Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով զիջում հնարավոր չէ՞

25/06/2015 schedule21:10

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում խոսել է էլէներգիայի թանկացման դեմ սկսված պայքարի եւ առաջիկա հնարավոր զարգացումների մասին:

- Պարոն Բաղդասարյան, ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում ակտիվիստների ներկայացրած պահանջներին:

- Պահանջները արդարացված են, երբ հանրությունն է ներկայացնում, բայց իրագործման ճանապարհները պետք է փնտրել: Դրա համար, եթե մասնագետներ վերցնեին ու նստեին բանակցությունների, կհասկանային՝ ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ... Կասեցում տեխնիկապես պարզապես հնարավոր չէ, իրենց սխալ խորհուրդ են տվել: Այլընտրանքային լուծումներ, կարգավորում՝ հնարավոր է:

- Այսինքն՝ հիմա հնարավո՞ր է որեւէ զիջման գնա իշխանությունը:

- Զիջում բառը հանեք, լուծման, ոչ թե զիջման: Բոլոր ճանապարհները փնտրում ենք, միջոցներ են հարկավոր ներգրավել: Այդ հարցը 2, 3, 4 ամիս քննարկվել է: Այսինքն՝ կան նաեւ ֆիքսված թվեր՝ որքան գումար է պետք ներմուծել: Հիմա միայն միջոցներ է պետք հայթայթել եւ դրանց ներգրավման արդյունքում կարելի է լուծումներ գտնել: Ինչ մնում է զիջումներին, այսինքն՝ կա հնարավորություն զիջելու, եւ իշխանությունն էլ թշնամին է, չի զիջո՞ւմ: Կամ կասեցնելու հնարավորություն եթե կար, ինչո՞ւ էինք այս որոշումը կայացնում: Այդ ո՞ր իշխանությունն է իր երկրի թշնամին կամ անձամբ իր թշնամին:

- Այսինքն՝ հիմա ի՞նչ հանգուցալուծում է հնարավոր:

- Քննարկման փուլում է, այդ հաշվարկներն են կատարում եւ մտածում են՝ ինչ միջոցներ կարելի է ներգրավել, որպեսզի հարցին լուծում տրվի: Կառավարությունում ուսումնասիրում են, այս պահին որոշակի պատասխան տալ չենք կարող: Ինչ մնում է այնտեղ կանգնելուն, շատ հեշտ են ասում՝ կասեցնել, էժանացնել, այդպես գոռալով խնդիր չեն լուծում: Հետո՝ ի՞նչ է նշանակում՝ կասեցնել կամ էժանացնել: Ուղիղ 6 ամիս հետո, ես սա ասում եմ պատասխանատու ձեւով, մենք կկանգնենք 90-ականների փաստի առջեւ: Ես նույնիսկ դեմ եմ բարձր տոկոսներով վարկ վերցնել եւ այդ միջոցները տրամադրել: Եթե պահի խնդիր ենք լուծում, ասենք՝ ջահելները կանգնել են, հարց են բարձրացնում, չկոտրենք հասարակությանը, բայց 1-2 տարի հետո ավելի բարդ խնդրի առաջ կկանգնենք:

- Ներգրավվելիք միջոցները բյուջեի հաշվին են լինելո՞ւ, թե՞ վարկ կամ գրանտ:

- Դուք կոնկրետ հարց եք տալիս, որի պատասխանը ես չունեմ: Ամենացավալին այն է, որ այդ կազմակերպությունը (ՀԷՑ-ը-հեղ.) նաեւ բանկային վստահությունն է կորցրել եւ չի կարող որեւէ վարկային ծրագրի մասնակցել: Բայց սա այլ խնդիր է, հիմա պիտի դրա ճակատագրի շարունակության մասին մտածենք, որն արդեն լրջորեն մտահոգում է բոլորիս: Ինչ մնում է կասեցման պահանջին, ինձ թվում է՝ ոչ հեռանկարային տարբերակ են առաջարկում: Դրա մասին մենք պետք է մտածենք: Ենթադրենք, հիմա հանձնաժողովին ստիպեցինք, ջարդեցինք, հանձնաժողովի լիցենզիան վերցրինք, կասեցրինք այս ամենը, եւ հանկարծ մի ամիս հետո կանգնում ենք խայտառակ փաստի առջեւ եւ ամբողջ համակարգը քայքայում ենք:

- Ակտիվիստներն անզիջում են եւ կշարունակեն պայքարը, այնինչ, դուք դեռ ուսումնասիրություններ եք անում: Որքա՞ն կարող է շարունակվել այս վիճակը, հնարավո՞ր է, որ ոստիկանությունը նորից որոշի ցրել նրանց:

- Մենք հորդորել ենք ոստիկաններին, տեսաք՝ որքան բարեկիրթ մոտեցում են ցուցաբերում, իսկ ինչ-որ պատգամավորներ հայտարարություններ են անում՝ գնանք, պատ կազմենք, որպեսզի ոստիկանությունը չճնշի, հարազատ ժողովրդին չտապալի, այսինքն՝ այդ ոստիկանները եւ իշխանությունը ժողովրդի թշնամին են, իրենք էլ պատ կազմողներն են, որ հանկարծ տանկերը չքշե՞ն մարդկանց վրա: Ցուցարարները ճիշտ նկատեցին, որ պետք չէ պատրվակներ գտնել՝ իրավիճակը իրենց ձեռքը վերցնելու համար: Այնտեղ բավական խելացի երիտասարդներ կային, որ դեմ են որեւէ քաղաքականացված շարունակության: Իրենք պետք է լուրջ մասնագետներ ընդգրկեն, այսօր մոտավորապես այդպիսի հայտարարություն արել էին, նորից մասնագիտական քննարկում կազմակերպեն, բանակցային փուլ մտնեն: Այն, ինչ հիմա պահանջում են, անհնար է, որովհետեւ հետեւանքները շատ դառը կլինեն:

- Դուք ասացիք, որ ոստիկանները շատ բարեկիրթ էին, բայց մոռանում եք նախորդ օրվա լուսադեմի դեպքերը:

- Նախորդ օրը իրավիճակն արդեն անկառավարելի էր դառնում: Ի՞նչ է նշանակում՝ գնանք նախագահական նստավայր, կաթվածահար անենք ամբողջ տրանսպորտը: Գնացին մարդու դուռը, մարդը ասում է՝ եկեք հանդիպենք, ասում են՝ չենք հանդիպում: Բա ի՞նչ եք ուզում, որ գնացել եք նախագահական: Այսօր էլ ճանապարհները փակում են, արդեն կարգազանցներ են այդ մարդիկ, բայց ոստիկանները համբերատար սպասում են: Բայց ինչքա՞ն կարելի է Բաղրամյանը փակել, մյուս օրը Մաշտոցը, հետո՝ Տիգրան Մեծը: Եւ այսպես են սկսվում այն իրավիճակները, որ մեր հարեւան երկրում եւ այլ երկրներում եղել են: Այս ճանապարհն է լինում, եթե ժամանակին չեն կանխում: Ոստիկանությունը իր պարտականությունը չկատարե՞ր: Այդ տղաները շատ լավ մարդիկ են, զգում եմ, որ մաքուր, ազնիվ, իրենց սոցիալական խնդիրն են կարգավորում եւ ուղղորդված չեն: Բայց կան ուղղորդվածներ, որոնք վտանգավոր են: Եթե նրանք ցանկանան որեւէ բան ընկալել կամ բանակցել, ինձ թվում է, իշխանությունները պետք է որոշում կայացնեն: Որոշումը ինչպիսի՞ն կլինի՝ միանձնյա չեմ կարող պատասխանել:

- Իսկ որ ասում եք՝ եթե մնան, բանակցությունների չգնան, վտանգավոր կարող է լինել, ի՞նչ նկատի ունեք:

- Վտանգավոր այն իմաստով, որ անհասկանալի, անորոշ իրավիճակ են ստեղծում, մարդկանց ավելորդ կոչերով ներգրավում են եւ առիթից շատ օգտվողներ ու սադրիչներ կարող են լինել. վտանգը հենց դրա մեջ է, որ կարող է աննախադեպ դեպքեր լինեն:

- Դուք հիմա կարո՞ղ եք երաշխավորել, որ առաջիկա օրերին ջրցան մեքենաներ եւ ուժ չի կիրառվելու:

- Ես իրավունք չունեմ նման բաներ ասելու, մենք հորդորում ենք ոստիկաններին, որ պետք է աշխատեն միջադեպերից, բախումներից հնարավորինս զերծ մնալ, իսկ թե իրավիճակը ինչպե՞ս կզարգանա՝ չեմ կարող պատասխանատու հայտարարություն անել:

Տպել
3454 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա