Մեղրիում նախատեսվում է 19 նոր հանք բացել

27/08/2015 schedule12:23

Բնապահպանները մտահոգված են Սյունիքի մարզի Լիճք գյուղի տարածքում պղնձի հանքի շահագործման հեռանկարից: Մտահոգ է նաեւ բնակչությունը:

Հանքավայրը, որի շահագործման թույլտվությունը տրվել է «Թաթսթոուն» ընկերությանը, գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի եւ «Բողաքար» պետական արգելավայրի հարեւանությամբ՝ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Հետագայում, ըստ «Թաթսթոուն» ընկերության ներկայացուցիչների հավաստիացումների՝ հանքավայրի ընդլայնում է նախատեսված: Հանքավայրի շահագործումն իրականացվելու է բաց եղանակով: Մասնագետները պնդում են, որ պղնձի հանքի շահագործումը բնապահպանական աղետի առաջ է կանգնեցնելու Լիճքին եւ շրջակա բնությանը:

Չնայած սրան, օրեր առաջ Լիճքի գյուղապետարանում տեղի ունեցած հանրային քննարկմանը ո՛չ «Արեւիկ» ազգային պարկի, ոչ էլ «Բողաքարի» ներկայացուցիչներից որեւէ մեկը չի մասնակցել:

Հանքավայրի շահագործումը պետք է տեղի ունենար դեռեւս 2013 թ.-ին: Անհայտ պատճառներով այն հետաձգվել է, եւ վերջերս «Թաթսթոուն»-ի ներկայացուցիչները լիճքեցիներին կրկին հիշեցրել են իրենց մասին եւ պարբերաբար քննարկումներ են կազմակերպում: Դրանցից վերջինին մասնակցել են քիչ թվով բնակիչներ, որոնք, սակայն, դեմ են արտահայտվել նախագծին: Լիճքի բնակիչները վախենում են իրենց ապագայի համար: Հանքավայրի տարածքը գտնվում է Մեղրի քաղաքի եւ այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, եւ դրա շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրիգետի ջրի եւ խմելու ջրամատակարարման համակարգի վրա:

«Բողաքար» պետական արգելավայրի տնօրեն Արազ Խաչատրյանը պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու է լռում՝ այն դեպքում, երբ մասնագետները հանքավայրի շահագործման պարագայում մեծ ռիսկեր են տեսնում արգելավայրի համար, ասաց. «Ես ինչպե՞ս կարող եմ անտարբեր մնալ: Ամեն դեպքում՝ արգելավայրը վնասներ կրելու է: Պարզապես որեւէ մեկը մինչ օրս հստակ չի ասել, թե արգելավայրի տարածքում ի՞նչ է իրականացվելու, հորատում, կամ հետախուզական աշխատանքներ լինելու են, թե ոչ, որպեսզի ես էլ իմանամ՝ ինչի վերաբերյալ արտահայտվեմ: Ավելին, ինձ որեւէ քարտեզ ցույց չեն տվել, որպեսզի ես իմանամ՝ հանքավայրն ինչ կապ ունի արգելավայրի տարածքի հետ»: 

Լիճքի գյուղապետ Հովհաննես Միրզոյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել, կամ իր դիրքորոշումը ներկայացնել: Նա միայն հայտնեց, որ այսօր տեղի է ունենալու հերթական քննարկումը, եւ հորդորեց տեղում հետեւել քննարկմանը:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով՝ հանքավայրի ծանր մետաղների մնացորդները մարդկանց կյանքը վերածելու են դժոխքի, եւ անգամ բնության մասին խոսելը երկրորդական է: «Մենք անընդհատ ասում ենք՝ ազգային պարկ եւ այլն: Իսկ մարդը որեւէ անասունի արժեք ունի՞, թե ոչ: Մարդն այնտեղ վերանալու է: Մեղրու տարածաշրջանը ցրված ուրանի տարածք է: Եթե դուք հանք եք հանում, եւ՛ հանքաքարը, եւ՛ հանքաքարին պարփակող ապարները պարունակում են անսահման նոսր, ցածր կոնցենտրացիայի ուրան, որը հնարավոր չէ կորզել: Երբ այդ ուրանը դուրս է գալիս մակերես եւ շփվում օդի կամ խոնավության հետ, տարրալուծվում է: Էստեղ կրկնակի դժբախտություն է՝ ծանր մետաղները եւ ուրանը»,-ասաց Հակոբ Սանասարյանը: Նա համարում է, որ Սերժ Սարգսյանը ոչնչացնում է Հայաստանը, շարունակելով Ռոբերտ Քոչարյանի սկիզբ դրած գործը: «Հանքարդյունաբերության գծով երկրի ֆիզիկական ոչնչացման հիմքը դրեց Ռ. Քոչարյանը, նա արագացրեց հանքերի շահագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ Ս. Սարգսյանը ոչնչացնում է Հայաստանը: Մենք կորցնելու ենք ոչ միայն Մեղրի գետը: Բոլոր գետերի կիրճերում, նրանց հուներում, նրանց հարեւանությամբ հանքերի լիցենզիաներ է տրված»,-ասաց Սանասարյանը: Նրա խոսքով՝ միայն Մեղրու տարածաշրջանում 19 նոր հանքավայրի արտոնագիր է դրված, չհաշված Ագարակի գործող հանքավայրը: 

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հատուկ պահպանվող տարածքների պատասխանատուների լռությունը, Սանասարյանը պատասխանեց. «Հանքարդյունաբերողները իրականում թքած ունեն նրանց դիրքորոշման վրա, որովհետեւ իրենք հարցերը լուծում են առաջին դեմքի՝ նախագահի գրասենյակի մակարդակով: Իսկ էդ ցածր պաշտոն ունեցողները մտածում են, որ եթե խոսեն՝ իրենց պաշտոնից կհեռացնեն: Եվ հեռացնում են: Օրինակ Քոչարյանը պաշտոնից հեռացրեց Արամ Բաբաջանյանին՝ Քաղաքաշինության նախարարության շատ կարեւոր պաշտոնյայի, իսկական պրոֆեսիոնալի: Ուզում էին, որ Քաղաքաշինության ոլորտում անգրագիտությունը կարգ ու օրենք դառնա, եւ հիմա դարձել է, Բաբաջանյանն ընդդիմացել էր: Բայց ես ցածր պաշտոններ զբաղեցնողներին չեմ արդարացնում: Լռելն ու համագործակցելը սրիկայություն է»:

Պղնձի հանքավայրը քիչ էր, հիմա էլ «Արեւիկ» ազգային պարկին սպառնում է մեկ այլ վտանգ: «Էլվի գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն պատրաստվում է թանկարժեք մետաղներ որոնել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի տարածքում: Խոսքը մասնավորապես ոսկու, արծաթի եւ պղնձի մասին է: Ուսումնասիրություններն ընդգրկելու են Մեղրի քաղաքը, Թղկուտ գյուղն ու Այգեձոր ավանը, Վահրավար, Լիճք եւ Լեհվազ համայնքների վարչական տարածքները: Հակոբ Սանասարյանի խոսքով՝ եթե այդ հանքավայրը շահագործվի, հարեւան համայնքների մարդիկ չպետք է այդտեղ ապրեն:

Տպել
6627 դիտում

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)