Թող ռուսները փոխհատուցեն

26/06/2015 schedule17:00

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ, «Ո՛չ թալանին» նախաձեռնության կողմից, բնականաբար, բացասաբար ընդունվեց:

Կառավարության նիստում վարչապետը, ըստ էության, հայտարարեց, թե անհնար է չբարձրացնել սակագինը: «Միանշանակ՝ ընդունելի չեն մեզ համար վարչապետի առաջարկները: Բազմիցս նշել ենք, որ էլեկտրաէներգիան ոչ միայն կարող են չթանկացնել, այլ նաեւ իրենք սակագինը իջեցնելու տեղ ունեն: Բազմաթիվ հաշվարկներ կան, որոնք հիմնավորում են, որ էլեկտրաէներգիայի սակագինը ներկա դրությամբ արդեն բարձր է եւ 8 դրամով կարող է իջեցվել»,- armtimes.com-ի հետ զրույցում հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Միհրան Ավագյանը՝ արձագանքելով վարչապետի ասածին: Ըստ ակտիվիստի, իրենք շարունակելու են նստացույցը, իրենց պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ եւ իրենք անձամբ Սերժ Սարգսյանից են պահանջում սակագնի կասեցում:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե ճիշտ կլինի, որ ռուսական կողմը իր վրա վերցնի խնդրի լուծումը, ֆինանսներ տրամադրի ՀԷՑ-ի պարտքերը փակելու համար, քանի որ իր կողմից նշանակված վատ մենեջերն է սխալ արել: «Ժառանգություն» խմբակցությունում վարչապետի հայտարարությունն ու առաջարկը չէր քննարկվել, բայց, ըստ Պողոսյանի, անկախ այն բանից, թե Հովիկ Աբրահամյանն ինչ է ասել, թանկացման դեմ պայքարում գլխավորն այն է, որ մարդիկ քննարկեն խնդիրը եւ լուծեն ու բողոքի այս կարգի ակցիաները չդառնան հարց լուծելու ուղի: «Ճիշտ կլինի, որ մենք կարողանանք գտնել այն ճանապարհները, որտեղ հարցերը լուծում են քաղաքական ուղիներով: Բայց հիմա ունենք այս իրավիճակը եւ այդ իրավիճակից ելնելու լավագույն ձեւը, ըստ իս, այն պիտի լինի, որ բոլորը դուրս գան հաղթանակած, որովհետեւ այդ հաղթանակը Հայաստանին է պետք: Ես այս խնդիրների մեջ շատ դժվարանում եմ յուրահատուկ բան ասել, բայց ունենք ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանը, եւ այս իրավիճակը, որ ձեւավորվել է, ռուսական ընկերության խնդիրն էլ է: Միգուցե՝ ռազմավարական գործընկերն էլ իր դերակատարությունը ունի այդ հարցը լուծելու մեջ: Ինչու ոչ, օրինակ, որոշ բացթողումներ, որ ռուսական ընկերությունն է արել, ռուսական կողմը վերցնի իր վրա, այդ ֆինանսները տրամադրի, քանի որ իր կողմից նշանակված մենեջերներն են սխալ արել, եւ դրանով պարտքերը փակվեն ու որեւէ բան չփոխվի սակագնի մեջ»,- ասաց Թեւան Պողոսյանը: Ըստ նրա, դրանից ե՛ւ ռուսները կշահեն Հայաստանում, որովհետեւ մամուլում շատ սխալ մեկնաբանություններ գնացին այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում, ե՛ւ ընկերությունը կշահի ու կսկսի մտածել զարգացման ծրագրի մասին, ե՛ւ սակագինը չի բարձրանա ու մեր ցուցարարները հաղթանակած դուրս կգան: «Եթե Ռուսաստանը գնա նման քայլի, ապա միայն եւ միայն կշահի հայերի սիրտը հենց այն իմաստով, որ որպես ռազմավարական գործընկեր նաեւ իր կողմից թույլ տված սխալի, վատ մենեջմենթի հետեւանք է սա: Նաեւ պետությունը կշահի եւ համակարգի առողջացման ծրագիր կսկսվի»,- կարծում է պատգամավորը: Ըստ նրա, վարչապետն այսօր կառավարության տեսակետն է հայտնել, բայց խնդիրը ոչ թե փոքրիկ լուծումներ է պահանջում, այլ ավելի լայն է, իսկ ռուսական, ուկրաինական ու վրացական մամուլն էլ փորձում է այն ներկայացնել իր շահերի տեսանկյունից՝ քաղաքականացնելով գործընթացը, որն իրականությանը չի համապատասխանում:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ, արձագանքելով վարչապետի երեկվա հայտարարությանը, մեզ հետ զրույցում ասաց, թե խնդրի լուծման բազմաթիվ մեխանիզմներ կան՝ դիվերսիֆիկացում, ընկերության պարտքի բաշխում արտադրող-կայանների, օպերատորի եւ բնակչության միջեւ, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր պատրաստ չէ չեղարկել իր ընդունած որոշումը, որովհետեւ շատ անհասկանալի կլինի մեկ շաբաթ առաջ ընդունած որոշումը փոխել: «Պրոֆեսիոնալ առումով չեղարկումն անհասկանալի կլինի, դրա համար ես կողմնակից եմ համատարած փոխհատուցումների մեխանիզմ կիրառել, որ ոչ միայն անապահովներին փոխհատուցեն, այլ փոխհատուցումների այլ մեխանիզմներ մտցնեն, աշխատավարձերը բարձրացնեն, մարդկանց եկամուտները բարձրացնեն, քանի որ հանձնաժողովը չի գնա չեղարկման: Այսօր ուրիշ լուծում չկա դրան»,- ասաց Մելքումյանը: Երբ նկատեցինք, որ դրա համար գումար է անհրաժեշտ, իսկ մենք գիտենք, որ բյուջեում գումար չկա, նա արձագանքեց. «Եկամուտների բարձրացման համար կան մեխանիզմներ, չեմ կարծում, որ չկան»: Ըստ նրա, սկսված հասարակական շարժումը չպետք է կոտրել, շարժումը պետք է որոշակի արդյունքի հասնի, որը, իհարկե, բանակցությունների խնդիր է: «Վարչապետը միաժամանակ ասել է, որ պատրաստ է համապարփակ ծրագիր մշակելու համար բանակցի, մենք էլ մենք մասնագիտական ուժերը պատրաստ ենք դնել՝ լուծումներ փնտրելու: Դա միանգամյա լուծումով չէ»,- ասաց պատգամավորը: Հիշեցմանը, որ ակտիվիստները մերժել են բանակցությունները, նա արձագանքեց. «Ես ակտիվիստների անունից չեմ կարող խոսել, բայց կարծում եմ՝ բանակցությունն անհրաժեշտ է: Ցանկացած խնդրի շուրջ պետք է լինեն ե՛ւ քաղաքական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ մասնագիտական քննարկումներ»: Հարցին՝ իսկ եթե չգնա՞ն, պատասխանեց. ««Եթե»-ներ չկան, ի վերջո՝ բանակցությունների պետք է գնան, անգամ՝ պատերազմող երկրներն են գնում բանակցությունների: Ճիշտ չեմ համարում չգնալը»:

Տպել
3208 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ