Մոսվայի` Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան նորաբաց մասնաճյուղն ունեցել է 110 դիմորդ

27/07/2015 schedule12:49

Մոսվայի` Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղը, որն, ինչպես հայտնի է, նոր ուսումնական տարվանից սկսելու է գործել, ունեցել է շուրջ 110 դիմորդ: Բայց թե նրանցից քանիսն են ընդունվել, առայժմ հայտնի չէ: Մասնաճյուղի գործադիր տնօրեն Արման Զարգարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմորդների գործերն ու քննական արդյունքները քննարկվելու են Մոսկվայում` կենտրոնական քննական հանձնաժողովի կողմից: Համապատասխան նիստերը կմեկնարկեն միայն այսօր:

Ի տարբերություն հայաստանյան բուհերի, որտեղ քննությունների դրական միավորի շեմը հայտնի է լինում նախապես, որն է` 7.5 միավորը, մոսկովյան բուհում նման բան չկա, եւ այդ շեմը նույնպես որոշվելու է կենտրոնական քննական հանձնաժողովի կողմից: Հետեւաբար` դեռեւս հայտնի չէ նաեւ, թե դիմորդներից քանիսն են ստացել անբավարար գնահատական:

Մոսվայի` Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում մասնագիտությունների թիվը 5-ն է` մաթեմատիկա, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, լեզվաբանություն եւ լրագրություն: Իսկ ուսման վարձի նախնական չափը  1.5-1.8 միլիոն դրամ է: Վերջնականը կորոշի մասնաճյուղի հոգաբարձուների խորհուրդը:

Մոսկովյան բուհի երեւանյան մասնաճյուղում տեղերի ընդհանուր թիվ չի հայտարարվում, որովհետեւ հաստատությունն ունի ընդհուպ մինչեւ 5 հազար դիմորդ ընդունելու հնարավորություն: Ինչ վերաբերում է պետպատվերով տեղերին, ապա Ռուսաստանի կառավարությունն այդպիսիք չի հատկացրել: Արման Զարգարյանը նշեց, որ խոստացել են տրամադրել հաջորդ տարիներին: Իսկ ահա Հայաստանի կառավարությունը նշված բուհին հատկացրել պետպատվերով 15 տեղ` տարկետման իրավունքով: 

Տպել
3983 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է թույլ անձրեւ, ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ

Բուլղարիան չի մասնակցելու այս տարվա Եվրատեսիլին, իսկ համաշխարհային աստղերը բոյկոտում են մրցույթը

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների

Հորդորում եմ պահպանել կոռեկտություն, Խանդոյանը կասեր՝ մենք նույն Հայրենիքի զավակներն ենք. Վ. Ավետիսյան

Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը՝ ամենահարուստ մարդկանցից մեկն աշխարհում

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու 07-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

1 շաբաթում 153 հրդեհ է գրանցվել, թունավորման 9 դեպք, որից տուժել է 11 քաղաքացի

Հիացած եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերով և հայերի հյուրասիրությամբ. Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմսերից 5-ը կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը