Սա Սարգսյան-Քոչարյան բաց ճակատամարտի սկիզբ է. Ստյոպա Սաֆարյան

09/09/2015 schedule10:10

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը գնահատել է որպես Սարգսյան-Քոչարյան բաց ճակատամարտի սկիզբ եւ անդրադարձել Սարգսյան-Պուտին նախօրեի հանդիպմանը:

- Պարոն Սաֆարյան, Սարգսյան-Պուտին հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը «ժլատ» էր ու, ըստ էության, խոսվում էր այն համաձայնագրերի մասին, որոնք վաղուց կնքվել, վավերացվել կամ դրանց շուրջ վերջնական պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, ի՞նչ կարող է սա նշանակել:

- Եթե բանը հասել է նրան, որ արտահերթ, հրատապ հանդիպման արդյունք է ներկայացվում նախկինում ձեռք բերված եւ արդեն հասարակությանը ներկայացված համաձայնություններ, նշանակում է, կողմերը հպարտանալու որեւէ բան չունեն: Ակնհայտ է, որ նրանք քննարկելու շատ ավելի լուրջ հարցեր են ունեցել, եւ եթե դրա մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տրվում, նշանակում է՝ կամ համաձայնություններ չկան, կամ դրանք չեն ցանկանում ներկայացնել հանրությանը: Ես առավել հակված են առաջինին: Սա ավելի շատ նման է նրան, որ Սարգսյանին հրավիրել են Մոսկվա՝ բացատրելու, թե ինչ է պատրաստվում կամ ուզում անել Պուտինը:

- Եվ, ըստ ձեզ, ի՞նչ է ուզում:

- ՌԴ-ն հիմա տարածաշրջանում 3 խնդիր ունի լուծելու: Նա զգում է, որ ՆԱՏՕ-ն աստիճանաբար ամրապնդվում է տարածաշրջանում, ի դեմս Վրաստանում վերջերս բացված կենտրոնի: ՌԴ-ն խնդիր ունի կասեցնելու այդ զարգացումները: Երկրորդը Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու խնդիրն է, որը չի կարողանում լուծել: ՌԴ-ն Ադրբեջանին շարունակում է գայթակղել, երբեմն նույնիսկ սարսափեցնել. Ադրբեջանը գիտի, որ ՌԴ-ի համար իր որոշումը կենսական է, հետեւաբար, իրեն թույլ է տալիս անկարգություններ ՌԴ դաշնակցի՝ Հայաստանի հանդեպ: Երրորդ խնդիրը, որ ՌԴ-ն պետք է լուծի՝ Իրանի վերադարձը Կովկասյան տարածաշրջան կանխելն է: Որքան էլ ՌԴ-ն եղել է 5+1 ձեւաչափի անդամ, որը հասավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության, այնուամենայնիվ, ՌԴ-ն ուրախ չէ, որ Իրանը սանկցիաների տակից դուրս է գալիս եւ Կովկաս վերադառնալու մեծ շանսեր ունի: Հետեւաբար, ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա ինքը պետք է աշխատի: Սրան էլ գումարվում է այն, որ ՌԴ-ն տեսնում է, որ միայնակ ի զորու չէ հակաարեւմտյան քաղաքականություն վարել եւ իր պատժամիջոցները Արեւմուտքի դեմ էֆեկտիվ չեն, հետեւաբար, ուզում է ավելի շատ երկրներ ներգրավել դրանում: Այս ամենով, ինչպես նաեւ տարածաշրջանային լարվածությամբ պայմանավորված, նա Երեւանից որոշ բաներ կկորզի, ապա կփորձի նույնը անել Ադրբեջանից: Ի դեպ, Ադրբեջանում արմատներ գցելու համար արդեն սկսել է նոր ռադիոլոկացիոն կայանի տեղադրման բանակցությունները, սակայն Ադրբեջանը գին է թանկացնում՝ փորձելով հասնել նրան, որ ՌԴ-ն իր համաձայնության դիմաց վճարի Ղարաբաղով: Դրա համար Լավրովը Բաքվում խոստացավ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորման համար: Կա նաեւ ՀԷՑ-ի հարցը, որը ՀՀ-ում լուրջ դժգոհություններ բերեց, ինչը գնահատվեց Մայդանի նախապատրաստություն: Այս կարգի խնդիրները պետք է որ քննարկման առարկա դառնային Պուտին-Սարգսյան հանդիպմանը:

- Երեկ ասում էիք, թե ՌԴ-ն հասավ նրան, որ Ալիեւը չի ցանկանում մասնակցել ՄԱԿ-ի գագաթնաժողովին, որտեղ Սարգսյան-Ալիեւ հանդիպում էր պլանավորվում, արեւմտյան ԶԼՄ-ները խոսում են ԼՂ խնդրի կարգավորման ռուսական գաղտնի պլանի մասին, Սարգսյանը երեկ Պուտինի մոտ դժգոհում էր սահմանային լարվածությունից, ՄԽ ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներն էլ շարունակում են ջանքերը, որ Ալիեւ-Սարգսյան հանդիպում կայանա, հնարավո՞ր է հասնել այդ հանդիպմանը, եւ այդ գաղտնի պլանը իրենից ի՞նչ կարող է ներկայացնել:

- Իրականում, կարծում եմ, գաղտնի պլանն այն է, որ Մոսկվան արդեն բացահայտ վերահսկողության տակ է վերցնում չճանաչված հանրապետություններին՝ Արեւմուտքին զրկելով դրանց միջոցով տարածաշրջանային հարցերի վրա ազդելու հնարավորությունից: Մենք դա տեսանք Հարավային Օսեթիայի, Աբխազիայի եւ Ղրիմի օրինակով: Կարծում եմ, ոչ թե ՌԴ-ն խոստանում է ԼՂ-ն Ադրբեջանին, այլ ինքն է փորձում տեղ ունենալ Արցախում: Այլ բան է, որ այդ գայթակղիչ անունը կարող է Ադրբեջանին հրապուրել, որ Մոսկվան պատրաստ է սակարկել եւ իր կայացնելիք որոշումների դիմաց վճարել ԼՂ-ով: Մոսկվան չի գնա այդպիսի առավելագույն գին վճարելու, եթե Ադրբեջանը 100 տոկոսով ՌԴ-ին կապիտուլացվելու որոշում չի կայացրել: Ինչ վերաբերում է նախագահների հանդիպմանը, իհարկե, Արեւմուտքը գոհ չէ, որ այս պահին իր հնարավորությունները սահմանափակ են, բայց նա պայքարը շարունակվելու է ՌԴ-ի հետ ՄԽ-ում լիարժեք դերակատարում ապահովելու նպատակով: Եվ վերջապես` սահմանային վիճակը. Պուտինը հերթական անգամ աշխարհին ցույց է տալիս՝ ով է տարածաշրջանի տերը, ճիշտ, ինչպես անցյալ տարի մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով շիկացնելով լարվածությունը, օգոստոսին իր մոտ հրավիրեց երկու նախագահներին, որից հետո իրավիճակը կայունացման նշաններ ցույց տվեց: Առաջիկա երկկողմ հանդիպումից առաջ՝ կլինի դա նախարարների, թե նախագահների մակարդակով, ՌԴ-ն փորձում է ցույց տալ, որ  ինքն է տարածաշրջանի դինամիկան թելադրողը:

- Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել Ազատություն ռ/կ-ի «Ռուսաստանը եւ ես» հաղորդաշարին, որտեղ չէր բացառել իր վերադարձը մեծ քաղաքականություն, Քոչարյանը, ըստ ձեզ, Ռուսաստանի պլանների մեջ մտնո՞ւմ է, թե՝՞ոչ:

- Քոչարյանը փորձում է մտնել Ռուսաստանի պլանների մեջ, եւ նրա հարցազրույցը դրա վկայությունն է: Նա տվել է գնահատականներ ՀՀ քաղաքական, տնտեսական կյանքին, ինչը արդեն խոսում է քաղաքականություն վերադառնալու նրա ցանկության մասին, բայց նաեւ նրա տեքստի զգուշավորությունից, ձեւակերպումների ճկունությունից մի բան է ակնհայտ, որ նա գիտակցում է իր վերադարձին խոչընդոտող բազմաթիվ գործոնները: Իրականում նա ներքին գործիքներից զրկված է եւ փորձում է արտաքին լսարանում աջակցություն փնտրել, ինչպես ՌԴ-ում: Դրա համար փորձում է զուգահեռներ անցկացնել իր եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման միջեւ՝ ուղղակիորեն ցուցանելով, որ այն, ինչ տեղի է ունենում «ՌԴ շահերի դեմ» Սարգսյանի օրոք, իր օրոք չի եղել: Նա գրեթե կրկնում է Բիբինի մեղադրանքները եւ չի մեղադրում ռուսական ընկերությանը, ՌԴ իշխանություններին, այս բոլոր դրսեւորումներում նա մեղադրում է Սարգսյանին, ու բավական դիվանագիտորեն, բայց սա Քոչարյան-Սարգսյան բաց ճակատամարտի սկիզբ է: Քոչարյանը հասկանում է, որ էապես զրկված է վերադարձի անհրաժեշտ գործիքներից եւ թերեւս նրա հիմնական հույսը Կրեմլին հաճոյանալն է:

- Եւ կհասնի՞ Քոչարյանը հաջողության, թե՞ որեւէ շանս չունի:

- Դժվար է ասել, արտաքին աջակցություն փնտրող գործիչները միշտ որպես գործիք օգտագործվել են ներքաղաքական կյանքում, բայց ՌԴ-ն նրանց միշտ զոհաբերել է այն ժամանակ, երբ խնդիրը լուծել է: Այդպիսի դերակատարները միշտ իշխանության թիկունքն են բացել, բայց երբեք ՌԴ-ն նրանց մեծ խոստումներ չի տվել: Կասկածում եմ, որ Կրեմլը լրջորեն վերաբերվի Քոչարյանի վերադարձին, այլ բան է՝ քանի որ նա ինքն է իրեն սկուտեղի վրա մատուցում ՌԴ-ին այս հարցազրույցով, չբացառենք, որ Կրեմլը ներքաղաքական առաջիկա զարգացումներում նրան կօգտագործի իշխանության դիրքերը բանակցություններում թուլացնելու եւ ավելին կորզելու համար: Հետեւաբար, այս առումով, Քոչարյանի արձանագրած լավագույն ցուցանիշը կլինի օգտագործված լինելը, բայց նաեւ դեն շպրտվելու մեծ հավանականությամբ:

Տպել
3706 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ