ԱԺ նոր ընտրակարգի առանձնահատկությունները ըստ Հովհաննես Սահակյանի

08/07/2015 schedule16:47

Պարզվում է, Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը բավական ուշագրավ մեխանիզմ է ընտրել` խորհրդարանական կառավարման հակամարգում կայուն մեծամասնություն ձեւավորելու համար:

Մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը մեզ հայտնել էր, որ իրենց քննարկած տարբերակով խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն հավաքած ուժը միայն կարող է ձեւավորել կառավարություն: Իսկ եթե որեւէ ուժ մեծամասնություն չհավաքի, առավել թվով ձայներ հավաքած 2 ուժերը գնալու են 2-րդ փուլ:

Այդ դեպքում, ի՞նչ է լինելու ԱԺ անցողիկ շեմը հաղթահարած մյուս կուսակցությունների հետ, այսօր մեզ հետ զրույցում պարզաբանեց Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

-Պարոն Սահակյան, արդյո՞ք խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը նշանակում է, որ մյուս ավելի քիչ թվով ձայներ հավաքած քաղաքական ուժերը դուրս են մնալու ԱԺ-ից, ի՞նչ է այս դեպքում լինելու նրանց հետ:

-Եթե առաջին փուլում որեւէ քաղաքական ուժ մեծամասնություն չհավաքի, ապա անցնում է երկրորդ փուլ, ինչը շատ ավելի հավանական է: Այս դեպքում առաջին 2 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը անցնում են երկրորդ փուլ եւ նրանք կարող են մինչեւ 2-րդ փուլի ընտրությունը դաշինքներ ստեղծել եւ այդ դաշինքներով մասնակցել 2-րդ փուլին: Այսինքն, օրինակ, եթե ՀՀԿ-ն ու «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել են ամենաշատ ձայները եւ 2-րդ փուլ, անցողիկ շեմը հաղթահարած 6, 7, 8 քաղաքական ուժ կարող է առաջին 2 տեղերը զբաղեցրած ուժերի հետ նախընտրական դաշինքներ ձեւավորել: Ասենք, ՀՀԿ-ն կարող է ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ դաշինք կազմել, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ կարող է մյուսների հետ ձեւավորել, ում հարմար է գտնում եւ ում հետ կարող է համաձայնության գալ: Դրա իմաստը հետեւյալն է` ապահովել կառավարման կայունությունը: Այս դաշինքներից երկրորդ փուլում մեծամասնություն ստացածը ձեւավորում է կառավարություն:

-Ենթադրենք ինչ-որ մի քաղաքական ուժ հաղթահարել է 5 տոկոսի շեմը, այսինքն՝ մտել է ԱԺ եւ ոչ մեկի հետ չի ուզում դաշինք կազմել: Ի՞նչ է լինում այդ դեպքում այս ուժի հետ: Նա մտնու՞մ է ԱԺ, թե ոչ:

-Դա դեռ քննարկման թեմա է, դեռ հստակ չէ:

Տպել
2956 դիտում

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա