«Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է համաժողովի

28/05/2015 schedule18:00

«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում երեկ քվեատուփեր ու քվեախցիկներ էին շարված: Քաղաքական այս միավորը պատրաստվում է մայիսի 30-ին նշանակված հիմնադիր համագումարին, որը տեղի է ունենալու «Էլիտ պլազայում»:

Այդ օրն ընտրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմին, հաստատվելու է կուսակցության ծրագիրը: Մեր հարցերին երեկ պատասխանել է «Քաղպայմանագրի» ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, մայիսի 30-ին «Քաղպայմանագրի» հիմնադիր համաժողովն է, քաղաքական շրջանակներում խոսվում է, որ սա արեւմտամետ կուսակցություն է լինելու եւ փորձելու է լրացնել այդ դաշտը, որը հիմա բաց է: Այդպե՞ս է:

- «Քաղաքացիական պայմանագիրը» միավորման ձեւավորման առաջին օրերից եւ հետագա քննարկումների ընթացքում հայտարարել է, որ դուրս է որեւէ «իզմ»-երից եւ «մետ»-ություններից, որը միշտ խանգարել է մեր քաղաքական ուժերին՝ որոշակի հաջողություններ արձանագրել: «Քաղպայմանագիրը» առաջնորդվելու է կոնկրետ իր ծրագրով եւ ծրագրում առաջադրված խնդիրներին տալու է կոնկրետ լուծումներ՝ հիմնվելով բացառապես փաստի եւ փաստարկի վրա՝ անկախ նրանից, թե այդ լուծումը բնորոշ կլինի ձախ, թե աջ ուղղվածության ուժերին: «Իզմ»-երը առհասարակ աշխարհում այսօր լրջագույն խնդիր ունեն եւ ճգնաժամի մեջ են, այդ սահմանները գաղափարախոսությունների միջեւ բավական լուրջ լղոզվել են: Կարող եմ բերել նույն արեւմտյան երկրների օրինակները, երբ ազատական գաղափարախոսության կուսակցությունները տնտեսական որոշակի ճգնաժամերի ընթացքում կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք բնորոշ են ձախ ուղղվածության կուսակցություններին: Սա խոսում է այն մասին, որ գաղափարախոսությունները այսօր փոխվում են, նրանց սահմանները լղոզվում են, եւ առաջնորդվելով բացառապես մի գաղափարախոսության սկզբունքներով ու կանոններով, մենք կարծում ենք, որ քաղաքական ուժը չի կարող հաջողության հասնել:

- Այսինքն՝ չենք կարող ասել՝ սա լիբերալ կուսակցություն է, դեմոկրատական է, կենտրոնամետ է...

- Ո՛չ, մենք զերծ ենք մնում նման որակումներից, մեզ տարբեր բաներում են մեղադրում, մի մասն ասում է՝ դուք արեւմտյան ուժ եք, մյուս մասն ասում է՝ ԵԱՏՄ-ական կողմնորոշում եք պահում, բայց իր գործունեության ընթացքում «Քաղպայմանագիրը» լինելու է բացառապես հայաստանամետ:

- Կուսակցության համագործակցությունը ո՞ր քաղաքական ուժերի հետ եք տեսնում:

- Մենք ամենասկզբից որդեգրել ենք հետեւյալ սկզբունքը՝ համագործակցությունը ցանկացած ուժի հետ լինելու է կոնկրետ խնդրի շուրջ, եւ քննարկվելու են կոնկրետ լուծումները: Մենք այս 1.5 տարվա ընթացքում մեր համագործակցությունը մյուս ուժերի հետ ձեւավորել ենք այս տրամաբանության մեջ: Կլինի նման սկզբունք մյուս ուժերի կողմից՝ պատրաստ ենք կոնկրետ խնդրի շուրջ համագործակցել:

- Օրինակ՝ հիմնադիր համաժողովին ինչ-որ ուժեր հրավիրվա՞ծ են:

- Համաժողովին լինելու են բացառապես պատվիրակները, որովհետեւ դա առաջին համաժողովն է, որի ժամանակ ընդունվելու են որոշումներ, որոնք բխում են «Քաղպայմանագրի» հիմնարար փաստաթղթից: Որոշվելու է «Քաղպայմանագրի» կազմակերպաիրավական հետագա ձեւը: Այսինքն՝ այս վերջին 4 ամիսների քննարկումները ցույց տվեցին, որ «Քաղպայմանագիր» հանրային քաղաքական միավորման շրջանակներում հիմնադրվելու է կուսակցություն:

- Իսկ կուսակցությունը ունենալո՞ւ է նախագահ: Մամուլում խոսակցություններ կային, որ միայն վարչություն է լինելու, կուսակցության կառուցվածքն ինչպիսի՞ն է լինելու:

- Համաժողովի ժամանակ ընտրվելու է վարչություն, եւ ըստ կանոնադրության՝ վարչությունն իր շարքերից ընտրելու է վարչության նախագահ, որն օժտված չէ մեծ լիազորություններով: Որոշումների ընդունման լիազորությունները գրեթե ամբողջությամբ տրված են քաղաքական վարչությանը:

- Ավելորդ է, թերեւս, ասել, որ այս կուսակցությունը, բնականաբար, ընդդիմադիր է լինելու, ենթադրվում է նաեւ, որ կմասնակցեք հաջորդ համապետական ընտրություններին, կա՞ նման խնդիր դրված: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը խոսել է ձեր ռազմավարության ու մարտավարության մասին, բայց ավելի կոնկրետ՝ ձեր առաջիկա ռազմավարությունն ու մարտավարությունը ո՞րն է լինելու:

- Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը բավական կոնկրետացրել է. ի սկզբանե մենք հայտարարել ենք, որ նախապատրաստվում ենք հաջորդ համապետական ընտրություններին: Սա մեզ անհրաժեշտ է այն առումով, որ հետագա մեր գործողություններում պետք է հասկանանք՝ որքան է բնակչությունը վստահում այս ուժին եւ ինչ մանդատ է տալիս՝ հետագա իր գործողություններով: Այդ առումով, 2017թ. ընտրությունները մեզ համար կարեւոր են: Կարեւոր են նաեւ այն առումով, որ կոնկրետ այս ժամանակաշրջանում հնարավորություն կունենանք «Քաղաքացիական պայմանագիրը» ձեւավորել որպես ինստիտուցիոնալ կառույց, որի հաջողությունը թույլ կտա մեզ հաստատակամ ասել, որ հաջորդ ընտրություններին մենք կարող ենք ունենալ հաջողություն եւ ընդհուպ՝ վերցնել իշխանությունը ու ձեւավորել իշխանությունը: Ի՞նչ է ենթադրում այս ինստիտուցիոնալ կառույցը: 3 հիմնական բաղադրիչ ունենք այստեղ. դա ապագայի նախագիծն է, որը պետք է լինի շատ կոնկրետ, ըստ ոլորտների, մի քանի խնդիրներով, որոնք հաշվելի կլինեն մեր քաղաքացիների համար եւ լուծումներ կտան տարբեր ոլորտներում գոյություն ունեցող խնդիրներին: Երկրորդը մենք կոչում ենք ստվերային կառավարություն, երբ քաղաքացին, գնալով ընտրության եւ նախապատվությունը տալով մեզ, հստակ իմանալու է, թե ապագա ձեւավորվելիք կառավարությունում կոնկրետ ինչ դերաբաշխումներ են լինելու եւ ովքեր են լինելու ոլորտային պատասխանատուները: Սա, թերեւս, էլի նորություն է մեր քաղաքական դաշտում, որովհետեւ նախկինում նման կոնկրետություն չենք ունեցել: Եւ 3-րդը՝ մենք ասում ենք, որ հաջորդ ընտրություններում պիտի ունենանք այնպիսի կառուցվածք, որը թույլ կտա մեզ տոտալ վերահսկել ամբողջ ընտրությունները, բոլոր 1988 տեղամասերում ունենալ թիմեր: Այս ամենը մեզ թույլ կտա ունենալ ընտրությունների այլընտրանքային հաշվարկ, որովհետեւ մինչեւ հիմա թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը իրենց վերլուծություններում եւ հայտարարություններում հղում են անում բացառապես ԿԸՀ-ի տվյալներին: Եթե դու ասում ես, որ դա ընտրությունները կեղծող կառույց է, դու պետք է հնարավորություն ունենաս ստեղծել այլընտրանքային համակարգ: Այն է՝ յուրաքանչյուր տեղամասից մենք պետք է ստանանք տվյալ տեղամասի վերաբերյալ տվյալներ եւ համեմատենք՝ արդյո՞ք դրանք համադրելի են իշխանության ներկայացրած տվյալների հետ, որքանո՞վ են եղել խախտումներ, եւ ըստ դրա՝ որոշումներ կայացնել: Սա մեր գլխավոր ծրագիրն է: Բայց ունենք նաեւ պլան B, որը սահմանված է մեր հիմնարար փաստաթղթով եւ ներկայում արդեն կուսակցության ծրագրի նախագծում. ունենալով բավարար իրավական ապացույցներ, որ ընտրությունները կեղծվել են եւ ժողովուրդը մեզ է իշխանություն ձեւավորելու մանդատ տվել՝ մենք կգործենք արդեն պլան B-ով, որը թավշյա հեղափոխությունն է՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

- Ինչպե՞ս եք ընտրելու ղեկավար մարմինը:

- Մոտ 300 պատվիրակ է մասնակցելու համաժողովին: Վարչության թեկնածուները 22-ն են, վարկանիշային քվեարկությամբ նրանցից կընտրվեն 13-ը, այսինքն՝ քվեաթերթիկում լինելու է 22 անուն, որոնցից յուրաքանչյուր պատվիրակ պետք է ընտրի իր 13 թեկնածուներին, եւ վարկանիշային քվեարկության արդյունքում՝ պարզ կդառնա՝ ովքեր են այն 13-ը, որ կկազմեն վարչությունը: Եւ կրկին փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է վերահսկող հանձնաժողով, որը հետեւելու է քաղաքական որոշումների ընդունմանը եւ իրագործմանը:

Տպել
3269 դիտում

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի