Հ.192 դպրոցը անվանակոչվեց Ստալինի, Ռուզվելտի մահափորձը կանխած հայ հետախույզի անունով

08/09/2015 schedule14:56

Երեւանի ավագանին այսօրվա նիստում որոշում է կայացրել Դավթաշեն վարչական շրջանի հ.192 հիմնական դպրոցն անվանակոչել Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անվամբ` «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան հ.192 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։

Դպրոցը Գեւորգ Վարդանյանի անվամբ կոչելու միջնորդությունը քաղաքապետարանին ներկայացրել էր Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Երեւանի ավագանու տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի հ.192 հիմնական դպրոցի մանկավարժական խորհուրդը դրական էր գնահատել դպրոցի անվանակոչության առաջարկը։

Հեւորգ Վարդանյանը Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ է, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս: 1940թ. ղեկավարել է հատուկ հետախուզական խումբ, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, ովքեր կապ են ունեցել գերմանական հետախուզության հետ։

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության մեջ հատկապես կարեւորվում է 1943թ., երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ 

Տպել
1605 դիտում

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է Իմ քայլը դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Ծաղկաձորում կազմակերպվում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ