Նոր Սահմանադրությամբ երկրի նախագահին կընտրեն միայն պատգամավորները

27/08/2015 schedule10:32

Քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի նախաձեռնած կունսուլտացիաները սահմանադրական փոփոխությունների շուրջ, որ մեկնարկեցին երեկ, շարունակվելու են:

Առաջինը երեկ հանդիպման գնացին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը, Աբրահամ Մանուկյանը, Վարդան Վարդանյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Սահմանադրության նախագծի առանձին դրույթներ, հանդիպման մասնակիցները խոսել են Ազգային ժողովում ակտիվ եւ համակողմանի քննարկումների կարեւորության մասին: Հանդիպումից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը մեկ անգամ եւս հաստատեց, որ ԲՀԿ-ն «ոչ»-ի ճակատին միանշանակ մաս չի կազմելու:

Ապա Բաղրամյան 26 մտան Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը: ՀՅԴ-ի հետ ամեն ինչ ի սկզբանե պարզ էր:

Երեկվա վերջին հանդիպումը «Օրինաց երկրի» ներկայացուցիչների հետ էր, որն ամենաերկարը տեւեց՝ գրեթե 2 ժամ: Հանդիպման էին գնացել Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը, Իշխան Խաչատրյանը եւ Արմեն Հարությունյանը: Հիշեցնենք, ՕԵԿ-ը ի սկզբանե կոշտ դիրքորոշում էր հայտնել փոփոխությունների վերաբերյալ եւ հայտարարում էր, որ եթե իրենց առաջարկները հաշվի չառնվեն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու իմաստ չեն տեսնում, բայց այս դեպքում եւս «ոչ»-ը վերածվում է «այո»-յի: ՕԵԿ-ը երեկ առանձնապես հակված չէր շատ խոսելու, բայց մեր մի քանի հարցի Հովհաննես Մարգարյանը պատասխանեց: Մեզ հետ զրույցում նա հայտարարեց, որ համաձայնություն է ձեռք բերվել Ընտրիչների ժողովի մասով: Փոփոխությունների առաջարկվող տարբերակով, հիշեցնենք, երկրի նախագահին պետք է ընտրի Ընտրիչների ժողովը, որը կազմված է ԱԺ պատգամավորներից եւ նույն թվով ՏԻՄ ներկայացուցիչներից, որոնք պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ: ՕԵԿ-ը դեմ էր արտահայտվել սրան եւ առաջարկում էր, որ նախագահին ընտրեն միայն պատգամավորները: Հովհաննես Մարգարյանը մեզ հայտնեց, որ երեկվա հանդիպման ընթացքում իրենց վստահեցվել է, որ ՏԻՄ ներկայացուցիչները երկրի նախագահի ընտրության գործընթացին որեւէ մասնակցություն չեն ունենալու, նախագահին ընտրելու են բացառապես Ազգային ժողովի պատգամավորները:

- Պարոն Մարգարյան, այսօր ամենաերկար հանդիպումը ՕԵԿ-ի հետ էր, դուք կարծես թե նոր առաջարկներ եք արել, ընդունվո՞ւմ են դրանք, թե՝ ոչ:

- Դրանք մանրակրկիտ քննարկվեցին եւ պատրաստակամություն հայտնվեց դրանց մի մասն ընդունելու, մի մասը՝ մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկելու: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ եկող շաբաթ նախագահի ներկայացուցիչների հետ մեր խմբակցությունում այդ առաջարկները քննարկելու ենք:

- Հիմա, ըստ էության, ստացվում է, որ որոշակի փոխըմբռնում կա, ու ենթադրվում է, որ ՕԵԿ-ը իր նախնական կոշտ դիրքորոշումից հե՞տ կկանգնի:

- Հայեցակարգի հրապարակումից հետո մենք մի քանի տասնյակ առաջարկ արեցինք, բայց խմբավորելով այդ առաջարկությունները, 5 կոնցեպցիոն առաջարկություն ներկայացրել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը: Մեր դիրքորոշումը պարզ կդառնա մինչեւ վերջ քննարկելուց հետո: Մեր բոլոր առաջարկությունները մեզ համար սկզբունքային են:

- 5-ից քանի՞սն են ընդունվել:

- Այսօր քննարկման ժամանակ արդեն իսկ ասվեց, որ նախագահի ընտրությունը վերապահվելու է խորհրդարանին: Բայց մենք նաեւ հստակ առաջարկել ենք, որ պետք է անպայման տարբերակված մոտեցում ցուցաբերվի ընտրությունների հետ կապված: Այսինքն, բոլորովին այլ բան է, երբ խորհրդարանը ընտրում է ԿԸՀ անդամներ, այլ բան, երբ ընտրում է ԱԺ մշտական հանձնաժողովի անդամներ, այլ բան՝ ԱԺ նախագահ, վարչապետ, երկրի նախագահ: Մեր կոնցեպտուալ առաջարկն է, որ երկրի նախագահը ընտրվի մինիմում 3/4 ձայներով, որպեսզի հնարավորինս լեգիտիմ լինի: Համամասնական ընտրակարգին պետք է այնպիսի ձեւակերպում տանք, որ հստակ համամասնական լինի, եւ պետք է քվոտաներ սահմանենք, ինչպես կանանց դեպքում է:

- Ավելի շատ հավանական է, որ «ոչ»-ի՞ ճակատին մաս կկազմեք, թե՞ «այո»-ի:

- Ես հետեւյալը կարող եմ ասել, որ այսօր բավական կոնստրուկտիվ քննարկում է տեղի ունեցել, եւ սկզբունքային մեր բոլոր առաջարկները մանրամասն բարձրացրել ենք: Եկող շաբաթ նախագահի ներկայացուցիչների հետ կշարունակենք քննարկումները, որպեսզի մինչեւ վերջ հասկանանք՝ ընդունվելո՞ւ են մեր բոլոր առաջարկները, թե՝ ոչ: Դրանից կախված է մեր դիրքորոշումը, որից հետո քննարկում կունենանք «Հայկական վերածնունդ» կազմակերպության հետ եւ դրանից հետո որոշում կկայացնենք: Այսինքն, հիմա քննարկման ճանապարհին ենք, եւ մեկ բառով ասած, պատրաստակամություն հայտնվեց, որ շարունակենք մեր առաջարկների քննարկումները:

- Այսինքն, եկող շաբաթ արդեն ՕԵԿ-ի վերջնական դիրքորոշումը հստակ կլինի:

- Քննարկումների ավարտից հետո կասենք: Մի բան պարզ է, որ մեր առաջարկները հրապարակվել են եւ դրանք շատ հեշտ կարելի է համեմատել փաստաթղթի հետ: Մենք պնդելու ենք, որ մեր բոլոր առաջարկները ընդունվեն: Հիմա քննարկման առարկա է դարձել ԱԺ ընտրությունների 2-րդ փուլը: Եթե առաջին փուլի արդյունքում որեւէ մեկը մեծամասնություն չի կազմում, դաշինք է կազմում մյուսների հետ, որը մեծամասնություն է դառնում, էլ ի՞նչ 2-րդ փուլի մասին է խոսքը:

- Բայց դա կարծես թե եւս լուծվում է, Վենետիկի հանձնաժողովին խոստացել են, որ դա հանվելու է:

- Դա բավարար չէ, պիտի սահմանենք, թե ընտրությունը երբ պետք է համարվի կայացած, քանի ընտրողի դեպքում: Եթե մեր բոլոր առաջարկները ընդունվեն, մենք, իհարկե, դեմ չենք լինի:

Հ.Գ. Սերժ Սարգսյանը այսօր կամ վաղը հանդիպելու է նաեւ «Ժառանգության»  եւ մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, որը Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն է լինելու ԱԺ-ում՝ Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ, եկող շաբաթ առանձին-առանձին հանդիպելու է խորհրդարանական խմբակցությունների հետ՝ շարունակելու վերջիններիս առաջարկների քննարկումը:

Տպել
1581 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը