Ուոլթերի ճամփեն չորացավ

27/05/2015 schedule20:15

Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ մեր պատվիրակությունը անցած մեկ տարում չկարողացան այնքան բան անել հայերիս համար, որքան արեց Մեծ Բրիտանիայի ժողովուրդը մեկ օրում:

«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» ԵԽԽՎ զեկույցի հեղինակ, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը մայիսի 7-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում չի վերընտրվել ո՛չ ներկայացուցիչների պալատում եւ ո՛չ էլ լորդերի պալատում: Հիշեցնենք, որ Ուոլթերը դիմել էր հայկական կողմին եւ պատրաստվում էր իր զեկույցի նախապատրաստական աշխատանքների համար այցելել Հայաստան եւ Արցախ: Հայկական պատվիրակությունը, սակայն, բոյկոտ էր հայտարարել եւ չէր պատրաստվում մասնակցել սկանդալային վերնագրով զեկույցի պատրաստմանը, ու քանի որ ԼՂՀ իշխանությունների արձագանքը՝ Ուոլթերին ընդունելու հետ կապված, խիստ կոշտ էր, ՀՀ իշխանությունները բավական անհեթեթ վիճակում էին հայտնվել եւ չգիտեին, թե ինչպես են ընդունելու սույն անձին, որին ամիսներ շարունակ մեղադրում էին ադրբեջանական խավիարին ու նավթադոլարներին ծախվելու մեջ: Ի դեպ, Ուոլթերը իր զեկույցի համար փաստահավաք առաքելությամբ այս տարի արդեն հասցրել էր այցելել Ադրբեջան: Հիմա, փաստորեն, նա չի գալու Հայաստան: Իսկ ի՞նչ է լինելու խայտառակ վերնագրով զեկույցի ճակատագիրը եւ ի՞նչ է նշանակում Ուոլթերի չընտրվելը՝ մեր այս հարցին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Սա նշանակում է, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը պետք է Ուոլթերի փոխարեն նշանակի նոր զեկուցող՝ սովորական ընթացակարգով, որովհետեւ եթե որեւէ պատվիրակ լքում է Վեհաժողովը, նրան նախկինում զբաղեցրած իր պաշտոնում եւ այն զեկույցներում, որտեղ նա ներգրավվածություն ուներ, պետք է փոխարինի նոր պատվիրակ: Սակայն պետք է նկատի ունենալ ԵԽԽՎ կանոնակարգով սահմանված մեկ այլ հանգամանք, որ նախկին պատվիրակությունը մինչեւ 6 ամիս ժամկետով իրավունք ունի դեռեւս շարունակել մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին, եթե Մեծ Բրիտանիայի նորընտիր խորհրդարանը նոր պատվիրակություն չձեւավորվի եւ չներկայացի Վեհաժողով: Համապատասխանաբար՝ մենք այդ մասին կտեղեկանանք անմիջապես ամառային նստաշրջանում՝ արդյո՞ք այդ երկրի պատվիրակությունը ներկայացել է նոր կազմով, թե՞ դեռեւս հին կազմով է աշխատում: Նոր կազմ ներկայանալուց հետո ուղղակի փոփոխություն տեղի կունենա»: Նկատենք, սակայն, որ, որպես կանոն, հին պատվիրակությունները չեն մեկնում Ստրասբուրգ: Համենայնդեպս, նման դեպք ԵԽԽՎ պատմության մեջ դժվար է հիշել: Այդուամենայնիվ, դա կախված է նաեւ տվյալ երկրի ներքին ընթացակարգերից, ներսում պատվիրակությունների կազմավորման համար նախատեսված կարգերից: Ամեն դեպքում՝ «ծախված» Ուոլթերից հայկական կողմը, մեծ հաշվով եւ կոպիտ ասած՝ «պրծավ»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ապրիլին Հայաստան էր այցելել՝ փորձելու հայկական կողմին համոզել՝ մասնակցել զեկույցի պատրաստման աշխատանքներին: Նա հայկական կողմին խորհուրդ էր տվել աշխատել զեկուցողի հետ, ասելով՝ եթե չաշխատենք, դա ցույց կտա ձեր թուլությունը, եւ հայկական կողմի կոշտ հակադարձումներից հետո հայտարարել էր, թե պատրաստ են վերանայել զեկույցի վերնագիրը, որը հուշում էր, թե ինչպիսին պիտի լինի դրա բովանդակությունը: Հիմա, սակայն, երբ Ուոլթերը չի վերընտրվել, զեկույցի վերտառության փոփոխության հարց կարող է բարձրանալ միայն նոր զեկուցողի նշանակումից հետո: ԵԽԽՎ ամառային նստաշրջանը տեղի է ունենալու հունիսի 22-26-ին, եւ ենթադրվում է, որ հենց նստաշրջանի մեկնարկին էլ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը նիստ կանի եւ կանդրադառնա նոր զեկուցողի հարցին: Հայկական պատվիրակության համար, փաստորեն, պայքարի նոր օջախ է բացվում: Հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները պետք է սկսեն նորից լոբբինգ անել, որպեսզի հենց իրենց թեկնածուն ընտրվի որպես նոր զեկուցող: Բայց քանի որ նախորդ անգամ հայկական պատվիրակության կողմից կոշտ արձագանք եղավ եւ բոյկոտ հայտարարվեց զեկույցի նախապատրաստական աշխատանքներին, ենթադրվում է, որ ԵԽԽՎ նախագահն այս անգամ պետք է որ շահագրգռված լինի ամեն ինչ անել, որպեսզի ավելի լոյալ անձ դառնա սույն հարցով զեկուցող: Այլապես՝ աղմուկը շատ մեծ կլինի: Իսկ եթե հայկական պատվիրակությունը շատ լավ աշխատի, չի բացառվում, որ նրան հաջողվի ընդհանրապես տապալել ադրբեջանական այս նախաձեռնությունը: Բայց դա քիչ հավանական է համարվում, քանի որ ադրբեջանական կողմը շատ համառ է տրամադրված, իսկ ԵԽԽՎ նախագահը ե՛ւ Ստրասբուրգում, ե՛ւ ՀՀ-ում հայտարարել է, որ իրենք չեն կարող չանդրադառնալ ԼՂ խնդրին, քանի որ 2005 թվականից հետո այդ հարցին սույն կառույցում որեւէ անդրադարձ չի եղել ու հիմա պետք է ամփոփեն, թե Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին բանաձեւից հետո ինչ զարգացումներ են տեղի ունեցել եւ ինչ է արվել բանաձեւի կատարման ուղղությամբ: Հիշեցնենք, 2005-ին ԵԽԽՎ-ի ընդունած 1416 բանաձեւով պահանջվում էր անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում իր նախագահության շրջանում ամեն ինչ արեց, որպեսզի սույն կառույցում ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծվի եւ 2011թ. ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում բառացիորեն հայտարարեց. «Մեր նպատակը ենթահանձնաժողովի շրջանակներում 1416 բանաձեւի իրացումն է: ԵԽԽՎ Բյուրոն այդ հարցի վերաբերյալ հստակորեն արտահայտել է իր կարծիքը»: Չավուշօղլուն այդ ժամանակ տապալվեց, եւ ադրբեջանցիների համառ ջանքերի շնորհիվ՝ մի քանի բանաձեւերի նախագծեր ներկայացնելուց հետո ԵԽԽՎ Բյուրոն կայացրեց «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույց պատրաստելու մասին որոշումը: Եթե, այդուամենայնիվ, սույն նախաձեռնությունն էլ տապալվի, ադրբեջանցիներն էլի պահուստային տարբերակ ունեն: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում նրանց ջանքերով մոնիտորինգի հանձնաժողովում ստեղծվեց ենթահանձնաժողով, որը զբաղվելու է ԵԽ անդամ երկրների միջեւ կոնֆլիկտների կարգավորման հարցով: Ենթադրվում է, որ ամառային նստաշրջանում նորաստեղծ ենթահանձնաժողովը նիստ կգումարի եւ այստեղ էլ հայկական կողմին մեծ աշխատանք է սպասվում:

Տպել
2525 դիտում

ԱՄՆ-ն փորձում է ԵՄ-ի միջոցով ՆԱՏՕ-ն բերել տարածաշրջան․ ինչով են զբաղված Հայաստանում ԵՄ դիտորդները ըստ Զախարովայի

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան