Իջեւանում` ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի

15/08/2015 schedule16:43

Սեպտեմբերի 13-ին նշանակված Իջեւանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջին օրը անակնկալ զարգացումներ տեղի ունեցան:

Բացի Իջեւանի գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանից, որը նոր է համալրել ՀՀԿ-ի շարքերը, վերջին պահին իր թեկնածությունն առաջադրեց նաեւ Իջեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը: Ուշագրավ է, որ վերջինս նախօրեին մեր թղթակցի հետ զրույցում հերքել էր իր առաջադրման հնարավորությունը: Իջեւանի քաղաքապետի նախորդ ընտրություններում գործող քաղաքապետ, այն ժամանակ դեռեւս ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանի եւ ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանի միջեւ կենաց-մահու պայքար էր ընթանում: ԲՀԿ-ն Իջեւանում «դեսանտ» էր իջեցրել, գրեթե ողջ ղեկավար կազմով այնտեղ էր, իսկ դեռեւս պաշտոնապես չձեւավորված քառյակի ներկայացուցիչները սատարում էին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին: Վերջինս ՀՀԿ-ական գործող քաղաքապետին հաղթեց մոտ 1000 քվեի տարբերությամբ: Բայց այս տարվա փետրվարի 12-ին եւ դրանից հետո ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած սկանդալային իրադարձություններից հետո Ղալումյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում գրեց եւ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին: Նրա թեկնածությունը Իջեւանի քաղաքապետի ընտրություններում, ինչպես եւ նախօրեին մեզ հայտնել էր ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռ. Թադեւոսյանը, առաջադրեց ՀՀԿ-ն: Իսկ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պաշտոնանկությունից հետո նշանակվել էր Կադաստրի պետկոմիտեի Տավուշի ստորաբաժանման ղեկավար: Վերջինս Իջեւանի քաղաքապետի պաշտոնում աշխատել է 4 ժամկետ:

Այսպիսով, Իջեւանում այլ իրավիճակ է ստեղծվում, եւ հասկանալի է, որ բավական թեժ պայքար է ընթանալու: Ուշագրավ է, որ Վարուժան Ներսիսյանը մինչեւ վերջին պահը գաղտնի է պահել իր առաջադրվելու մտադրությունը: ՀՀԿ-ական Ներսիսյանն ինքնառաջադրվել է: Երեկ Իջեւանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել եւս մի ՀՀԿ-ական` «Նիկ Արմ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանը: Այսպիսով, Իջեւանում երեք ՀՀԿ-ական պայքարելու են իրար դեմ: Երեկ մեր հարցերին պատասխանեց Վարուժան Ներսիսյանը:

- Պարոն Ներսիսյան, ինչո՞ւ էիք մինչեւ վերջ գաղտնի պահում, որ առաջադրվելու եք:

- Քննարկում էի, մտածում էի, որ էլի առաջադրումներ կլինեն:

- Հիմա Վարդան Ղալումյանին ՀՀԿ-ն է առաջադրել, դուք էլ եք ՀՀԿ-կան, ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

- Եթե առաջադրվել եմ, ուրեմն, լավ եմ գնահատում:

- Կարծում եք, էլի թեժ, կատաղի պայքար կլինի՞, ինչպես նախորդ անգամ էր:

- Նախորդ անգամ կատաղի էր, բայց հիմա ինձ թվում է, թեժ կլինի, բայց կատաղի՝ չէ, երեւի: Անցյալ անգամ մի քիչ այլ էր:

- Բայց ՀՀԿ-ն էր ձեզ այն ժամանակ սատարում, դուք նաեւ գործող քաղաքապետ էիք, լծակներ ունեիք, իսկ ինքը ոչ իշխանական ուժի ներկայացուցիչ էր:

- Բայց համենայնդեպս, ես իմ լծակները չեմ օգտագործել, կարծում էի, որ իմ կատարած աշխատանքը բավարար է, որ համապատասխան գնահատականի արժանանամ, հիմա այդպես ստացվեց:

- Դուք ՀՀԿ ղեկավար կազմի հետ հանդիպե՞լ եք, խոսե՞լ եք, չնայած, իրենք Ղալումյանին են առաջադրել, բայց հնարավո՞ր է նաեւ ձեզ սատարեն կամ ընդհանրապես չմիջամտեն այս դեպքում:

- Ես ոչ մեկին չեմ հանդիպել:

Տպել
2946 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին