Ենոքյանենք դիմել են ԱԱԾ

06/05/2015 schedule14:00

ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով նախօրեի երեկոյան ձերբակալված, ԱԺ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի ինքնազգացողությունը երեկ կտրուկ վատացել է:

73-ամյա Ենոքյանը, ով բոլորովին վերջերս ենթարկվել է բարդ վիրահատության, շարունակ արնահոսում է: Նրա համար շտապօգնություն են կանչել: Ինքը՝ Կարապետյանը, ով շարունակ հայտնվում է սկանդալային քրեական պատմությունների կիզակետում, երեկ խորհրդարան չէր եկել: Նա նաեւ հեռախոսազանգերին չէր պատասխանում: Փոխարենը՝ ԱԺ պատգամավորները ստորագրություններ էին հավաքում՝ միջնորդելով Ենոքյանին ազատ արձակել: 37 պատգամավորների ստորագրությունները՝ կից ներկայացված բժշկական թղթերով, երեկ օրվա ընթացքում ներկայացվեցին Գլխավոր դատախազություն: Դատախազության հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ դիմումը մուտքագրվել է եւ ուսումնասիրվում է: 

Յուվեցին՝ վաշխառու՞

Հատուկ քննչական ծառայությունը, որ իրականացնում է գործի վարույթը, երեկ պաշտոնական հաղորդագրությամբ հաստատեց մեր տեղեկությունները, որ 73-ամյա նախկին պատգամավորը կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ: Թե ո՞ւմ սպանությունը՝ չի հայտնվում: Գործով որեւէ այլ մանրամասն ՀՔԾ-ն այդպես էլ չհրապարակեց: Ենոքյանի մերձավորները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ տարիներ առաջ Գոհարիկ Ենոքյանի եղբորորդին 8 միլիոն դոլար տոկոսով փող է վերցրել Կարո Կարապետյանից: Մի որոշ ժամանակ նա տոկոսները մարել է, սակայն մայր գումարը չի կարողացել մարել: Հարուցվել է քրգործ, եւ Ենոքյանի եղբորորդին 11 ամիս առաջ հայտնվել է անազատության մեջ ու հիմա էլ բանտում է: Ըստ նույն աղբյուրների, Յուվեցու բարեկամները Գոհարիկ Ենոքյանին առաջարկել են վերջինիս պատկանող «Գարուն» արտադրական միավորումը անվանափոխել իրենցից մեկի անունով ու այդպիսով «քվիտ» լինել: Ենոքյանը, սակայն, հրաժարվել է եւ հայտարարել, թե ում որ փողը տվել են, թող իրենից էլ ուզեն, ինքը կապ չունի: Եւ ահա՝ այս ամենից հետո ի հայտ է եկել այս նոր գործը, ըստ որի՝ Գոհար Ենոքյանը ծրագրել է նախապատրաստել Կարո Կարապետյանի սպանությունը:

Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը երեկ մեզ հետ զրույցում շարունակում էր պնդել, որ սպանության նախապատրաստման այս ամբողջ պատմությունը հորինվածք է: Ենոքյանի վարկածն այն է, որ շանտաժի միջոցով փորձում են հափշտակել իր ունեցվածքը: «Զուտ գույքային կռիվ է»,- հայտարարեց պաշտպանը:

- Պարոն Հակոբյան, ապացուցողական ի՞նչ հիմքեր կան, որ Գոհարիկ Ենոքյանը նախապատրաստել է Կարո Կարապետյանի սպանությունը: Այսօր կայքերից մեկում տեղեկություն հայտնվեց, որ Ենոքյանի տան խուզարկության ժամանակ զենք է հայտնաբերվել եւ ոստիկանական համազգեստ:

- Երկու անգամ է խուզարկություն կատարվել, արձանագրությունները կան, քննությանը հետաքրքրող որեւէ իր կամ առարկա չի հայտնաբերվել: Այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:  

- Իսկ որեւէ ձայնագրություն կամ հեռախոսային խոսակցության գաղտնալսում գոյություն ունի՞:

- Ո՛չ: Եւ ընդհանրապես՝ նրան ձերբակալելու որոշումը միանշանակ ապօրինի գործողություն էր: Մենք դրա հետ կապված բողոք ենք ներկայացրել գլխ. դատախազին, բայց պատասխան դեռ չունենք:

- Միայն Գոհարիկ Ենոքյա՞նն է մեղադրվում Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

- Ո՛չ, եղբորորդին եւ ինքը:

- Բայց եղբորորդին անազատության մեջ է:

- Այո՛, նա 11 ամիս է արդեն կալանքի տակ է նույն քրգործով հորինված պատմության շրջանակում: 2012թ.-ին է դեպքը տեղի ունեցել, այսինքն՝ աբսուրդ է, իրականության մեջ դա տեղի չի ունեցել, ի վերջո՝ փաստեր կան:

- Այդ դեպքում, ինչո՞ւ են իրավապահներն աջակցում մյուս կողմին, այսինքն՝ ինչո՞ւ ձերբակալեցին 73-ամյա տիկնոջը:

- Ա՛յ, դա մեր մեծագույն հարցն է, թե ինչո՞ւ են խրախուսում ապօրինությունները: Ոչ միայն խրախուսում, այլ հենց իրենք ապօրինություններ նախաձեռնում: Դրա համար էլ այսօր դիմել ենք Ազգային անվտանգության ծառայություն: Եթե մենք վստահ չլինեինք մեր անմեղության մեջ, չէինք դիմի նման քայլի: Դիմել ենք ԱԱԾ, որպեսզի պարզեն՝ որն է դատախազության շահագրգռվածությունը կամ Հատուկ քննչական ծառայության շահագրգռվածությունը՝ նման ապօրինություններ ձեռնարկելու առումով:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նախօրեին եւ երեկ ոստիկանության Էրեբունու բաժնի ժամանակավոր պահման վայրում հանդիպել էր Գոհարիկ Ենոքյանի հետ, երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սույն թեմայով երկար զրուցել է տիկին Ենոքյանի հետ: «Այն, ինչի համար իրեն կասկածում են, նա համարում է դետեկտիվի գերագույն ժանր, որը երբեւէ եղել է կամ հնարավոր է համաշխարհային պատմության մեջ: Բայց այս պահին մեր խնդիրը բացարձակապես այլ է, իրավական խնդրին մենք կանդրադառնանք, երբ կլինի պատկան մարմինների պարզաբանումը: Եւ առնվազն զարմանալի է, որ առ այս պահը, երբ ձերբակալվում է նախկին պատգամավոր, 73-ամյա կնոջ խափանման միջոցը ընտրում են կալանքը, այսինքն՝ այնպիսի վտանգավորություն էր ներկայացնում 73-ամյա անառողջ կինը, որ խափանման միջոցը ընտրում են կալանքը, ՀՔԾ-ն որեւէ մեկնաբանություն չի տալիս: Իրենք պարտավոր էին րոպե առաջ պատշաճ կարգով պարզաբանում ներկայացնել մեղադրանքի վերաբերյալ»,- ասաց Զոհրաբյանը:

Տպել
2070 դիտում

Երևանում գովազդային վահանակ տեղադրելիս 40-ամյա տղամարդը ընկել է ու մահացել

Խաղաղության և հաղթանակի ընկալումները Հայաստանում ու Ադրբեջանում տարբեր են

Կառավարությունն ու ԿԳ նախարարությունը բուհերի խորհուրդներում նոր անդամներ կունենան

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի եվրոպական համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը

Բողոք չունենք. Մխիթարյանի մայրը՝ տղայից դիվանագիտական անձնագիրը վերցնելու մասին

Ինչպե՞ս են լուծվելու մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները. մանրամասնում է Սրբուհի Ղազարյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

Զորակցեք ու աջակցեք ՀՀ նոր եւ ժողովրդական կառավարությանը. կոչ Եվրամիության կառույցներին եւ միջազգային հանրությանը

Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են

Պուտինը դժվար թե մինչեւ տարեվերջ ժամանի Հայաստան. ՌԴ-ից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Երեւանում քննարկվել են երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու ճանապարհային քարտեզը

Սարգսյանը ֆրանսիական Dassault ընկերության հետ համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի մասին է պայմանավորվել

Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրա մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

Հայաստանում կհիմնվի ADS ընկերության ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն. հանդիպում Փարիզում

Գյումրիում քննությունների չեկած ուսանողները դիպլոմ են ստացել, կրթաթոշակները յուրացվել են. դատախազություն

Ինչո՞ւ է Մխիթարյանից վերցվել դիվանագիտական անձնագիրը

Նուրբ եւ սկզբունքային հարց. ի՞նչ է լինելու հուլիսի 5-ի հետ

Ի՞նչ է տեղի ունեցել. կարեւորը՝ անփորձանք տուն գամ

Ինչո՞ւ չմեկնեց. արա, մենք զանգի ենք սպասում