ԼՂՀ. բարձր ճշգրտությամբ կարելի է ասել, թե Սարգսյանն ու Ալիեւը ինչ են քննարկելու

13/07/2015 schedule14:38

«Մենք պիտի միշտ ավելի սթափ գնահատենք իրավիճակը, չփորձենք ինչ-որ էժանագին սենսացիաների հետեւից ընկնել: Ի՞նչ վերադարձի մասին է խոսքը, այդպիսի բան չի կարող լինել եւ այն, ինչ կքննարկվի, ավելի ռեալ, ընդհանուր առմամբ գրեթե բարձր ճշգրտությամբ կարող ենք ասել, որ կքննարկվեն խաղաղության ու կայունության պահպանմանը վերաբերող հարցեր, ուրիշ այլ ինչ-որ խնդիր կամ բեկում դեռեւս շատ ու շատ վաղաժամ է արձանագրելու, մանավանդ Ադրբեջանի կողմից վարվող այս ապակառուցողական եւ դեստրուկտիվ քաղաքականության ներքո»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարի ուրբաթ օրն արած հայտարարության:

Ինչպես տեղեկացրել ենք, հունիսի 20-ին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Հուլիսի 20-ին նրանք կլինեն Հայաստանում, իսկ 21-ին` Ադրբեջանում: Հայտնի է, որ նրանք նախապատրաստում են Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Թե երբ է այդ հանդիպումը նախատեսված եւ որտեղ, դեռ որեւէ մանրամասն հայտնի չէ: Ենթադրվում է, սակայն, որ այն տեղի կունենա աշնանը: Սույն հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հետեւյալ հայտարարությունն է արել. «Որպես փոխզիջում մենք կարող են քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միայն Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի դիրքորոշումը շատ կառուցողական է: Այդ առումով, զորքերը պետք է դուրս բերվեն, տեղահանվածները պետք է տուն վերադառնան, ճանապարհները բացվեն, հետո վերականգնվեն հարաբերությունները: Բոլոր ճանապարհների, կոմունիկացիաների բացումը թույլ կտա մեզ քայլ առ քայլ նորմալ հարաբերություններ կառուցել տարածաշրջանում: Բոլորը գիտեն, որ բանակցությունները գնում են հենց այս հիմքով: Եվ համանախագահները եւ ադրբեջանական կողմը ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ: Մնում է, որ Հայաստանը նույնպես ընդունի դա: Ուշ թե շուտ դա տեղի կունենա: Ես չեմ կասկածում»:

Ի պատասխան Մամեդյարովի սույն հայտարարությանը, Դավիթ Բաբայանը իր վերոնշյալ հայտարարությանը հավելեց. «Ուրիշ որեւէ տարբերակ չկա եւ քանի չկա, պետք է պահպանվի այն, ինչ կա»: 

Տպել
2707 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը