Սատանան եւ Տեր Աստվածը Գյումրիում

12/06/2015 schedule13:55

Գյումրին կամաց-կամաց նախընտրական փուլ է մտնում, թեեւ քաղաքապետի ընտրությունները 2016-ի սեպտեմբերին են սպասվում: Ու եթե իսկապես առաջադրվեն այն երեք անձինք, ում անունները շրջանառվում են որպես Գյումրու քաղաքապետի թեկնածուներ, հանրապետության երկրորդ քաղաքում «պատերազմ» է կանխատեսվում:

Խոսքը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ն լքած Մարտուն Գրիգորյանի, վերջինիս ոխերիմ թշնամի, Գյումրու նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի եւ Գյումրու գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանի մասին է: Արդեն լուրեր են շրջանառվում, թե իշխանությունները որոշել են Գյումրին «հանձնել» Մարտուն Գրիգորյանին, բայց տեղեկություններ չկան, թե Բալասանյանին ուր են տանելու: Իսկ նրան դժվար թե անպաշտոն թողնեն: Իր վերադարձի մասին է բաղձում Վարդան Ղուկասյանը, ում իշխանությունը թույլ չտվեց վերջին ընտրություններում առաջադրվել: Մարտուն Գրիգորյանը չի շտապում որեւէ հայտարարություն անել իր առաջադրման հետ կապված: Մեզ հետ զրույցում նա ասաց ընդամենը. «Ժամանակից շուտ այդ մասին խոսելն ավելորդ եմ համարում: Եւ մենք չգիտենք դեռ՝ ինչ իրավիճակներ կլինեն եւ ով կառաջադրվի, ով չի առաջադրվի, դրա համար մի փոքր սպասենք, օրերը մոտենան, բնականաբար, անկախ իմ որոշումներից՝ միանշանակ, ես իմ դիրքորոշումը կունենամ»: Երբ նշեցինք, որ իր, Բալասանյանի եւ Ղուկասյանի առաջադրման դեպքում Գյումրիում պատերազմ է կանխատեսվում, Գրիգորյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ դա ով է կանխատեսել մեր փոխարեն, համենայնդեպս՝ ինչքան տեղյակ եմ, ոչ մեկը կոնկրետ հայտարարություն չի արել, որ առաջադրվելու է: Թե ովքե՞ր են կանխատեսումներ անում, ովքեր են այդ գնահատականը տալիս, ովքեր են պատրաստվում պատերազմի՝ ես տեղյակ չեմ, ես կարող եմ ասել, որ պատերազմական տրամադրվածություն չունեմ: Եթե առաջադրվելու ցանկություն եղավ, եթե որոշում կայացվեց, անպայման կտեղեկացնենք: Մնացածը հետո մանրամասն կասենք»: Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, թե նա արդեն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, Գրիգորյանը պատասխանեց. «Ես 2012-ից ակտիվ աշխատում եմ, քաղաքացիների հետ հանդիպում եմ, դա քաղաքապետի ընտրությունների հետ կապ չունի»:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով հայտարարել էր, թե Գյումրիի մասով SOS է պետք հնչեցնել, երեկ armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում խիստ քննադատության է ենթարկել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ ասել. «Գիտեք, ես ոչ թե չարությամբ եմ լցված, որ եկել է, այս տղան է հիմա քաղաքը ղեկավարում, ցավոք սրտի, ուրեմն, երկիրը այս ծանր վիճակում, քաղաքապետը պետք է իր բյուջեով եւ իր ընկերներով, ունեցվածքով եւ ապրած կյանքով կարողանա թեթեւացնի քաղաքի հոգսը: Սա եկել է ավելացնելու: Սա ավելացնում է հոգսը եւ հույս էլ չի ներշնչում, որ գիտեք, հույս կա, ճանապարհ կա»,- ասել է Ղուկասյանը: Նրանց զրույցի մի հատվածը՝ ստորեւ:

- Պարոն Ղուկասյան, դուք կառաջադրվե՞ք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:

- Լավ իմացի, ես առաջնորդվում եմ ի վերուստ: Երբ որ Աստված իմ հոգու մեջ ներքին ձայնս ինձ ասաց, որ պետք է առաջադրվես, ուրեմն, ղուշը, որ ինձ ասի՝ պիտի չդնես, ես կդնեմ: Սադամ Հուսեյնը գերեզմանից հելնի, ես կդնեմ, եթե հանկարծակի ինձ Աստված թելադրեց: Բայց ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ազնիվ խոսք եմ ասում, որովհետեւ ես իմս արել եմ 13 տարի փառքով ու պատվով եւ հիմա որ փողոցում, քաղաքում պտտվում եմ, ինձ մարդիկ ասում են՝ բալա ջան, քարն էրթաս, կանաչ բուսնի, ողորմի հորդ ու մորդ, ու գիշեր ցերեկ ինձ ասում են՝ ե՞րբ պիտի գաս, ե՞րբ պիտի գաս: Բայց Աստված գիտի, ես կգա՜մ, թե՝ ոչ:

- Փաստորեն՝ դա միայն ձեր ներքին ձայնից է կախված:

- Այո՛, միայն ներքին ձայնից, այս խոսքերը ծիծաղի կամ, ասենք, ինչ-որ դիվիդենտ շահելու կամ ինչ-որ մեկին հաճոյանալու համար չեմ ասում, ես հիմա խոսում եմ ի խորոց սրտի: 

- Իսկ եթե հանկարծ իշխանությունը Գրիգորյանին պաշտպանի...

- Չեմ ուզում լսել, աղջիկ ջան, ընդհանրապես, ավելի լուրջ թեկնածուների մասին կարելի է խոսել, նա ջահել, երիտասարդ տղա է, ես, օրինակ, ինձ նմանատիպ քաղաքապետ չեմ ուզում տեսնել, ո՛չ սրան, ո՛չ նրան:

- Ովքե՞ր են լուրջ թեկնածուները:

- Դե, առաջն Աստված, չնայած շատ քիչ են, շատ դժվար է այսօր մարդիկ գտնել: Մի մեծ փիլիսոփա կար, Դիոնիսոս, հա՞, որ օրը ցերեկով լապտերը ձեռքը ման էր գալիս, ասում են՝ ի՞նչ ես ման գալիս, ասում է՝ մարդ եմ ման գալիս, մարդ չկա: Հիմա, իրոք, մարդ չկա, շատ դժվար է մարդ գտնել: Դրա համար շատ վաղ է, որովհետեւ ազգասեր, հայրենասեր, բանիմաց, աշխատող մարդիկ տեղ չունեն: Այդպես է, աշխարհի վերջին օրերին այդպես պետք է լինի: Գրվածը կատարվում է:

- Հիմա անընդհատ խոսվում է, որ եթե դուք առաջադրվեք, Գրիգորյանն առաջադրվի, Բալասանյանն էլ, պատերազմ է լինելու Գյումրիում:

- Պատերա՞զմ: Ընդհանրապես, ես պատերազմ թույլ չեմ տա, որ լինի, ոչ էլ մենք պատերազմ ենք եկել: Էդ ինչ-որ արել են, արել են բանսարկուները, խառնել իրար, բոլորին իրար խփել: Գիտե՞ս ինչ, ընդհանրապես, եթե ժողովուրդը մեկին ընտրում է, մեկի հետեւից գնում է, ի՞նչ պատերազմի մասին է խոսքը: Եթե պատերազմ անեք, ուրեմն, դուք կանեք, դուք, ձեր ղեկավարները՝ բանսարկու: Բանսարկուն գիտե՞ս ով է: Դա սատանան է: Սատանան ունի արբանյակներ՝ մարդկանց տեսքով: Իրենք չեն կարող լավ բան տեսնել: Հավատա՛, այդպես է: Բայց առաջն Աստված, կապրենք, կտեսնենք: Եթե ասում է Դավիթ մարգարեն՝ Աստված ընդ մեզ է, ո՞վ կարող է զիս մենամարտե: Փառք երկինք եւ երկիր: Ես ուզում եմ, որ հավիտենական կյանքում տեղ ունենամ, աղջիկ ջան, որովհետեւ դատաստանին ասում է՝ բանք լռին, գործք խոսին, այսինքն, բոլորս պիտի լռենք, գործը պիտի խոսի: Առաջն Աստված:

Սամվել Բալասանյանի պատասխանը՝ առաջադրվելո՞ւ եք ընտրություններում, լսել չհաջողվեց: Նրա հեռախոսը վարորդի մոտ էր:

Տպել
4841 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը