Բոլորին անխտիր բաժին են տանում

07/05/2015 schedule20:30

Մարտի 6-ին լույս տեսած «Հայկական ժամանակում» գրել էինք այն մասին, որ Հայաստանի ոստիկանությունը «շատ է սիրում» ցուցարարներին բերման ենթարկել:

Մասնավորապես՝ միայն 2013 եւ 2014 թվականներին ոստիկանության բաժիններ են բերվել տարբեր ցույցերի եւ հավաքների 286 մասնակիցներ: Ընդ որում՝ այդ անձանցից ավելի քան 250-ին բաժին են բերել վարչական իրավախախտման համար:

Մենք նաեւ հայտնել էինք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ամրագրում է, որ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու նպատակով խախտողը ոստիկանության աշխատողի կողմից կարող է բերվել ոստիկանություն բացառապես այն դեպքում, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ: Հենց դա՛ է պատճառը, որ, ասենք, օրինախախտ վարորդներին Ճանապարհային ոստիկանությունը տուգանում է տեղում եւ բաժին չի տանում (բացառությամբ՝ որոշ դեպքերի):

Սակայն ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը այնքան «բարի» չէ, որքան վարորդների նկատմամբ, եւ համաձայն օրերս ոստիկանության իրավաբանական վարչությունից ստացած մեր գրության, 2010-2014 թվականների ընթացքում ցույցի որեւէ իրավախախտ մասնակցի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն տեղում չի կազմվել:

Այլ կերպ ասած՝ վերջին 5 տարում ցույցերի բոլոր մասնակիցները, ովքեր, ըստ ոստիկանության, կատարել են վարչական իրավախախտում, տարվել են ոստիկանության բաժիններ՝ առանց բացառության եւ անկախ այն հանգամանքից, թե որքանով էր հնարավոր արձանագրությունը կազմել տեղում:

Հայեցողակա՞ն 

Ոստիկանության իրավաբանական վարչությունը, սակայն, բավականին յուրովի է մեկնաբանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը եւ մասնավորապես՝ դրա 258-րդ հոդվածը:

Այն դեպքում, երբ այդ հոդվածն ասում է, որ քաղաքացին կարող է բերվել բաժին միայն, երբ արձանագրությունը հնարավոր չէ տեղում կազմել, ոստիկանությունը համարում է, որ տեղում կազմելու կամ բաժին տանելու ընտրությունը իրենց հայեցողական լիազորությունն է:

Այսինքն՝ ոստիկանությունը կարծում է, որ վարչական իրավախախտման մեջ կասկածվող քաղաքացուն բաժին տանել/չտանելը իր հայեցողությանն է թողնված, մինչդեռ՝ օրենսգրքով հստակ ամրագրված է, թե ո՛ր իրավիճակում է պետք քաղաքացուն տանել բաժին, իսկ որ իրավիճակում՝ արձանագրությունը կազմել տեղում:

Նույն տրամաբանությունը շարունակելու դեպքում, ասենք, արագության սահմանափակումը գերազանցած վարորդին Ճանապարհային ոստիկանությունը կարող է արձանագրությունը կազմելու համար տանել բաժին ու 3 ժամ այնտեղ պահել՝ ասելով, որ դա ոստիկանության հայեցողական լիազորությունն է:

Արդարանում են 

Ոստիկանությունից հայտնում են, որ արձանագրության համար պետք է պարզել անձի ինքնությունը եւ հաճախ՝ ցուցարարները հրաժարվում են ներկայանալ: Սակայն որեւէ մեկը չի հիշի մի դեպք, երբ ոստիկանները փորձեն տեղում կազմել արձանագրությունը եւ ցուցարարը հրաժարվի հայտնել իր անուն-ազգանունը: Ընդ որում՝ անգամ ոզնու համար է ակնհայտ, որ եթե ոստիկանությունը հնարավորության դեպքում արձանագրությունները կազմի տեղում, ապա ցուցարարները կհայտնեն իրենց անուն-ազգանունները, որպեսզի ոստիկանները իրենց բաժին չտանեն:

Սակայն ոստիկանները, միեւնույնն է, իրավախախտման մեջ կասկածվող բոլորին տանում են բաժին, անգամ՝ առանց անուն-ազգանուն հարցնելու:

Բացի այդ՝ ոստիկանությունից, որպես արդարացում, պնդում են, որ իրավախախտման մեջ կասկածվող ցուցարարի նկատմամբ արձանագրությունը տեղում կազմելու դեպքում ցույցի մասնակիցները աղմուկ-աղաղակ կբարձրացնեն ու հնարավոր է, որ այլ իրավախախտումների դիմեն, ինչից խուսափելու համար, նման դեպքերում ցույցի իրավախախտ մասնակիցներին տանում են բաժին:

Այստեղ ակամայից հարց է առաջանում. եթե վերջին 5 տարում երբեք չեն փորձել տեղում կազմել արձանագրությունը, ապա ի՞նչ գիտեն, թե ինչպես կվարվեն մյուս ցուցարարները: Ինչո՞ւ է ոստիկանությունը, ըստ էության, խախտում բոլոր ցույցերի մասնակիցների անմեղության կանխավարկածը ու համարում, որ մի ցուցարարի նկատմամբ արձանագրություն կազմելու դեպքում մյուս ցուցարարները պետք է «դեբոշ» անեն…

Հարցերի պատասխանն ակնհայտ է. ոստիկանությունը քաջ գիտակցում է, որ հաճախ անմեղ ցուցարարների է մեղադրում վարչական իրավախախտում գործելու մեջ եւ այդ անարդարությունը, իրոք, կարող է «տաքացնել» այլ ցուցարարների:

Բացի այդ՝ վիճակագրությունը գալիս է ապացուցելու, որ ոստիկանությունը հաճախ նպատակ է հետապնդում հենց «անցանկալի՛» ցույցի մասնակիցների մեկուսացնել եւ այդպիսով, փաստացի, ցույցը դադարեցնել… Սակայն, քանի որ դա որեւէ աղերս չունի սահմանադրականության ու օրինականության հետ, ոստիկանները դա անվանում են «վարչական իրավախախտում գործած քաղաքացուն բաժին բերելու հայեցողական լիազորության իրականացում»:

Եւ ոչ միայն ցույցերից

Սակայն ոստիկանությունը ոչ միայն ցույցերի մասնակիցներին է «առանց խորանալու» տանում բաժին: Այսպես, օրինակ, օրեր առաջ «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցից, ադմինիստրացիայի խնդրանքով, ոստիկանները բերման ենթարկեցին ազատ լրագրող Նարինե Ղազարյանին, ով եկել էր Սերժ Թանկյանի ու Կարին Հովհաննիսյանի մամուլի ասուլիսին:

Բացի այդ՝ ոստիկանները Շառլ Ազնավուրի հրապարակից բռնեցին ու ոստիկանական մեքենան նստեցրեցին նաեւ մեկ այլ քաղաքացու, ով ընդամենը տեսախցիկով նկարահանում էր, թե ինչպես են ոստիկանները Ղազարյանին բերման ենթարկում:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ երկու քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին (չնշելով, թե այդ ի՞նչ պահանջ էր), սակայն դատելով դեռ չհրապարակված տեսանյութերից՝ ակնհայտ է դառնում, որ որեւէ պահանջ ոստիկանները քաղաքացիներին չեն ներկայացրել:

Այս միջադեպին մենք դեռ կանդրադառնանք, երբ ստանանք ոստիկանության պարզաբանումները՝ որոշ հարցերի կապակցությամբ:

Սակայն զավեշտալի է, որ սեփական մեղքը ոստիկանները փորձում էին գցել հյուրանոցի աշխատողների վրա, իսկ վերջիններս՝ Սերժ Թանկյանի անվտանգության աշխատակիցների վրա… Եւ դա այն պարագայում, երբ Նարինե Ղազարյանը Սերժ Թանկյանի մասին միայն դրական հոդվածներ է գրել: Փոխարենը՝ Ղազարյանը բազմիցս գրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ապօրինությունների եւ կեղծիքների մասին, իսկ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ բազմաթիվ կեղծիքների փաստեր է ներկայացրել ԵԱՀԿ առաքելության ղեկավար Հայթի Թայլիվանիին:

Այս միջադեպը մեկ անգամ եւս գալիս է ապացուցելու, որ Հայաստանի ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն բերման ենթարկելիս «չեն մտածում» եւ խորապես համոզված են, որ միշտ ունեն դրա իրավունքը:

Դանիել Իոաննիսյան

Տպել
2125 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել