Ուրախ եմ, որ գիրքս թարգմանվել է նաեւ հայերեն. Յոկե վան Լեուվեն

23/09/2015 schedule19:00

«Գրական Տապան 2015» փառատոնի շրջանակներում այսօր տեղի ունեցավ հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենի «Ծի՜վ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառումը կայացավ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Գրողը, ինչպես նաև գրքի թարգմանիչ Աննա Մատտաարը ներկայացրեցին ստեղծագործությունը և իրենց ուրախությունը հայտնեցին այն հայ ընթերցողին ներկայացնելու հնարավորություն ունենալու կապակցությամբ:

««Ծի՜վ» վեպն արդեն թարգմանվել է շատ լեզուներով՝ վիետնամերենով, ռուսերենով և այլ լեզուներով, և ուրախ եմ, որ այսօր կա նաև հայերեն թարգմանությունը»,-ասաց Յոկե վան Լեուվենը:

Գրքի թարգմանիչ Աննա Մատտաարը, ով հոլանդացի է, սակայն գերազանց տիրապետում է հայոց լեզվին, նկատեց, որ ստեղծագործությունը հայերեն թարգմանելն այնքան էլ դյուրին չի եղել:

«Թարգմանությունը շատ դժվար էր, քանի որ ստեղծագործության մեջ բառախաղերը շատ են: Բացի այդ, հայերենն ու հոլանդերենը բավականին տարբեր են, ինչը շատ է դժվարացնում թարգմանության գորընթացը»,- ասաց Մատտաարը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ «Ծի՜վ» վեպն արդեն թարգմանվել է 14 լեզուներով:

Ինչպես իր մյուս աշխատությունների, այնպես էլ «Ծի՜վ»-ի նկարազարդումները կատարել է անձամբ գրողը:

«Ծի՜վ» վեպի հերոսներն անտառում գտնում են մի արտասովոր աղջկա, ով ունի նաև թռչնի թևեր: Նրանք սիրում են և խնամում աղջկան իրենց հարազատի պես: Նրանք ապրում են այն վախով, որ ինչ-որ մեկը կնկատի, որ իրենց աղջիկը նման չէ այլ երեխաների: Եվ ահա մի օր աղջիկը թռչում, հեռանում է առանց զգուշացնելու, իսկ ծնողները գնում են նրան փնտրելու: «Ծի՜վ» վեպն օգնում է հասկանալ, թե ինչ է նշանակում «տարբերվել մյուսներից», սովորեցնում է պատասխանատվություն, կապվածություն և միևնույն ժամանակ ազատություն: 

Վեպի հիման վրա նկարահանվել է նաև ֆիլմ: Գրքի շնորհանդեսին հաջորդեց անգլերեն ենթատողերով հոլանդական ֆիլմի ցուցադրությունը:

Տպել
1012 դիտում

Որևէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Ծաղկաձորում կազմակերպվում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին