Ճապոնացիներն ուսումնասիրում են Եղվարդի ջրամբարի տարածքը

20/07/2015 schedule13:50

Այս օրերին Հայաստանում են ճապոնացի երկրաբաններ, որոնք Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) ֆինանսավորմամբ իրականացնում են Եղվարդի ջրամբարի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ: Կառավարությունը դիմել էր Ճապոնիայի կառավարությանը՝ ջրամբարի կառուցման նպատակով արտոնյալ վարկ ստանալու խնդրանքով: Ճապոնական կողմը կարծես թե հակված է ֆինանսավորել ծրագիրը:

Մասնագիտական խմբի ղեկավար Ռիո Կավասակին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամենակարեւոր խնդիրը ջրամբարի հատակի ջրաթափանցելիության աստիճանի հարցն է: Պետք է հստակ եզրակացություն ներկայացնել՝ ինչպես է հնարավոր ջրամբարի հատակը պակաս ջրաթափանց դարձնել: Իրենց հերթին հայ մասնագետներն ուսումնասիրություն են կատարում անօդաչու թռչող սարքի միջոցով: Շուրջ 40 րոպե տեւողությամբ թռիչք կատարելով` սարքը կարողանում է չափագրել շուրջ 100 հեկտար տարածք: Ուսումնասիրությունները կավարտվեն մոտ 4 ամսից:

Եղվարդի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1984թ-ին, սակայն շինարարական մոտ 40 տոկոս աշխատանքների իրականացումից հետո ծրագիրն ընդհատվել է: Երկար տարիներ Հայաստանի կառավարության մակարդակով խոսվել է ջրամբարի կարեւորության եւ այն ավարտին հասցնելու մասին: Սակայն այսօր ջրամբարի կառուցման հեռանկարն առավել քան իրական է: Նախատեսվում է, որ 90 միլիոն խմ ծավալով Եղվարդի ջրամբարը ոռոգման ջրով կապահովի Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի 4 ՋՕԸ-ների տնօրինության ներքո գտնվող տարածքներ: Թիրախային գոտում  27 համայնքներ են: Ըստ «Եղվարդ ՋՕԸ»-ի գործադիր տնօրեն Միհրան Հովհաննիսյանի՝ եթե ջրամբարը կառուցվի, ապա կնվազի Սեւանա լճից ջրի բացթողնման ծավալը, կբարելավվի 12 հազար 200 հեկտար հողատարածքների ջրամատակարարումը, իսկ 3 հազար հեկտար նոր հողատարածքներ կոռոգվեն: Ջրամբարի համար հիմնական ջրաղբյուրը կհանդիսանա  Հրազդան գետը՝ գարնանային ամիսներին ապահովելով գետի հոսքը դեպի ջրամբար՝ Արզնի-Շամիրամ ջրանցքի միջոցով: 

Տպել
1856 դիտում

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Ծաղկաձորում կազմակերպվում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված