկեղեցիների համաշխարհային խորհրդի քարտուղար, դոկտոր Օլավ Ֆիքս Թվեյթին: Սույն արարողության կազմակերպիչներից են հանդիսանում ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը եւ ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը:  

Մայիսի 8-ին, երեկոյան 20:00-ին Վաշինգթոնի Սթրաթմոր համերգասրահում տեղի է ունենալու համերգ, որին կմասնակցեն հայտնի երգչուհիներ Հասմիկ Պապյանը, Իզաբել Բայրաքդարյանը (Գրեմիի նոմինանտ), Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ի դեպ, սույն համերգի տոմսերը (40-125 դոլար արժողությամբ) արդեն ամբողջությամբ վաճառված են: Եւս մի պատարագ է նախատեսված մայիսի 9-ի առավոտյան, Վաշինգտոնի մեկ այլ՝ «Անարատ հղիության» Ազգային սրբավայր-դամբարանում, որտեղ երկու հայ կաթողիկոսները քարոզ են կարդալու, որից հետո Վաշինգտոնի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու ընդունելություն եւ բանկետ: Մայիսի 7-9-ին նույն հյուրանոցում նաեւ ցուցահանդեսներ եւ այլ մշակութային միջոցառումներ են նախատեսված: 

Թե ի՞նչ պաշտոնական հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանը իր ամերիկյան այցի ընթացքում՝ հայտնի չէ: Հայկական կողմը առ այսօր անգամ պաշտոնապես չի հայտարարել Սերժ Սարգսյանի այցի մասին, իսկ Սպիտակ տան պաշտոնական կայքում Օբամա-Սարգսյան հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն, գոնե երեկվա դրությամբ, չկար: Հիշեցնենք, ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագից եւ Հայոց ցեղասպանության մասին արած հայտնի հայտարարությունից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն մեկնել էր ԱՄՆ՝ իր պաշտոնակից Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում ջանքեր գործադրելու, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառը չօգտագործի: Թուրքիան, ինչպես հայտնի է, հասավ հաջողության: Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Սերժ Սարգսյանի այցը Միացյալ Նահանգներ ապրիլի 24-ից հետո: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցին կանդրադառնան այսօր սպասվող ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ. առավել մանրամասն տեղեկատվության հանրապետականները դեռ չեն տիրապետում: Հարցին՝ ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման մեջ, Բաղդասարյանը պատասխանեց. «Ամերիկյան դիրքորոշման մեջ արդեն իսկ ինչ-որ բան փոխվել է: Նաեւ նախագահ Օբամայի վերջին հայտարարության ժամանակ, ինձ թվում է, փոփոխություն նկատվում էր, որովհետեւ եթե դուք ուշադիր ելույթը լսեք, նախ, նա նշեց, որ ինքը համաձայն է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարության հետ, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եղել է հայերի հետ, իհարկե, նա Մեծ Եղեռն արտահայտությունն է նորից օգտագործում, բայց ինձ թվում է, որ բավականին բուռն այդ քննարկումների, ամերիկյան այդքան նահանգների ճնշման տակ պետք է որ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման մեջ լինի դրական փոփոխություն»: Ըստ Բաղդասարյանի, հայկական դիվանագիտական կորպուսի կողմից շատ մեծ աշխատանք է տարվել եւ տարվում՝ այս հարցում հաջողության հասնելու համար: «ԱՄՆ սենատում արդեն տրամադրվածության փոփոխություն է նկատվում: Վատիկանի միջոցառումները մեծ ազդեցություն թողեցին, եւ կարծում եմ, նախագահ Օբաման, ի վերջո, իր նախընտրական շրջանի համոզմանը կգա եւ այն, ինչ հայտարարել էր նախընտրական շրջանում, կկրկնի ապագայում, կասի այն, ինչ մենք ենք ցանկանում: Ես լավատես եմ եւ հնարավոր եմ համարում, որ Միացյալ Նահանգները նույնպես կընդունի Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, շարժը դրական է ընթանում: Իրենք եւս մտածում են այնպես, ինչպես մենք ենք մտածում, պարզապես՝ քաղաքականությունը շատ հաճախ շրջանցում է ճշմարտությունը: Կարծում եմ, ճշմարտությունը կհաղթի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Երբ հիշեցրեցինք, որ առ այսօր միայն Թուրքիային է հաջողվում ԱՄՆ-ի վրա գործադրած զանազան ճնշումների միջոցով կանխել Ցեղասպանության ճանաչումը այդ երկրի կողմից, Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «Ճնշումը մի քիչ կոպիտ բառ է, կարելի է լոբբինգ ասել, եւ ճշմարտությունից ու պատմական իրողությունից խուսափելը այդքան երկար չի կարող տեւել, որովհետեւ վերջիվերջո՝ պետք է ամեն ինչ ջրի երես դուրս գա, եւ ինձ թվում է, որ ԱՄՆ-ն այդ քայլը կկատարի, որովհետեւ այնպիսի պետություն, ինչպիսին ԱՄՆ-ն է, չի ցանկանա, որ ամբողջ աշխարհի մոտ սեւերես լինի՝ ճշմարտությունը թաքցնելով: Կարծում եմ, Միացյալ Նահանգները վերջիվերջո կանի իր հետեւությունները մոտ ապագայում: Այսինքն՝ դրական դինամիկան կա արդեն, եւ միանգամից չի կարելի նման տիպի երկրներից պահանջել, որ մի քանի ամիս կամ մեկ տարի առաջվա հայտարարությունից հետո շատ կտրուկ շրջադարձ կատարեն եւ անեն այլ հայտարարություն: Աստիճանական մոտեցում կլինի: Դուք ինչպես գիտեք, ԱՄՆ 51 նահանգներից 43-ը արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ դա արդեն գնահատական է, եւ նաեւ այնտեղի տրամադրությունների, այնտեղի մտավորականության եւ քաղաքական ուժերի տրամադրվածության մեջ բավականին մեծ փոփոխություն կա: Բավական մեծ փոփոխություններ են եղել 100-ամյակի միջոցառումների ընթացքում ամբողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ն աշխարհի մի մասն է կազմում»:  Մոտ ապագա ասելով՝ իշխող մեծամասնության ներկայացուցիչը ի՞նչ ժամանակահատված նկատի ունի՝ դժվարացավ կոնկրետացնել: «Համենայնդեպս՝ մենք այդ մասին կխոսենք նախագահի այցից հետո»,- ասաց Բաղդասարյանը:  

Նշենք, որ Միացյալ Նահանգներից Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա՝ մայիսի 9-ին մասնակցելու Հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին:

Տպել
2668 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք