ԲՀԿ-ն կմասնակցի սահմանադրական քննարկումներին

21/08/2015 schedule10:42

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարել է, որ որեւէ բարդույթ չունեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու եւ կմասնակցեն սահմանադրական փոփոխությունների քննարկումներին:

- Տիկին Զոհրաբյան, մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ ԲՀԿ-ն դեռեւս իրենց դիրքորոշումը չեն հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, եւ ակնհայտ է, որ ԲՀԿ-ում տարբեր տեսակետներ կան այդ փաստաթղթի վերաբերյալ, դուք քննարկե՞լ եք եւ ի՞նչ դիրքորոշում ունեք այս պահին:

- ԲՀԿ-ում այս պահին չեն կարող լինել տարբեր կարծիքներ այն պարզ պատճառով, որ ներկայացված առաջարկների վերաբերյալ ԲՀԿ-ում որեւէ բովանդակային լուրջ քննարկում դեռեւս չի եղել: Եւ ինձ համար զարմանալի է, թե ինչու է ողջ լրատվական դաշտը սեւեռվել բացառապես ԲՀԿ-ի դիրքորոշման վրա, երբ նույն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ այլ քաղաքական ուժեր եւս, բացառությամբ 2 քաղաքական ուժի, առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ կուսակցական պաշտոնական տեսակետ չեն հայտնել: Որեւէ մեկը իրավունք չունի իր այսպես կոչված քաղաքական կամ քաղաքագիտական վերլուծությամբ մեզ փորձել շանտաժի ենթարկել կամ ֆեյսբուքյան կեղծ հանրային կարծիքով մեզ ինչ-որ օրակարգ թելադրել՝ շահարկելով ժողովրդի անունը, երբ ժողովուրդը բացարձակապես օտարված է այդ գործընթացից, ժողովրդի օրակարգում սահմանադրական փոփոխությունների խնդիր չկա: Մենք ունենք մեր հստակ քաղաքական օրակարգը, եւ անկախ նրանից, թե ով այդ օրակարգի մասին ինչ է մտածում, ուղեղի մորմոքով տոգորված վերլուծություններ ծնում, մենք շարժվելու ենք մեր օրակարգով, անկախ նրանից, թե դա ում շահերն է ոտնահարում կամ ում հաշվարկների մեջ չի տեղավորվում: Մեզ համար անչափ կարեւոր է, օրինակ, թե Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած դիտողությունների, մտահոգությունների մասնավորապես շատ վիճահարույց եւ խնդրահարույց երկրորդ փուլի եւ կայուն մեծամասնության դրույթի վերաբերյալ ինչ արձագանք է տալու սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը: Եկող շաբաթ Հայաստանում կլինեն Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները, մենք կփորձենք հանդիպել հանձնաժողովի ներկայացուցիչների հետ եւ իրենց հետ քննարկել վիճահարույց մի քանի դրույթներ:

- Ֆեյսբուքյան կարծիք, շանտաժ ասելով ո՞ւմ նկատի ունեք:

- Նկատի ունեմ ֆեյսբուքյան տարբեր կոդլների թափթփուկներին, ովքեր փորձում են իրենց պրոբլեմներն ու մեր լրջագույն խնդիրները թողած, կախվել ԲՀԿ-ից եւ անընդհատ թասիբի գցել, թե ինչու ԲՀԿ-ն մինչ այս պահը կարծիք չի հայտնում: 

- Ամեն դեպքում, դուք ասում էիք, որ Վենետիկի հանձնաժողովը ձեզ հորդորել է, որ մասնակցեք քննարկումներին, բայց Վարդան Օսկանյանը 10 կետ հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում` ինչու պետք է դեմ լինել սահմանադրական փոփոխություններին:

- Վարդան Օսկանյանը ԲՀԿ անդամ չէ եւ նա, ինչպես եւ բոլոր նրանք, ովքեր դուրս են եկել ԲՀԿ-ից, ազատ են իրենց դիրքորոշումը ներկայացնելու: Այո, Վենետիկի հանձնաժողովը մեզ հորդորել էր, որպես թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ, չմնալ դիտորդի կարգավիճակում եւ մասնակցել բովանդակային քննարկումների: Այդ իսկ պատճառով, երբ մենք նախկինում ասում էինք, որ բովանդակային քննարկումների մեջ չենք մտնում, Վենետիկի հանձնաժողովի հորդորով էր, որ մենք հիմա պատրաստ ենք բովանդակային քննարկումների:

- Այդուհանդերձ, չի բացառվում, որ խմբակցությունում էլի պառակտումներ լինեն տեսակետների անհամաձայնության պատճառով, դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ բախումներ լինեն, եւ էլի մարդիկ դուրս գան ԲՀԿ-ից:

- Որ տեսակետների տարակարծություն կարող է լինել, ես դա չեմ բացառում, որովհետեւ կուսակցության անդամները սիամական երկվորյակ չեն, որ բոլորը մի կերպ մտածեն: Մեզ համար կարեւոր է լինելու կուսակցության մեծամասնության դիրքորոշումը: Երբ մեծամասնության դիրքորոշումը անձամբ ինձ համար պարզ կլինի, այդ ժամանակ էլ կարող ենք խոսել տարբեր կարծիքների եւ տարակարծությունների մասին: Իսկ ովքեր համաձայն չեն լինի կուսակցության մեծամասնության դիրքորոշման հետ, բնականաբար, այդ ժամանակ գործում է կուսակցության կանոնադրությունը, բայց ես չեմ ցանկանում այս պահին դեռեւս գոյություն չունեցող սցենարների եւ վարկածների մասին մտածել: Ովքեր համաձայն չեն լինի մեծամասնության դիրքորոշման հետ, ազատ կլինեն իրենց հետագա գործողություններում: Ովքեր դուրս են եկել ԲՀԿ-ից, նրանց ոչ ճակատագիրը, ոչ հետագա քայլերը, ոչ գործունեությունը, ինձ` որպես կուսակցության նախագահի, բացարձակապես չի հետաքրքրում:

- Լուր շրջանառվեց, որ Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն բացել, դուք էլ ասացիք, որ հանդիպել եք նրա հետ, նա ասել է, որ ձեզ տեղյակ կպահի, եթե նման բան անի, հանդիպե՞լ եք ու կա՞ նման մտադրություն:

- Ես Վարդան Օսկանյանին չեմ հանդիպել, նա ինձ հետ զրույցում նշել էր, որ եթե ունենա մտադրություն կուսակցություն բացելու, ես կլինեմ առաջիններից մեկը, որ այդ մասին կիմանամ: Ես Օսկանյանին համարում եմ պարկեշտ եւ ճշտապահ անձնավորություն, եթե նման մտադրություն լիներ, բնականաբար, այդ մասին մենք տեղեկացված կլինեինք:

- Տեղեկություն կա, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է կրկին  հանդիպել քաղաքական ուժերի հետ, արդեն հանդիպման օր կա՞ նշանակված:

- Ոչ, մենք նման տեղեկատվություն չունենք, բայց ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենք  բարդույթներ չունենք հանդիպելու որեւէ մեկին, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանին եւ ներկայացնելու մեր դիրքորոշումը: Աշխարհում գոյություն ունի գրագետ քաղաքական մշակույթ` անգամ ամենաարմատական օպոնենտի հետ խոսել, ներկայացնել կարծիքը, որն արմատապես տարբերվում է քո ընդդիմախոսի կարծիքից: Դա շատ ավելի գրագետ է, քան պատերի տակ թաքնված ինչ-որ բաներ անելը: Մենք խնդիր չենք տեսնում որեւէ մեկի, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու եւ մեր դիրքորոշումը ներկայացնելու, ինչը քանիցս արել ենք:

Տպել
2004 դիտում

Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Սահակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

Մնացականյանը Եվրոպայում ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

Վաղվանից Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում եւ Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

Շերեմետեվո օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը ոչ թե կենդանու, այլ մարդու է հարվածել՝ ՀՀ քաղաքացու

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը մարզերում ու Երևանում. մարզերից ամենաշատ ընտրողները Կոտայքում են

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար