Օդում կախված կերպարն ու իրականությունը

16/06/2015 schedule19:59

Հարցազրույց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ

- Տիկին Խառատյան, ես հարցազրույցների շարք եմ սկսել՝ բացահայտելու համար, թե որն է այն կերպարը, որով հայ ընտանիքներում ծնողները առաջնորդվում են իրենց տղա երեխաներին դաստիարակելու համար: Ըստ ձեզ՝ ո՞րն է այդ կերպարը:

- Ես կարծում եմ, որ հիմա մեկ ընդհանրական կերպարի մասին խոսելը բարդ է: Վերջին, հատկապես՝ անկախության շրջանում մեր հասարակությունը բավական շերտավորվել է, եւ շերտավորվել է նաեւ դաստիարակության մեթոդը, ինչպես նաեւ՝ միջինացված իդեալի կերպարը, որին մարդիկ ուզում են հասնել: Սկզբունքորեն, այն կերպարը, որն անվանում ենք՝ հայկական-ավանդական, այդ կերպարը որոշ շերտերում այս կամ այն չափով շարունակում է մնալ, բայց զգալիորեն տրանսֆորմացված են ե՛ւ դրան հասնելու ճանապարհները, ե՛ւ ցանկությունը: Այդ միջին կերպարը պիտի իրենից ներկայացնի նախ՝ իշխող, գոնե ընտանիքի շրջանակներում, երկրորդը՝ ճկուն, որ կարողանա շերտային հարաբերությունները հասկանալ, եւ պետք է լինի, ըստ ներարկվող պատկերացումների, պատասխանատու: Հայկական մշակույթում, գիտենք բոլորս, ընտանիքի ժառանգորդը եւ ընտանեկան պարտավորությունների կատարումը սովորաբար տղայի վրա է դրվում: Այս պատկերացումը պահպանվել է, սակայն  կյանքը  փոխվել է, եւ պրակտիկ կյանքում այն, մեծ հաշվով, շատ քիչ է կատարվում: Տղայի վրա շարունակվում են պատկերացումներով դրվել պարտավորություններ, որ նա պետք է ընտանիքի ապագան ապահովի՝ թե՛ ծնողների ծերությունը եւ թե՛ իր կողմից ստեղծված ապագան, եւ նաեւ պարտավորություն իր ընտանիքի աղջիկ անդամների՝ քույրերի եւ այլոց նկատմամբ: Եթե ավանդական կյանքում սրանք այս կամ այն  չափով աշխատող մոդելներ էին, որովհետեւ կյանքի ինստիտուցիոնալ կառուցվածքն ու սովորութային հարաբերությունները աշխատում էին սրանց օգտին, ապա այսօր կա այս դաստիարակության զգալի մեծ ներդրում, բայց չկա պրակտիկ իրականացում: Եւ դա առաջացնում է մեծ անվստահություն առաջին հերթին տղաների մոտ՝ իրենք իրենց ուժերի նկատմամբ:

- Ես կերպար ասելով նկատի ունեի տղա երեխայի դաստիարակության համար բնորոշիչները, որպես անհատ:

- Մենք մի քանի անգամ այդպիսի փորձ արել ենք՝ հասկանալու, թե մարդիկ ընդհանրապես գիտե՞ն ինչ են ուզում իրենց տղա կամ աղջիկ երեխաներից: Սկզբունքորեն, կարծում եմ, որ իրենք պատկերացնում են, թե ինչ են ուզում, բայց չգիտեն՝ ինչպես դրան հասնել:  Մեր կերպարը, նորից ասեմ, ավանդական միջավայրում շարունակում է մնալ ընտանիքի ժառանգորդը, սոցիալական անցյալի եւ ապագայի շղթայի օղակը՝ պարտավորություններով ծնողների եւ իր ընտանիքի նկատմամբ: Բայց քանի որ էս կերպարի ձեւավորման համար հիմք հանդիսացած սոցիալական հարաբերությունները փոխվել են, իսկ օդում մնացած կերպարը դեռ կա, չի գտնվել մարդկանց համար էն ձեւը, որով իրենք իրենց պատկերացրած կերպարին պետք է հասնեն: Արդյունքում՝ կա մեծ կոնֆլիկտ ցանկալի կերպարի եւ իրական հարաբերության միջեւ. ընդ որում՝ տղային էլ են ներարկված այդ պարտավորությունները, բայց ինքն էլ չգիտի դրանց կատարման ձեւը: Եւ երբեմն սա, կարծում եմ նաեւ չգիտակցված, վեր է ածվում բռնության՝ բռնությամբ հարկադրել իր կարծիքը, որը նույնիսկ ձեւավորված կարծիք չէ, դիպվածային որեւէ իրավիճակում՝ «ես այսպես եմ գտնում»-ին ենթարկվելու եւ ենթարկեցնելու ցանկությունը: Մի երկու տարի առաջ ուսանողներիս մեջ հարցում արեցի, ու ինձ շատ զարմացրեց, որ համալսարանական տղա ուսանողների մեջ մի զգալի մասը ընտանիքում կողմնակից է «իշխանության եւ հնազանդության» մշակույթին, երբ տղամարդու դերը իշխանությունն է, կնոջ դերը՝ հնազանդությունը: Իշխանության իրացման կերպերի մասին շատ ավելի աղոտ պատկերացում կա, շատերը հղում են անում հետեւյալ բանաձեւին. փողը բերում է, տունը պահում է՝ կարծելով, որ սա է հենց իշխանության իրացման կերպը, եւ ենթադրելով, որ եթե փողը բերում է, հնազանդությունը պիտի անխուսափելիորեն հետեւի: Բայց մյուս կողմից՝ նույնիսկ եթե  փողը չի բերում, «աշխատանք չկա, կյանքի պայմաններն են, դա տղայից չի կախված, դա նրա անհատական որակները չեն», ահա այս հղումները բավարար են արդարացման համար: Ստացվում է, որ սեռն է կարեւորը, այսինքն՝ տղա է՝ իշխանությունն իրենն է, ինչը ներշնչվում է նաեւ ընտանիքում: Տղա եւ աղջիկ երեխաների միջեւ մանուկ հասակից հնազանդության եւ իշխանության խնդիրը կա, տղան քրոջ պաշտպանն է, քույրը, սրանից ելնելով, նրա ենթական է, եղբայրը իրավունք ունի որոշել նրա դուրս գալու եւ ներս գալու ժամանակը, փեշի երկարությունը, միջավայրի հետ առնչվելու նորմերը եւ այլն:

- Արդյո՞ք դրանք նույնպես ավանդական մոտեցումներ չեն, մինչդեռ՝ ժամանակը փոխվում է:

- Ես կարծում եմ՝ ոչ: Կյանքը այդպիսին չի, բայց հարաբերությունների մեջ փորձ է արվում պահել այս նորմը, եւ հակասությունը շատ հստակ է:

- Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ մեր հասարակությունը հիմա կանգնած է նոր կերպարի ձեւավորման խնդրի առջեւ:

- Այո՛, կարծում եմ, կարող ենք այդպես ձեւակերպել:

- Իսկ դա հասարակության ո՞ր շերտը պետք է անի եւ ինչպե՞ս պետք է անի:

- Սա շատ լուրջ հարց է, ընդհանրապես: Եթե դուք ասում եք, որ շերտը պիտի անի, դուք նաեւ ծրագրի մասին եք խոսում, այսինքն՝ մի տեղ պետք է դա ծրագրավորվի, հասցվի ինչ-որ գիտակցության, եւ դա պետք է դառնա վարքի նորմ: Ընդհանրապես, այս իմաստով ամենահավանական թվացողը հանրային կրթությունն է, որը մասսայական է, որով բոլորն են անցնում: Սա մեկ: Մյուս հարցն այն է, թե հանրային կրթությունը որքանո՞վ է գիտակցում այս խնդիրը եւ բացի գիտակցելը՝ ինչքանով է պատրաստ դրան:

- Ընդհատեմ ձեզ. ես այս հարցը տվել եմ նաեւ կրթության եւ գիտության նախարարին՝ հաշվի առնելով, որ հենց հանրային կրթությունն է խնդրի լուծման ճանապարհներից մեկը: Իսկ ինքը գտնում է, որ այդ հասարակությունը պետք է պատվեր իջեցնի հանրային կրթությանը:

- Ես կարծում եմ, որ նա էլ շատ չի սխալվում: Դրա համար ասացի՝ ձեր հարցը բարդ խնդիր է տալիս: Մի կողմից՝ եթե մենք ծրագրով ենք դա անում, դա պիտի, այո՛, գիտակցված, պատճառահետեւանքային կապերի վերլուծությամբ, տարիքային խմբերի հաշվառմամբ, ներկա ընտանիքի դաստիարակության փաստի հաշվառմամբ կառուցված ծրագիր լինի, որը կարծեք թե հիմնականում պիտի մատուցվի հանրային կրթության միջոցով: Իհարկե, հանրային կրթությունը միակ օղակը չէ, կան նաեւ՝ արվեստը, մշակույթը, վարչարարությունը: Այսինքն՝ սկզբունքորեն, դա հասարակական հարաբերությունների կերպի մեծ փոփոխություն է, եթե, իհարկե, այդպիսի ծրագիր անում է երկիրը եւ անհրաժեշտ  համարում է: Ես չեմ էլ կարծում, որ սա միանշանակ անհրաժեշտ է, քննարկելիք հարց է դրա անհրաժեշտությունը նույնպես: Մյուս կողմից՝ այո՛, եթե հասարակության մեջ ճգնաժամը հասունացել է, հարց է առաջանում. կլինի՞ արդյոք այդ գիտակցությունը, որ հասարակությունը պատվիրի: Եւ դարձյալ հարց է՝ իսկ հասարակական պատվերը ինչպե՞ս պետք է արտահայտվի:

- Նախարարի ձեւակերպմամբ, օրինակ՝ հասարակության մտավորական շերտը պետք է բանաձեւի այդ կերպարը, հանձնի նախարարությանը եւ նախարարությունն էլ այն ուսուցանի դպրոցներում:

- Նախ՝ ի՞նչ է նշանակում մտավորականություն: Մտավորականությունը բաշխված է, դա մտածող ինտելեկտուալ մասն է, մտավոր աշխատանքով զբաղվող մասն է, որը հազար ու մի խնդիրներով է հետաքրքրվում, եւ պարտադիր չէ, որ մտավորականությունն ինքը այս խնդրի պատասխանն ունենա: Մտավորականներն իրենց ընտանիքներում էլ ունեն դաստիարակության խնդիրներ եւ տարբեր մոտեցումներ: Ես կարծում եմ, որ, սկզբունքորեն, սա քաղաքական ծրագիր է՝ կա՛մ ընդունում է երկիրը այդ ծրագիրը, կա՛մ չի ընդունում: Հիմա, երբ երիտասարդական տարբեր հավաքներում այս խնդիրը հնչում է, միշտ խուսափող պատասխաններ են հետեւում՝ հայ տղամարդը երկրի պաշտպանն է, հայ կինը դաստիարակության, հայեցիության, ընտանիքի հիմքն է: Այս երկու ֆրազը արդեն այնքա՜ն շատ են տարանջատում դերերը: Մենք, մեծ հաշվով, արտոնում ենք ընտանիքից տղամարդու ազատությունը՝ այդ ամբողջ բեռը դնելով կնոջ վրա, հայրենիքի պաշտպանության ամբողջ բեռն էլ դնում ենք տղամարդու վրա՝ կնոջն ազատելով այդ դերից, եւ երկուսից պահանջում ենք հավասար պատրիոտիզմ, որը ձեւակերպվում է հետեւյալ ֆրազներով՝ հայեցի դաստիարակություն, հայեցի կրթություն: Եւ ոչ ոք չգիտի, թե դրանք որն են: Դա հայերեն լեզո՞ւն է, թե՞ հենց այդ «հնազանդության եւ իշխանության» մշակույթը: Եւ երկրորդը. մեր տոնացույցով երկու կանացի տոն ունենք եւ ոչ մի տղամարդու տոն չունենք (հասարակական քայլերով ակամա բանակի օրը փորձում է ինչ-որ չափով հավասարակշռել այս տոները): Բայց ինձ համար շատ կարեւոր խնդիրն այն է, որ մենք, այսպես կոչված, կանացի տոներից մեկը կոչում ենք մայրության տոն եւ չունենք հայրության տոն: Այստեղից հարց է առաջանում. ունենք այդ տոնը որովհետեւ մենք մայրությունը այդպես բա՞րձր ենք գնահատում, հայրությունը երկրորդայի՞ն ենք դարձնում եւ արդյո՞ք այդպիսով հենց հայրությանը չենք արտոնում երկրորդային լինել՝ գլխավոր բեռը դնելով մայրության վրա: Մյուս կողմից՝ էլի կեղծիք կա այստեղ, որովհետեւ մենք, բառերով մայրության կարեւորությունը ընդգծելով, կյանքում մայրերին շատ տեղ չենք դնում, վկա՝ երեխայի ծնունդի համար հատկացված ժամանակը, հատկացված գումարը: Մենք մորը չենք ազատում բազմաթիվ այլ կախվածություններից, որ նա կարողանա մայրության՝ իրեն վերագրվող դերը լիարժեք կատարել: Մենք ֆրազների հետեւում  ենք թաքնվում, ինչը մեծ կեղծարարություն է, եւ, մեծ հաշվով, ֆրազների հետեւում է թաքնվում նաեւ մեր դաստիարակությունը, ինչը նույնպես մեծ կեղծարարություն է: Եւ այս մեծ կեղծարարության հետեւում աճում են այն երեխաները, որոնց մի մասին մենք տղա ենք ասում, մյուս մասին աղջիկ ենք ասում, եւ որոնք կյանք են մտնում այդպես էլ չհստակեցված դերակատարումներով: Եւ նրանք հետո հանդիպում են իրար, մտնում են ընտանիք չհստակեցված դերակատարումներով, եւ դառնում է անհատական, սուբյեկտիվ կա՛մ հաշտություն, կա՛մ բախում:

- Իսկ ճգնաժամը, որ գոյություն ունի այս հարցում, ձեր կարծիքով, որքանո՞վ է ազդում մեր կյանքի այլ ոլորտների վրա:

- Ես հասկանում եմ՝ դուք ինչ եք ասում, բայց ես պետք է անկեղծ լինեմ. մինչեւ լուրջ հետազոտություն չարվի, մնացած բոլորը, այդ թվում՝ ինչ-որ ես հիմա կասեմ, շատ սուբյեկտիվ է: Իսկապես, ձեր ասած ճգնաժամը շատ հստակ առկա է, առկա է նախեւառաջ էն դերակատարություններով, որ տրվում է սեռերին՝ իրենց անհնարինությամբ: Այսինքն՝ տղային տրվող դերակատարությունը փաստացի անհնար է, սոցիալական կյանքը չի տալիս այդ հնարավորությունը, տնտեսական կյանքը չի տալիս այդ հնարավորությունը, չի տալիս նաեւ նրան այդ իշխանության հնարավորությունը: Կնոջ համա՛ր էլ չի տալիս այդ հնարավորությունը. կինը չի կարող բացարձակ հնազանդությամբ կամ առհասարակ՝ հնազանդությամբ, մայրության հիմնական խնդիրների վրա կայանալ, քանի որ ընտանիքում իսկապես փոխվում է նրա դերակատարությունը: Գյուղում նա պետք է ահռելի ծավալի գործ անի երեխաներին կերակրելու համար, քաղաքում պիտի հազար ու մի փոքրիկ առվակներով եկամուտ ստեղծի, դրա հետ՝ խնամք, ընտանիք, երբեմն՝ ճգնաժամի մեջ գտնվող ամուսնուն նեցուկ, որովհետեւ մեր մյուս պոստուլատը կա, որ տղամարդու հաջողությունը կախված է նրա կնոջ օգնությունից: Կինը իր ոչ մի ֆունկցիան չի կարող գոնե միջին մակարդակով կատարել եւ այս ֆունկցիաները չանելով՝ ինքը արդեն չի կարող հնազանդության մշակույթի մեջ լինել: Եւ իհարկե, այս ամենը բախվում է ե՛ւ հոգեկան անհավասարակշռության, ե՛ւ անկարողության, ե՛ւ հնարավորությունների պակասի, վեր է ածվում քաոտիկ վիճակի, որտեղ մարդկանց տրված է ինքնուրույն լուծումներ գտնելու իրավունք, նույնիսկ՝ ոչ հնարավորություն: Սա դառնում է շատ կոնֆլիկտային խնդիր ողջ հասարակության համար:

- Ինչպե՞ս պետք է լուծվի, ինչպե՞ս են լուծվում ընդհանրապես նման խնդիրները:

- Կարծում եմ երկու ճանապարհ կա, մեկը, որ արդեն ասացի, պետական ծրագիր է պետք, եւ պարտադիր չէ որ դա լինի խիստ մոդեռն ծրագիր՝ այդ դերերի բացարձակ հավասարությամբ: Բայց ինչ-որ մի մոդելի վրա հիմնված ծրագիր, որտեղ հաշվի կառնվեն սոցիալական այս կոմպոնենտները: Սա լուծումներից մեկը կլինի, որը ավելի իրականանալի է: Մյուսը ինքնակարգավորման մեխանիզմն է, երբ այս ճգնաժամներում հասարակությունները սովորաբար իրենք են լուծումներ գտնում: Սա շատ ծանր, երկար, երբեմն՝ անկանխատեսելի, բայց դարձյալ ինչ-որ մի հավասարակշռության հանգեցնող փնտրտուք է: Մեզ մոտ այս երկուսի պակասն էլ տեսնում եմ, ես կարծում եմ, որ այս պահին սրանցից ոչ մեկը չի արվում:

Տպել
2214 դիտում

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան