Իշխանությունը Ֆարմանյանն է

08/05/2015 schedule22:27

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի վերջին շրջանի ընդդիմադիր հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ոչ միայն նրա կուսակիցների մոտ:

Նախօրեին Ֆարմանյանը Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետին ցմփոր անվանեց՝ հայտարարելով, թե ինչո՞ւ պետք է պատասխանատու լինի ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար, ում, որպես իշխանություն, չգիտի՝ ոնց վերահսկի: Մինչ այդ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Ֆարմանյանը «դեմ» քվեարկեց բազմամիլիոն մի վարկային համաձայնագրի՝ կրկին քննադատական հայտարարություններ հնչեցնելով: Դրանից առաջ էլ նա ԱԺ լիագումար նիստում բախվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ: Ի՞նչ է կատարվում. երեկ փորձեցինք պարզել անձամբ Սամվել Ֆարմանյանից:

- Պարոն Ֆարմանյան, վերջին շրջանի ձեր պատգամավորական գործունեությունը կուլիսային քննարկման առարկա է դարձել: Ինչո՞վ են պայմանավորված ձեր հայտարարությունները եւ ի՞նչ է սա նշանակում: Ինչ-որ հակասություննե՞ր կան:

- Միգուցե ձեզ մոտ կամ որեւէ մեկի մոտ կարող է նման տպավորություն ստեղծվել, բայց դա ոչ թե հատուկ ծրագրավորված մտքերի կամ սցենարների արտահայտություն է, այլ շատ նորմալ, ընթացիկ խորհրդարանական աշխատանք: Ես, լինելով քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, շատ հեռու եմ այն մտքից, որ որեւէ մեկը զերծ է սխալներից, եւ հեռու եմ այն մտքից, որ սխալների բարձրաձայնման կամ քննադատության հարցում որեւէ սահմանափակում պետք է ունենալ: Նման բարձրաձայնումների կամ քննադատությունների հիմքում բացառապես պատասխանատվության զգացումն է, որպես քաղաքական մեծամասնություն, եւ ոչինչ ավելին:

- Այսինքն՝ դուք հիմա ուզում եք ասել, որ որեւէ հակասություն չկա՞ ՀՀԿ ներսում:

- Հանրապետության նախագահի կողմից իրականացվող քաղաքական կուրսի վերաբերյալ որեւէ հակասություն ոչ միայն չունեմ, այլ ամբողջովին աջակցում եմ այդ կուրսին եւ ինձանից կախվածը անում եմ:  

- Իսկ ՀՀԿ ներսում եւ իշխանության ներսում՝ ընդհանրապես, դժգոհություններ չե՞ն եղել ձեր այդ հայտարարություններից:

- Հանրապետության նախագահի կողմից ես երբեւէ որեւէ դժգոհություն չեմ լսել իմ պատգամավորական գործունեության հետ կապված, իսկ որ իմ որոշ գործընկերների մոտ կարող են հարցեր առաջանալ, դա նույնքան օրինաչափ է, որքան ինձ մոտ հարցեր կարող են առաջանալ իմ գործընկերների կողմից կատարվող կամ չկատարվող հայտարարությունների, արվող կամ չարվող գործողությունների վերաբերյալ: Սա շատ օրինաչափ է ցանկացած մեծ կուսակցության պարագայում, եւ այստեղ, ինչպես ասում են, մութ սենյակում կատու փնտրելու անհրաժեշտություն իսկապես չկա, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր հեռուն գնացող եզրակացություններ են անում, սխալվում են իրենց մտքերում:

- Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետին երեկ ինչո՞ւ ցմփոր ասացիք:

- Վանաձորի քաղաքապետը, մարդ, ով զբաղեցնում է հանրապետության 3-րդ քաղաքի քաղաքապետի պաշտոնը, պարտավոր է իմանալ հետեւյալը, որ մեր շատ ու շատ գործընկերներ լրատվական դաշտից՝ տարբեր պատճառներով պայմանավորված, երբեմն նյութերը ներկայացնում են այնպես, որպեսզի դրանք ավելի հետաքրքիր լինեն լայն հասարակության համար: Բայց քաղաքապետի տարբերությունը սովորական ընթերցողից պետք է լիներ այն, որ մինչեւ ասվածի կամ չասվածի ընկալելը, իրեն իրավունք չվերապահեր կատարել հայտարարություններ, որոնք հարիր չէ, որ քաղաքապետը կատարում է կապված պատգամավորական քննարկումների հետ: Ես այսքանը կարող եմ ասել եւ կարծում եմ, որ Վանաձորի քաղաքապետը, թեեւ ուշացումով, բայց հասկացել է դա: Իսկ ո՞վ է ասել, որ քաղաքապետը իշխանություն է եւ ես քննադատում եմ իշխանությանը, եւ ոչ թե հակառակը, որ մենք ենք իշխանություն եւ կարծիք ենք հայտնում տեղի ունեցած բացթողումների վերաբերյալ: Ճիշտ հակառակն է իրականում. ոչ թե ես եմ քննադատում իշխանությանը, այլ նրանք են ընդդիմանում կամ նրանք են շեղվում իշխանության համար կարեւոր հարցերում որդեգրած կուրսից:

Տպել
1891 դիտում

Նյու-Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ

Երեւանի Արտաշիսյան եւ Հալաբյան փողոցների չկարգավորվող անցումներում վաղվանից լուսացույց կգործի

Հայտարարություն մրցույթի մասին

Կառավարության մոտ բողոքի ցույց անող վարորդների առաջարկը հանգեցնում է մրցութային պայմանների կոպիտ խախտման

Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Քոչարյան ընտանիքը՝ ընդդեմ ՀՀ եւ չորրորդ իշխանության. հերքման եւ 2 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ

ՊԵԿ-ը թմրանյութի արտահանման խոշոր դեպք է բացահայտել. իրանցին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակներ առաքել Ավստրալիա

Նոր Հայաստանում ոստիկանական զորքերի թիվը շարունակում է գաղտնի պահվել

Բաղրամյան 26-ի դռների առջեւ ծառայություն է իրականցնում Պատվո պահակախումբը (տեսանյութ)

Մեսսին առաջին անգամ «լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկել է Ռոնալդուի օգտին

Հայաստանը ցանկանում է 2 լոգիստիկ կենտրոն ստեղծել Ռուսաստանում. դեսպան

Մխիթարյանը չի ապաքինվել. կարող է բաց թողնել «Արսենալի» խաղը

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ից հեռացած «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Նոր ներկայացում Սունդուկյան թատրոնում, Խորեն Լեւոնյանը կմարմնավորի Սասունցի Դավթի կերպարը

Լոռու մարզում կտրուկ աճել է կոռուպցիայի գործով քրեական հետապնդումների ենթարկված անձանց թիվը. դատախազություն

Օսիպյանը սպայական կոչում է շնորհել ՊՊԾ գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնոջը

Պուտինն այցելում է Ադրբեջան. խորտակվող «Տիտանիկ»-ի մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը

Արա Սաղաթելյանը մասնակցել է ԱԳ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ. Գարեգին Բ-ն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան»-ում

Մխիթարյանը քվեարկել էր Մոդրիչի, Վարդան Մինասյանը՝ Գրիզմանի օգտին