Օսկանյանը Նաիրա Զոհրաբյանին տեղյակ չի պահել իր նոր կուսակցության մասին

01/09/2015 schedule11:15

Քաղաքական շրջանակներում մի քանի օր ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն, այդուամենայնիվ, կուսակցություն է բացում:

Նույն շրջանակները պնդում են, որ առաջիկա օրերին հարցազրույցով հանդես կգա Ռոբերտ Քոչարյանը, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի Օսկանյանի կուսակցության ստեղծման մասին:

Մեր տեղեկություններով, հենց Ռոբերտ Քոչարյանն է ֆինանսավորելու այդ կուսակցությունը, որը նպատակ ունի միանալ սահմանադրական փոփոխությունների դեմ ստեղծվելիք «Ոչ»-ի ճակատին եւ ակտիվ հակաքարոզչական գործունեություն ծավալել: Խոսվում է, որ Օսկանյանի կուսակցությանը մաս կկազմեն ԲՀԿ-ի քոչարյանական թեւի ներկայացուցիչները. բացառություն կկազմի միայն ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, որը ֆորմալ առումով չի անդամակցի նորաստեղծ կուսակցությանը:

Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ Օսկանյանի կուսակցության տնտեսական ծրագիրը գրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման առաջին ժամկետում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար եղած Էդվարդ Սանդոյանը, որն այժմ դասախոսում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում:

Երեկ մեզ հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց, որ Քոչարյանն առաջիկայում հարցազրույց է տալու: Հարցազրույցի հիմնական թեման սահմանադրական փոփոխություններն են լինելու, որոնք Քոչարյանը չի ողջունում: Վիկտոր Սողոմոնյանը մեզ հայտնեց, որ այժմ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է արտասահմանում, կվերադառնա այս շաբաթվա ընթացքում: Կոնկրետ օր, սակայն, նա դժվարացավ նշել: Ամեն դեպքում, հարցազրույցը չի ուշանա. ըստ Սողոմոնյանի, կլինի սեպտեմբերի ընթացքում: Քոչարյանի գրասենյակի ղեկավարը, սակայն, հերքում էր, որ Քոչարյանն է ֆինանսավորելու Օսկանյանի կուսակցությանը: «Ռոբերտ Քոչարյանը որեւէ կուսակցություն չի ֆինանսավորել եւ չի ֆինանսավորում»,- ասաց Սողոմոնյանը: Դիտարկմանը, որ ըստ վերլուծությունների, Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ 2018 թվականը նրա՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու վերջին շանսն էր, Սողոմոնյանը պատասխանեց. «Վերադարձից հետո կարծում եմ, ինքը առիթ կունենա խոսել իր ապագայի մասին»: 

Երեկ զրուցել ենք նաեւ Էդվարդ Սանդոյանի հետ:

- Պարոն Սանդոյան, տեղեկություններ կան, որ Օսկանյանի նոր կուսակցության ծրագրի տնտեսական մասը դուք եք գրել, կհաստատե՞ք:

- Չէ, նման բան չկա, ո՞նց կարող է:

- Հաստա՞տ. պատգամավորները պնդում են:

- Հիշեք, ես ոչ մի կուսակցության հետ երբեք չեմ համագործակցում: Երեւի միակ մարդն եմ մնացել Հայաստանում, ոչ մի, այդ թվում Վարդան Օսկանյանի: Վարդանին վերջին անգամ տեսել եմ երեւի 2 տարի առաջ, չեմ էլ հիշում՝ որտեղ: Որ լիներ, կասեի, հետո ես ծրագիր գրող չեմ, ես ավելի լուրջ բաներով եմ զբաղվում: Նման բան չկա: Այսինքն, արդեն կուսակցություն է բացե՞լ:

- Ասում են, որ բացում է, տնտեսական մասը դուք եք գրել, Արմեն Դարբինյանն էլ է մասնակցություն ունեցել:

- Դարբինյանն էլ երեք ամիս չի եղել հանրապետությունում, այսօր նոր եկել է, անպես որ, անհնարին բաներ եք ասում, հեքիաթային: 

- Սուտ լուրեր են տարածո՞ւմ:

- Չէ, երբեք նման բան հնարավոր չէ, որովհետեւ ես նման խաղեր չեմ էլ սիրում, ոչ հանրապետական եմ սիրում, ոչ էլ ոչ հանրապետական:

- Տնտեսական ծրագրի մասին է խոսքը:

- Չէ, ի՞նչ տարբերություն, եթե դու կուսակցության համար ինչ-որ բան ես անում, արդեն խառնվում ես այդ պրոցեսներին: Ես նման բան անող չեմ, հաստատ:

Ուշագրավ է, որ մի քանի ամիս առաջ, երբ լուր տարածվեց, թե Օսկանյանը նոր կուսակցություն է բացելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե հանդիպել է Օսկանյանին, եւ վերջինս իրեն վստահեցրել է, որ եթե նման բան լինի, ինքը կտեղեկացնի տիկին Զոհրաբյանին: Ինքը՝ Օսկանյանը, մի քանի օր է, մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Նաիրա Զոհրաբյանն էլ երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Օսկանյանն իրեն դեռ ոչինչ չի ասել:

- Տիկին Զոհրաբյան, արդեն մի քանի օր է, ակտիվ խոսակցություններ կան, որ Օսկանյանն, այդուամենայնիվ, կուսակցություն է բացում: Ձեզ հետ հանդիպում եղե՞լ է, դուք տեղեկություն ունե՞ք այդ մասին

- Ես նորից եմ կրկնում, որ՝ Վարդան Օսկանյանը պիտի ստեղծեր կուսակցություն, որ հետո՝ չի ստեղծելու, հիմա նորից որ՝ ստեղծելու է, -այդ ամենի մասին ես տեղեկանում եմ բացառապես եւ միայն մամուլից: Վերջին անգամ ես պարոն Օսկանյանին տեսել եմ 2.5 ամիս առաջ եւ նորից եմ պնդում Օսկանյանի խոսքը, որ եթե ինքը նման մտադրություն կունենա, այդ մասին ես տեղեկացված կլինեմ: Եթե, այդուհանդերձ, ստեղծվի կուսակցություն եւ այդ մասին ես տեղեկացված չլինեմ, ի՞նչ ասեմ, ինչպես ասում են, այստեղ որեւէ մեկնաբանելու խնդիր չի լինի, հերթական անգամ ինձ համար մարդկային հարաբերություններում շատ բան վերլուծելու եւ շատ բան հասկանալու խնդիր կլինի, ընդամենը բարոյական եւ ոչ քաղաքական խնդիր:

- Խոսվում է, որ այս ֆոնին ԲՀԿ-ում կարող է կրկին պառակտում լինել, գիտենք, Օսկանյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, պրոքոչարյանական թեւը՝ ի դեմս Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, ըստ ձեզ, կլքի՞ խմբակցությունը: Ի դեպ, Էլինար Վարդանյանը նաեւ ձեր ղեկավարած կուսակցության անդամ է, ի տարբերություն մյուս երեքի:

- Այդ տեղեկատվությունը պարբերաբար շրջանառվում է մամուլում, յուրաքանչյուր ոք ազատ է իր քաղաքական ընտրության հարցում, Վահե Հովհաննիսյանը կատեգորիկ հերքել է իր մասնակցությունը որեւէ նոր քաղաքական պրոյեկտի, հույս ունեմ, որ մեր մյուս գործընկերները եթե նման նպատակ կունենան, տեղյակ կպահեն: Չեն պահի` իրենց գործն է:

- Իսկ Վահե Հովհաննիսյանի հետ ե՞րբ եք զրույց ունեցել:

- Վահե Հովհաննիսյանի հետ ես որեւէ խնդիր չունեմ որեւէ օր որեւէ հարցի վերաբերյալ զրուցելու, վերջին մեր զրույցը տարբեր խնդիրների վերաբերյալ, այդ թվում նաեւ մամուլում տարբեր հրապարակումների վերաբերյալ, եղել է 2 օր առաջ:

Տպել
1885 դիտում

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

Գուգարքի անտառտնտեսությունում բենզասղոցով ապօրինի հատվել է 68 ծառ, վնասի չափը ճշտվում է

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն