Ամենքին իր փայը պիտի թողնես

10/05/2015 schedule17:18

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում մի շարք սկանդալային հայտարարություններ արեց պաշտոնյայի, բիզնեսի եւ բիզնես-գործընկերներ փոխհարաբերությունների մասին:

Տեղեկացրել էինք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում աղբահանության վերաբերյալ վարկային ծրագրի քննարկման ժամանակ, որ տեղի ունեցավ մայիսի 5-ին, վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ քաղաքապետը վաճառքի է հանել Վանաձորի 4 աղբատար մեքենաները, յուրաքանչյուրը՝ 1.5 միլիոն դրամով: Ընդ որում՝ ըստ Մարուքյանի տեղեկությունների, այդ մեքենաներից 2-ը ԱՄՆ ՄԶԳ/USAID-ի կողմից են նվիրաբերվել Վանաձոր համայնքին, որոնց վաճառքն արգելված է: «Ո՞վ պետք է առնի այս ապօրինությունների դեմը»,- ասել էր Մարուքյանը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարել էր, թե չի ցանկանում պատասխան տալ ինչ-որ մի ցմփոր քաղաքապետի կեղտերի համար: Տեղեկություններ կան, որ այն կազմակերպությունները՝ «Գուգ-Միք», «Կոմունսերվ» եւ «Վանսան», որոնց պատրաստվում են վաճառել աղբատարները, կապվում են Վանաձորի քաղաքապետի որդու հետ: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունից Լոռու մարզի դատախազությանը հանձնարարել են զբաղվել խնդրով, եւ հաջորդ օրը քաղաքապետը նամակ է ստացել մարզի դատախազից: Ի վերջո, մայիսի 7-ի ավագանու նիստի օրակարգից աղբատարների վաճառքի հարցը հանվեց եւ երեկ կայացած նիստում այդ հարցն առհասարակ չքննարկվեց:

Վանաձորի քաղաքապետը երեկ պատասխանել է մեր հարցերին:

- Պարոն Դարբինյան, աղբատար մեքենաները, որոնց շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, հիմա, փաստորեն, չեն վաճառվելու, պատճառը ո՞րն է, որ փոշմանել եք:

- Չենք փոշմանել, պարզապես այդ մարդիկ շատ աղավաղված բնութագրել էին, մենք հիմա նորից նորմալ կիրազեկենք ու վաճառելու ենք:

- Դուք այն ժամանակ որոշել էիք, որ առանց մրցույթի եք վաճառելու, ուղիղ վաճառքով, կոնկրետ կազմակերպությունների, այո՞:

- Այո՛, այդ կազմակերպությունները արդեն 7-8 տարի է այդ մեքենաները շահագործում են եւ ամենամսյա վճարներ են տվել դրանց համար: Նրանց էլ վաճառելու ենք, որ նաեւ հնարավորություն ունենան նորից աղբահանության մրցույթները կրեն եւ նորից աղբահանություն կազմակերպեն:

- Բայց նաեւ խոսվում է, որ այդ կազմակերպությունները, որոնց ուղիղ վաճառվելու են մեքենաները, իրականում ձեր ընտանիքին են պատկանում, ձերն են իրականում:

- Ես չեմ վախենում ինձ պատկանող հիմնարկությունների մասին խոսել, բայց ինձ պատկանող ձեռնարկությունները աղբահանություն չեն կատարում: Առաջին հերթին, ամեն մարդ ինքն իր նման է, չէ՞, մտածում, այդ մարդը, որ այդպիսի բաներ է տարածում, երեւի ինքը այնքան մանր հոգի է, որ կարող է աղբահանություն էլ կատարի, միայն թե փող վաստակի: Չէ, ես շինարար եմ մասնագիտությամբ եւ իմ փողը աշխատում եմ շինարարությունով, ավելի բարձր կարգի բիզնեսներով: Իհարկե, ես չեմ վատաբանում աղբահանություն կատարողներին, յուրաքանչյուր մարդ մի ձեւով է մասնագիտացած, այնուամենայնիվ՝ ես աղբահանություն կատարող ձեռնարկություն չեմ եւ նման ձեռնարկություն էլ չունեմ:

- Ձեր ասածից ստացվեց, որ աղբահանությամբ զբաղվողները մանր հոգի ունեն:

- Ես չասացի մանր հոգի:

- Այսինքն՝ ով այդպես է մտածում, նա՞ է մանր հոգի:

- Չէ, գիտե՞ք ոնց է, կան ավելի ցածր բիզնեսներ, ասենք՝ յուրաքանչյուր ձեռնարկություն տարեկան կատարում է 50 միլիոն դրամի աշխատանք, իմ ձեռնարկությունները տարեկան 500 միլիոնից պակաս աշխատանք չեն կատարում, եւ ես այնքան բան չեմ, որ այդ մանր բիզնեսներն էլ ձեռքներից խլեմ, այ այդպես ասացի: Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ պիտի իր քաշի գյորա բիզնես ունենա, եւ չի կարելի եթե մի մարդ էլ կարողանում է տարեկան 5-10 միլիոն դրամի աշխատանք կատարել, եթե դու բարձր կարգի պաշտոնյա ես, նրանց այդ մանր բիզնեսներն էլ խլես եւ բոլորից վերցնես: Հասկացա՞ք ինչ եմ ասում: Մարդը ագահ չպիտի լինի, ամեն ինչ իրենը չպիտի անի, ամենքին՝ իր փայը պիտի թողնի, այսպես ասած: 

- Մենք տեղեկություն ունենք, որ Լոռու մարզի դատախազությունը Վանաձորի քաղաքապետարանից պահանջել է այդ մեքենաների հետ կապված համապատասխան թղթերը ու հիմա ուսումնասիրում է:

- Դե, եթե այդ մարդիկ դատախազություն են դիմել, նրանք էլ պետք է թղթերը պահանջեին, էլի, ի՞նչ կա այդտեղ չհասկանալու: Նրանք պարզապես պարզաբանումներ էին ուզել, որոնք գրավոր ուղարկել եմ իրենց, եւ ամեն ինչ նորմալ է:

- Հիմա մրցո՞ւյթ է հայտարարվելու այդ մեքենաների վաճառքի համար:

- Ո՛չ, մեքենաները պետք է ուղիղ վաճառքով տրվեն այն կազմակերպություններին, որոնք այսքան ժամանակ՝ 2008 թվականից մինչեւ հիմա շահագործում են:

- Այդ դեպքում՝ ի՞նչը պետք է իրազեկեք, հետաձգումը մի քիչ անհասկանալի մնաց:

- Նրանք գրել էին, որ դա պատկանում է USAID-ին: Դա USAID-ին չի պատկանում: Դա պատկանում է Վանաձոր համայնքին, այդ մեքենաները Վանաձոր համայնքի եւ USAID-ի համատեղ ներդրմամբ գնվել են եւ տրվել որպես Վանաձոր համայնքի սեփականություն: Եւ այնտեղ 4 մեքենա չէ, 2 մեքենա է, 3-րդ մեքենան համայնքի սեփականություն հանդիսացող մեքենան է, որը համայնքի գումարներով էլ գտնվել է:

- Եթե դրանք իրականում հին են, եւ դուք որոշել եք վաճառել, այդ դեպքում՝ այդ կազմակերպությունները ինչո՞ւ են ուզում գնել, եթե դրանք պիտանի չեն հետագա շահագործման համար:

- Որովհետեւ այդ մեքենաները 7-8 տարի շահագործվելուց հետո կապիտալ վերանորոգման կարիք ունեն, որի վրա 2.5-3 միլիոն դրամ պիտի ծախսվի՝ յուրաքանչյուրի վրա, եւ քաղաքապետարանը հարմար չի գտնում այդ գումարները ծախսել եւ տալ մի կազմակերպության, որը շահագործի: Դրա համար մենք վաճառում ենք մեքենաները այդ կազմակերպություններին, որ նրանք ներդրում կատարեն, մեքենաները կապիտալ վերանորոգեն եւ, եթե կկարողանան այդ մեքենաներով շարունակել համայնքի աղբահանությունը, ուրեմն՝ համայնքի աղբահանության մրցույթին մասնակցեն եւ շահեն: Վանաձոր քաղաքում 3 մեքենայով չեն աղբահանություն կատարում, այլ 24, ուստի՝ եւ այդ մեքենաները եղանակ չեն ստեղծում Վանաձոր համայնքի աղբահանությունը կատարելու համար:

Տպել
2780 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց