Անդորր փոթորկից առաջ

15/05/2015 schedule19:30

Ներքաղաքական կյանքը, մեծ հաշվով, թվում է, թե կանգ է առել եւ առերեւույթ որեւէ ակտիվ գործընթաց չի նշմարվում:

Այս ամսվա ընթացքում միայն 2 իրադարձություն է սպասվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ալյանս» կուսակցությունների հիմնադիր համագումարները: Թե ի՞նչ են ցանկանում կամ ի՞նչ կարող են անել նորաստեղծ այս ուժերը եւ ի՞նչ պրոցեսներ կհարուցեն՝ կասեն, թերեւս, իրենց համագումարների ժամանակ. մինչ այդ՝ լռում են: Ներքաղաքական դաշտում կարծես թե սպասողական վիճակ է: Եւ ուրեմն՝ քաղաքական ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում: Երբեմնի ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, իր վերջին հանրահավաքն անցկացրեց ս/թ մարտի 1-ին՝ հայտարարելով, որ երկամսյա դադար է վերցնում: Արդեն անցյալ շաբաթվա վերջին խորհրդարանական բրիֆինգների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ատելի ռեժիմից կարելի է ազատվել, եթե ժողովուրդը հարյուր հազարներով դուրս գա փողոց, պետք է սկսել մի գործընթաց, որը հույս է ներշնչում ժողովրդին, եւ այդպիսի մի գործընթաց կարծես թե նշմարվում է՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: «Ես վստահ եմ, որ մենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի հետ նման գործընթաց սկսելու ենք»,- ասել էր Զուրաբյանը: ՀԱԿ երբեմնի գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն, որ փորձում է ուշքի գալ փետրվարյան «նոկդաունից» հետո, չի կարծում, թե ինչ-որ լուրջ զարգացումներ տեղի կունենան: Երեկ, երբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք, թե առաջիկայում քաղաքական ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ, նա պատասխանեց. «Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ ընդհանրապես՝ ներքաղաքական, քաղաքական որեւէ զարգացում բացառել հնարավոր չէ, բայց եթե լինենք մի քիչ ավելի պրագմատիկ, ապա ես ինքս այս պահին ինչ-որ լուրջ ներքաղաքական բեկում քաղաքական պրոցեսներում չեմ տեսնում»: Երբ հիշեցրինք Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք այդ բոլոր ճանապարհները անցել ենք, ցանկացած պատճառ՝ էլեկտրաէներգիայի սակագնից բռնած, Սուրիկ Խաչատրյանի որդու հետ վերջին միջադեպով վերջացրած, կարող է ներքաղաքական զարգացումների պատճառ դառնալ: Կարո՛ղ են, տեսականորեն: Բայց եթե դուք ինձ եք հարցնում, ես, որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, ասում եմ, որ առաջիկայում լուրջ ներքաղաքական բեկումնային զարգացումներ չեմ տեսնում, չնայած նաեւ, հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական վիճակը, առկա աղքատության, գործազրկության լրջագույն դրությունը, չեմ բացառում նաեւ որեւէ անսպասելի ներքաղաքական պրոցես»: Այդ դեպքում քաղաքական ուժերի համախմբում, ըստ ԲՀԿ նախագահի, հնարավոր է՝ կախված նրանից, թե ինչի շուրջ կլինի այդ համախմբումը: Իսկ ենթադրություններ անելը, ըստ նրա, անիմաստ է ու անարդյունավետ: «Բնական է, որ առաջիկա համապետական ընտրություններից առաջ յուրաքանչյուր քաղաքական ուժ հիմա ճշգրտում է իր մարտավարությունը, հաշվարկում է իր ռեսուրսները եւ չի ցանկանում անել ավելորդ քայլեր: Ցանկացած գրագետ քաղաքական ուժ կաներ այդպես եւ ԲՀԿ-ն էլ անում է այդպես»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ի տարբերություն ԲՀԿ-ի, սակայն, Հիմնադիր Խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը, ով օրեր առաջ դուրս եկավ բանտից, երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, թե բանը մինչեւ հաջորդ համապետական ընտրություններին չի հասնի, ռեժիմը կհեռացվի: «Մենք մարտավարական որոշ վերանայումներ ենք կատարում, հնարավոր եւ ցանկալի ենք համարում ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ համագործակցությունը այն հարցերում, որ մենք ընդհանրություններ ունենք, մասնավորապես՝ ռեժիմը հեռացնելու, արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցերում: Ակնկալում ենք, որ կլինեն դրական արձագանքներ»,- ասաց Ավետիսյանը: Հարցին՝ ՀԱԿ նշած սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարո՞ղ է հանգեցնել ռեժիմի հեռացմանն ու արտահերթ ընտրություններին, Ավետիսյանը պատասխանեց. «Եթե դա ընդամենը մնա ինքնին գործընթաց, բնականաբար՝ անիմաստ ենք համարում այդ առումով մասնակցելը, բայց մենք այդ հարցում չենք քննադատում ՀԱԿ-ին եւ հնարավոր ենք համարում, որ իրենք կարող են եւ՛ այդ ճակատով աշխատել, եւ՛ մեզ հետ համագործակցել այն հարցերի շուրջ, որոնց առումով մենք համաձայնության կգանք: Այսինքն՝ «եւ՛- եւ՛» տարբերակը իրենց պարագայում մեզ համար ընդունելի է, մենք չենք դիմադրում դրան»: Իսկ երբ ասում եք, որ բանը հաջորդ համապետական ընտրություններին չի հասնի, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես, հնարավո՞ր է նաեւ ասել՝ ոնց չեն հասնի՝ հարցին, Հիմնադիր Խորհրդարանի անդամը պատասխանեց. «Ժողովուրդը իր հավաքական կամքի եւ գործողությունների շնորհիվ հեռացնի ռեժիմին, քաղաքացիական անհնազանդության քայլեր լինեն, այն, ինչ մենք ասում ենք: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:   

Իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի կարծում, որ «որեւէ վտանգավոր զարգացում տեղի ունենա»: «Անկեղծ ասած, բոլորն են դադար վերցրել: Առաջիկա համապետական ընտրություններից առաջ հիմա յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, իր մարտավարությունն է մշակում, միշտ այդպես է եղել, գաղտնիք չէ, որ քաղաքական դաշտում ընտրություններից առաջ այլ տիպի ակտիվություն է լինում, այսինքն՝ ընտրական ակտիվություն, եւ մարդիկ վերադասավորում են իրենց ուժերը: Այսինքն՝ նախընտրական պրոցեսները տարբերվում են մնացած քաղաքական պրոցեսներից: Բնականաբար, մոտ ապագայում պարզ կլինի յուրաքանչյուր քաղաքական ուժի մարտավարությունը: Կան ուժեր, որոնք օգտագործում են ԱԺ ամբիոնը, կան ուժեր, որ նախընտրում են փողոցը, կան, որ նախընտրում են դեբատները, կառուցողական առաջարկությունները: Չեմ ցանկանում ենթադրություններ անել, քիչ է մնացել, կբացահայտվի: Իրոք, բուռն ընթացք է սկսվում, եւ բնականաբար՝ քաղաքական ուժերը նախապատրաստվում են այդ ընթացքին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Տպել
3408 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)