Պալաչը անհասանելի է դարձել

09/06/2015 schedule13:36

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ամենաթեժը Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն են անցել:

Հիմնական պայքարն այստեղ ընթանում էր ՀՀԿ-ից հեռացված Արթուր Հարությունյանի՝ Պալաչի, եւ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի համատեղ թեկնածու, անկուսակցական Վահագն Գեւորգյանի միջեւ: Օրվա ընթացքում Աբովյանից տարբեր նորություններ էին գալիս. անգամ լուր տարածվեց, որ Արթուր Հարությունյանը, ով ՀՀԿ-ից հեռացվել էր կուսակցական հրահանգին չենթարկվելու եւ թեկնածությունը չհանելու համար, ծեծել է իր նախընտրական շտաբի պետին՝ Դլո մականունով: Ինքը՝ Հարությունյանը, հերքեց այդ տեղեկությունը, որից հետո արդեն երկու օր է անհասանելի է դարձել: Ենթադրվում է, որ միջադեպի պատճառը ընտրատեղամասերից ստացվող վատ լուրերն են եղել: Պալաչը պարտվեց: Հիշեցնենք, դեռ ընտրություններից առաջ Արթուր Հարությունյանը խոստացել էր, որ ընտրակեղծիք թույլ տվողները կզղջան իրենց ամբողջ կյանքում: Մեր տեղեկություններով, սակայն, նա չի պատրաստվում բողոքարկել քվեարկության արդյունքները: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածու Վահագն Գեւորգյանը ստացել է 11 հազար 227 ձայն: Երկրորդ տեղում Արթուր Հարությունյանն է: Նա ստացել է 5 հազար 459 ձայն: Փաստորեն, Վահագն Գեւորգյանը քաղաքապետ է դարձել ձայների բավական մեծ առավելությամբ: Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը 526 ձայն է ստացել: Երեկ նա հայտարարում էր, թե Աբովյանում հաղթել է չարիքը: Նա պնդում էր, թե ժողովուրդը ծախվել է, թեեւ՝ ինքը չի բողոքարկելու արդյունքները եւ շարունակելու է ապրել այդ քաղաքում: «Իրենք չար ծնվել են, չար էլ մեռնելու են, զավթեցին քաղաքը՝ Ծառուկյանի քավորությամբ: Ոչ մի խախտում էլ չեն արել, բացի այն, որ ժողովրդին մեքենաներով բերել են, փողը տվել, հետո՝ հետ տարել: Մարդիկ ծախվել են, ի՞նչ անես»,- հայտարարում էր Իսրայելյանը՝ հավելելով՝ ոչ բարով վայելեն քաղաքը:

Ընտրությունների արդյունքները չի բողոքարկի նաեւ Ծառուկյանի մորաքրոջ որդին՝ Էդվին Թադեւոսյանը, ով, ըստ ԿԸՀ-ի տվյալների, ստացել է 520 ձայն: Բայց նա եւս չի պատրաստվում շնորհավորել Վահագն Գեւորգյանին: Ամենաքիչ թվով ձայները ստացել է լժե-Արթուր Հարությունյանը: Նրա օգտին գրանցվել է 159 քվե: Ի դեպ, անգամ ընտրությունների օրը սույն թեկնածուին որեւէ մեկը չի տեսել:  

Հաջորդ թեժ կետը Ալավերդին էր: Այստեղ, հիշեցնենք, պայքարում էին անկուսակցականներ Արթուր Աբգարյանը, ով «Սթրոնգ սթոուն գրուպ» ՍՊԸ տնօրենն է, Լալվարի քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանի եղբայրը, եւ Կարեն Փարեմուզյանը՝ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետը: Վերջինիս սատարում էին Լոռու ՀՀԿ-ական մարզպետը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մի խոսքով՝ Փարմուզյանը ՀՀԿ-ի թեկնածուն էր: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, Փարեմուզյանը ստացել է 5 հազար 141 ձայն, իսկ նրա մրցակից Աբգարյանը՝ 3 հազար 554 ձայն: Փարեմուզյանը, փաստորեն, ձայների բավական քիչ տարբերությամբ է Ալավերդու քաղաքապետ դարձել: 16 հազար 473 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8 հազար 970 հոգի. 247 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Երեկ, երբ պարտված թեկնածուին՝ Արթուր Աբգարյանին հարցրեցինք՝ բողոքարկելո՞ւ է ընտրությունների արդյունքները եւ արդյո՞ք ընտրակեղծիքների չի հանդիպել, նա պատասխանեց. «Ալավերդու քաղաքապետին պետք է ընտրեն Ալավերդու բնակիչները, ոչ թե քաղաքին կից գյուղերի բնակիչները: Դրանից ավել մեկնաբանություններ չեմ կարող անել: Ժողովուրդը հիասթափված ասում էր, որ ինձ է ձայն տվել: Ընտրակաշառքի մասին չեմ կարող ոչինչ ասել, գրանցված բան չկա: Արդյունքները չեմ բողոքարկի»: Նա, ի դեպ, ընդհանրապես չէր ցանկանում խոսել: «Չեմ ուզում ընտրություններից խոսել, քանի որ դրանք արդեն անցյալում են»,- ասաց Աբգարյանը: Հիշեցնենք, մթնոլորտը նախընտրական Ալավերդիում այնքան էր լարվել, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնել էր հայրենի քաղաք՝ իրավիճակը հարթելու:   

Եւ վերջապես՝ երրորդ քաղաքը, որտեղ կիրակի օրը ընտրություններ էին, Արտաշատն էր: Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածուն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, քաղաքապետ է դարձել 10 հազար 13 ձայնով: Ուշագրավ է, որ Արտաշատն ունի 21 հազար 13 ընտրող: Քվեարկությանը մասնակցել են 10 հազար 401-ը: Արգամ Աբրահամյանին «դեմ» է քվեարկել 116 ընտրող: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե իր մեղքով չէր, որ ընտրություններն Արտաշատում մրցակցային չէին: Ինչպես տեղեկացրել էինք, ի սկզբանե այստեղ 3 թեկնածուներ էին առաջադրվել, բացի վարչապետի որդուց՝ նաեւ Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, Աբրահամյան ընտանիքի երբեմնի ոխերիմ թշնամին, եւ Գարեգին Համբարձումյանը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հորաքրոջ որդին: Վերջին երկուսը, սակայն, ինքնաբացարկ հայտնեցին՝ Արգամ Աբրահամյանին թողնելով միայնակ:

Բացի այս 3 քաղաքներից՝ կիրակի օրը ընտրություններ էին նշանակված նաեւ 17 գյուղերում: Ուշագրավ է, որ 20-ից 17-ում անցել են ՀՀԿ-ի թեկնածուները: Միայն Գեղարքունիքի մարզի Վարագավան գյուղում է ՀՀԿ-ական գործող գյուղապետը պարտություն կրել երիտասարդ անկուսակցական թեկնածուից, Լոռու մարզի Ուռուտ գյուղում վերընտրվել է կոմունիստ գյուղապետը, իսկ Արարատի մարզի Մրգանուշ գյուղում՝ դաշնակցական գյուղապետը: Ահա այսպիսի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: 

Տպել
3035 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից