ԱԳՆ-ն եւ իր եփած բորշչը

05/06/2015 schedule15:00

Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու շուրջ ծագած սկանդալը սպառնում է մտնել Դաշնակցություն-արտգործնախարարություն հակասությունների դաշտ:

Լատինական Ամերիկայի Հայ դատի գրասենյակը շարունակում է պնդել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ չի ընդունվել, իսկ ԱԳՆ-ն պնդում է, թե ընդունվել է: Դիվանագիտական շրջանակներում սկսել են խոսել, թե ՀՅԴ-ի պահվածքը պայմանավորված է նրանով, որ իրենք անմասն են մնացած եղել այդ գործընթացից: Իրականում՝ ի՞նչ է տեղի ունեցել եւ արդյո՞ք Բրազիլիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ ընդունել է: Նախ՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը երեկ մեզ օգնեց նախարարության կայքում գտնել Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախարար Նալբանդյանի հայտարարությունը, որը նախօրեին անգամ որոնող համակարգով չէր հայտնաբերվում: Հետո բացատրեց այն ընթացակարգը, որով անցել է սկանդալի առարկա դարձած փաստաթուղթը. «Հանձնաժողովը ընդունում է որոշում կամ բանաձեւ, որը ներկայացնում է սենատ՝ լիագումար նիստին: Լիագումար նիստում ելույթ են ունենում՝ եթե առարկություն չի լինում, ապա բանաձեւը համարվում է ընդունված, ինչը եւ տեղի է ունեցել»: Դիտարկմանը, որ ՀՅԴ տեղի Հայ դատի գրասենյակը պնդում է, որ հավաքվել է 46 սենատորի ստորագրություն եւ նախագիծը նոր պետք է ներկայացվի քվեարկության, Բալայանը արձագանքեց. «Ո՛չ, դա արդեն անցած ընթացակարգ է, եւ սենատի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, սենատը արդեն ընդունել է բանաձեւը՝ առանց որեւիցե առարկության»: Բալայանը պնդում էր, որ քվեարկություն տեղի չի ունենալու, քանի որ նրանց ընթացակարգերով՝ եթե ներկայացված նախագծի դեմ առարկություն չի լինում որեւէ սենատորի կամ խմբակցության կողմից, այն համարվում է կոնսենսուսով ընդունված բանաձեւ: «Մեր տեղեկություններով, 55 սենատոր է ստորագրել, որեւէ առարկություն չի եղել եւ որոշումն արդեն ընդունված է»,- ասաց Բալայանը: Հարցին՝ ինչո՞վ կբացատրեք այն հակասությունը, որ ՀՀ ԱԳՆ-ն մայիսի 29-ին հայտարարություն տարածեց Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ընդունված բանաձեւի մասին, իսկ բրազիլական կողմն ընդամենը հունիսի 2-ին պաշտոնապես տեղեկացրեց, որ 46 սենատորների ստորագրություն է հավաքվել, Բալայանը պատասխանեց. «Դա արդեն Բրազիլիայի սենատից պիտի հարցնեք, ես չեմ կարող պատասխանել: Միգուցե ընթացակարգը վերջնական ավարտվել է հունիսի 2-ին»:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ երեկ խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց. «Բրազիլիայի սենատը արդեն ընդունել է, բայց դեռ գործընթաց կա, մնում է ներկայացուցիչների պալատը ընդունի, որից հետո՝ նախագահի հաստատում: Դա կլինի արդեն լրիվ ավարտուն գործընթաց: Սենատի մասով ավարտված է»: Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մայիսի 29-ին ֆեյսբուքյան իր էջում բառացի գրել էր. «Հայոց ցեղասպանության ոգեկոչումը շարունակվում է: Բրազիլիայի դաշնային խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Հիշում եմ եւ պահանջում»: Իսկ ԱԳՆ-ն հայտարարել էր. «Բրազիլիայի Դաշնային սենատը մայիսի 27-ին միաձայն ընդունել է սենատի արտաքին հարաբերությունների եւ ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի եւ դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձեւը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը»:

Երեկ, երբ Շավարշ Քոչարյանին հարցրեցինք՝ Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը կհեռացվի՞ այս սկանդալի պատճառով, նա, անպատասխան թողնելով հարցը, հեռացավ:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր հերթին էր ասում, թե իր տեղեկություններով, բանաձեւն ընդունվել է: «ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է այդ ամբողջ գործընթացը այն համոզմունքով, որ այն իր դրական ազդեցությունն է բերելու միջազգային ճանաչման գործընթացում»,- ասաց Զաքարյանը: Լրագրողի հարցին՝ այսինքն, անփութություն չի՞ եղել ու որեւէ մեկը պատասխանատվության չի՞ ենթարկվի, Զաքարյանը պատասխանեց. «Որեւէ նման խնդիր չկա, ամեն ինչ իր հունով ընթանում է առաջ: Ինչի՞ համար պիտի պատասխանատվության ենթարկեն: Պետք է միայն ողջունել այդ ամբողջական գործընթացը, որ այսօր աշխարհում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության եւ դատապարտման գործընթացի վերաբերյալ»: Մեր դիտարկմանը, որ ՀՅԴ-ն հակառակն է պնդում, որ բանաձեւ չի ընդունվել, Զաքարյանն արձագանքեց. «Սենատը ունի որոշում»: Ի՞նչ որոշում է դա, բանաձեւի նախագի՞ծ՝ մեր հարցին նա պատասխանեց. «Այո՛: Որոշում բանաձեւ ընդունելու մասին, որը օրակարգ է մտել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ եւս երկու պատգամավորի նախաձեռնությամբ: Մնացածը արդեն գործընթացի մեջ է»: 

Իրականում, սակայն, խոսքն ընդամենը Բրազիլիայի սենատի կողմից ներկայացված փաստաթղթի մասին է: Բրազիլիայի խորհրդարանը երկպալատ է՝ վերին՝ սենատ եւ ստորին՝ ներկայացուցիչների: Մինչեւ ստորին պալատը այդ նախագիծը չընդունի, այնուհետեւ խորհրդարանը չներկայացնի նախագահի վավերացմանը, Բրազիլիան չի կարող համարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչած 24-րդ երկիրը: Ահա այստեղից էլ առաջացել է այս ամբողջ աջաբսանդալը:

Տպել
2661 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել