Սերժ Սարգսյանը կրկին կհանդիպի քաղաքական ուժերի հետ

19/08/2015 schedule13:23

Ընդամենը երեք շաբաթից քաղաքական կյանքը խիստ բուռն հուն է մտնելու: Ըստ հանրապետական պատգամավորների, Ազգային ժողովի առաջին քառօրյան՝ սեպտեմբերի 14-17, սկսվելու է Սահմանադրության փոփոխությունների քննարկումով: Սպասվում է, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը հավանություն կտա փոփոխությունների նախնական տարբերակին եւ այն կուղարկի խորհրդարան: Փոփոխությունների խորհրդարանական քննարկումները, բնականաբար, բուռն են ընթանալու: Թե ընթացքում ինչ կփոխվի նախնական տարբերակում, ինչ՝ ոչ, դեռ վաղ է ասելը, բայց անգամ ՀՀԿ-ն է պատրաստվում առաջարկներ ներկայացնել:

Մինչ այդ Սերժ Սարգսյանը մտադիր է մեկ անգամ եւս հանդիպել քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու տեքստի որոշ մանրամասներ եւ նրանց վերջնական դիրքորոշումը: Հանդիպումների գրաֆիկ, սակայն, առայժմ չկա: Հիշեցնենք, մի քանի քաղաքական ուժեր, մասնավորապես «Բարգավաճ Հայաստանը» դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել փոփոխությունների վերաբերյալ: ԲՀԿ-ում այս առումով երկու թեւի են բաժանված, քոչարյանական թեւը պնդում է, որ պետք է մաս կազմել «Ոչ»-ի ճակատին եւ չմասնակցել քննարկումներին, իսկ մյուս թեւը ճիշտ հակառակ կարծիքին է: Թե ինչի կհանգեցնի ներբհկ-ական այս կոնֆլիկտը, դժվար է ասել: Փոփոխությունների վերաբերյալ վերջնական դիրքորոշում չի հայտնել նաեւ դաշնակցությունը:

Մինչ քառօրյայի մեկնարկը, սակայն, սեպտեմբերի 7-ին, ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ արտահերթ նիստ է սպասվում, որի օրակարգը դեռեւս չի հաջողվում ճշտել: 

Տպել
1549 դիտում

Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են

Պուտինը դժվար թե մինչեւ տարեվերջ ժամանի Հայաստան. ՌԴ-ից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Երևանում քննարկվել են երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու ճանապարհային քարտեզը

Սարգսյանը ֆրանսիական Dassault ընկերության հետ համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի մասին է պայմանավորվել

Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրա մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

Հայաստանում կհիմնվի ADS ընկերության ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն. հանդիպում Փարիզում

Գյումրիում քննությունների չեկած ուսանողները դիպլոմ են ստացել, կրթաթոշակները յուրացվել են. դատախազություն

Ինչո՞ւ է Մխիթարյանից վերցվել դիվանագիտական անձնագիրը

Նուրբ եւ սկզբունքային հարց. ի՞նչ է լինելու հուլիսի 5-ի հետ

Ի՞նչ է տեղի ունեցել. կարեւորը՝ անփորձանք տուն գամ

Ինչո՞ւ չմեկնեց. արա, մենք զանգի ենք սպասում

Փաստարկները օդից բերված չէին, պետք է փորձենք տարբերակներ գտնել. գյուղնախարար

Պաշտոնի չարաշահո՞ւմ է եղել Ավանի մշակույթի տանը. ում քույրն է 2008-ից «ընտրված» տնօրենը

«Սպիտակ»-ը արցունքների մասին չէ. տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան

Մենք գլուխներս կախ չենք ստորագրի ամեն մի փաստաթուղթ եւ չենք սեղմի ամեն մի կոճակ. Արման Աբովյան

Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան

ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ են արձագանքում Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով

Վերացել են ուսուցիչների՝ տարիներ տեւող կաշկանդվածություններն ու կախվածությունները․ նախարար

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում