Երևան
15 °C
ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի «թիկնազորի» կողմից ծեծի ենթարկված «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի գործը իշխանությունը կարծես այլ հուն է տեղափոխում:
Մարտիրոսյանը, որին ծեծել էին իր իսկ սեփական տանը, երեկ մեզ հետ զրույցում ասում էր, թե ծեծից հետո քրեական գործ է հարուցվել, ոստիկանության լրատվական ծառայությունից էլ պնդում են, որ գործ հարուցված չէ, այլ հետաքննություն է ընթանում: Ավելին, ըստ ոստիկանության, դեպքից հետո ոստիկանություն է ներկայացել 98թ. ծնված մի անչափահաս, որի անունը չեն հրապարակում եւ բացատրություն տվել: Ըստ անչափահասի բացատրությունների, Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը բարձր վիճել են, ինքն էլ մտել է նրանց տուն, եւ կռիվ է սկսվել:
- Պարոն Մարտիրոսյան, դուք եւ ձեր կինը ֆեյսբուքում գրառում էիք թողել, որ Մհեր Սեդրակյանի մերձավորները ծեծել են երկուսիդ էլ ձեր 2-ամյա որդու աչքի առջեւ, քրեական գործ հարուցվե՞լ է:
- Քրեական գործ հարուցվել է, բայց մինչեւ երեկ ոստիկանությունից ոչ ոք ինձ հետ չի կապվել: Ինչ-որ անհայտ անձինք են եկել մեր տուն՝ մորս հետ զրուցելու, բայց փաստաթուղթ ցույց չեն տվել: Դեպքից հետո ես ու կինս տանը չենք, այստեղ-այնտեղ ենք գնում, որովհետեւ ես հարեւանիս հետ խոսեցի, ասաց` Մհերի տղայի` Դավիթի ընկերները գալիս են, հարցուփորձ են անում` երեւաց, չերեւաց. 2 հոգի եկել են նախորդ օրը, մի հոգի երեկ է եկել: Կինս երբ գնացել է տուն՝ երեխային վերցնելու, քաղաքացիական հագուստով ինչ-որ անհայտ անձինք են եղել, ներկայացել են որպես ոստիկան, կնոջս հարցրել են՝ ես որտեղ եմ գտնվում, չի ասել, ասել է` ես եկել եմ երեխայի մոտ, ասել են` մի վայրկյան դուրս եկեք տնից, կինս էլ երեխային վերցրել է, նստել է տաքսի ու եկել է ինձ մոտ: Դեպքից հետո մեզ դատաբժշկի ուղեգիր են տվել, որովհետեւ կնոջս ոտնաթաթը կապտել, սեւացել է, ճաք կամ կոտրվածք էին կասկածում, արձանագրությունը կազմվել է: Ինձ մոտ կա ուղեղի ցնցում, կապտուկներ, սալջարդեր: Այդ օրը, որ ուշագնաց էի եղել, շտապօգնություն եկավ, ուզում էին հիվանդանոց տեղափոխել, ես հրաժարվեցի գնալ:
- Քրգործ ո՞ր հոդվածով են հարուցել:
- Ես դա էլ չգիտեմ, ինձ ոչ մի բան չեն ասում, ոչ ոք չի զանգում, ոչինչ չի ասում, արդեն 4 օր է անցել, իմ հեռախոսահամարը թե՛ ոստիկանությունում ունեն, թե՛ դատաբժշկի մոտ: Ինձ փակ համարից զանգ էր եկել, ես քնած եմ եղել, կինս վերցրել է, ասել են` ոստիկանությունից է, Վահանի տեղն ենք ուզում իմանալ, կինս ասել է` համար տվեք, ինքը ձեզ հետո հետ կզանգի, ինչ-որ գոլդ համար են տվել, ես լրիվ ուրիշ համարից հետ զանգեցի, ասում եմ` ոստիկանությունի՞ց է, ասում է` ինչի՞ ապեր: Ասում եմ` այսինչ մարդն եմ, զանգել էիք, ուզում եմ իմանալ` ինչ եք ուզում: Հա, ասում է, մեր տղերքից մեկն էր երեւի զանգել, էս իմ ձեռի համարն է, հեսա որ ճարեմ, կասեմ հետ զանգի, ու տենց էլ ինձ ոչ ոք չզանգեց, ու երեւի ակնհայտ է, որ 99.9 տոկոս դա ոստիկան չէր:
- Ձեր կնոջը ինչո՞ւ են ասել` դուրս արի տանից:
- Չգիտեմ, եթե, իրոք, ոստիկան են, ինձ թվում է, ուզել են մորիցս մի ցուցմունք վերցնեն, հետո կնոջիցս ուրիշ ցուցմունք, կամ չգիտեմ...: Կնոջս ասել են՝ ոստիկան են, տան դիմաց մեքենա է կանգնած եղել, բայց ոչ ոստիկանական:
- Դուք բազմաբնակարան շենքո՞ւմ չեք ապրում:
- Ոչ, ու ցավոք, Սեդրակյան Մհերի տանից մի քանի տուն վերեւ է մեր տունը, ու իրեն երեւի թվում է, որ այդ թաղի բնակիչները բոլորը պիտի իր ստրուկները լինեն:
- Ոստիկանությունից ասում են, որ այս գործով ոստիկանություն է ներկայացել 98թ. ծնված մի անչափահաս՝ Ա. Ֆ.-ն ու բոլորովին այլ բացատրություն է տվել, ո՞վ է այդ տղան, ըստ ձեզ:
- Ես չգիտեմ ով է, մեր տանը եղածների մեջ հաստատ այդ տարիքի երեխա չեմ տեսել: Այստեղ եղել են Մհեր Սեդրակյանի բարեկամները, որ գիտեմ` բարեկամ են, մեկը` Սաշիկը, հենց իմ դիմացն են ապրում, մնացածները ընտրությունների ժամանակ նրա շտաբի անդամներ են լինում, նրա մանկլավիկները ու Դավիթի ընկերները: Այդ շրջապատն է եղել, բոլորը հաստատ կամ իմ տարիքի, կամ ինձնից մի քիչ փոքր:
- Քանի՞ հոգով են եղել:
- Շատ էին, ուղղակի խփողներից մեկի ձեռքին փայտ կար, մնացածը ոտքերով էին հարվածում: Այնպես էր, որ ամեն մեկը ոնց որ իր պատիվը համարեր, որ մի հատ խփեր:
- Դուք դա Գազպրոմի դեմ ակցիաների հետ էիք կապել:
- Այո, եթե Սեդրակյանի բարեկամը ինձ խփելուց բառացի ասում է` էդ որ կապիկություններ էիր անում, գնում էիր Վրաստան, գիտնական էիր ուզում գլխներիս դառնայիր, բա վաղը, մյուս օր չգիտեի՞ր, որ էս օրը գալու է, արա՛: Ես դա ո՞նց մեկնաբանեմ: Կամ ասում է` քանի՞ տարի է, աջ ու ձախ սրան- նրան կպնում ես, չգիտե՞ս, որ մի օր չես մարսելու, արա՛: Դա ո՞նց մեկնաբանեմ, չգիտեմ: Իսկ ինչ վերաբերվում է, որ այնտեղ ինչ-որ մի երեխա է եղել, այնպես է, որ երեխա չէր կարող լինել, որովհետեւ ես բռնցքամարտի Հայաստանի հավաքականում առաջին կարգով եմ խաղացել, հաստատ մի երեխա չէր կարող...
- Նաեւ նշել էիք, որ Սեդրակյանի մերձավորները ձեզ պարբերաբար սադրել են, ինչպե՞ս է դա դրսեւորվել:
- Մի ամիս առաջ, երբ ես, կինս, երեխաս Սեդրակյանի տան հարակից Վարդավառի այգի կոչվող զբոսայգում զբոսնում էինք, թիկնազորն եկավ, ասացին` տարածքն ազատիր, ասում եմ` ինչու, ասում է` սեփական է, ասում եմ` սեփականության վկայական ցույց տուր, ասում է` չգիտե՞ս ումն է, ասում եմ` գիտեմ, որ Երեւանի քաղաքապետարանինն է, կզանգեմ, կճշտեմ ու գնացի: Դրանից հետո շփումներ, առնչություն չի եղել:
Մի օր փողոցում՝ մեր տանից մի քիչ ներքեւ, կանգնած եմ, թիկնազորի անդամները ասում են` ստեղից գնա, ասում եմ` պարեկային ժա՞մ է: Մի անգամ որդին՝ Դավիթն է ինձ հարցրել, երբ Գազպրոմում էր աշխատում, ես տանը չեմ եղել, զանգեցի իրենց, որ ճշտեմ՝ ինչ է եղել, ասացին՝ բա չգիտե՞ս, Մհերին էլի պրես են արել, ասել են` քո թաղի բնակիչն է, մի բան արա, էս ի՞նչ օյիններ է բերում գլխներիս: Դավիթն ասել էր, թող գա, խոսելու բան կա, ես էլ չգնացի: Ես աշխատել եմ մեղմել, բայց այս անգամ որոշեցին մտնել տուն, տանս մեջ այս ամենը սարքել:
- Մինչեւ ե՞րբ եք այդպես տեղից տեղ տեղափոխվելու, մտադիր չե՞ք տուն վերադառնալ:
- Այնտեղ վերադառնալը բացառվում է, որովհետեւ ես լավ գիտեմ, թե իրենք ինչ կարգի մարդիկ են, մանավանդ որ այսպիսի հասարակական հնչեղություն ստացավ հարցը, հիմա ամեն ոչ ադեկվատ քայլի պատրաստ են: Մի օր մի ընկերոջս տանն եմ, մի օր մի բարեկամիս տանը, բայց այսպես երկար չի կարող շարունակվել:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ