ԲՀԿ-ում շատ մեծ սկանդալ չի լինի Սահմանադրության նախագծի քվեարկության թեմայով

24/09/2015 schedule11:45

Հանրապետական կուսակցության այն կանխատեսումը, թե Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում սահմանադրական փոփոխություններին մի ձեռքի մատների վրա հաշված պատգամավորներ «դեմ» կքվեարկեն, մնացած բոլորը՝ «կողմ», կարծես թե չի իրականանալու:

Իրականում, Սահմանադրության նախագծին թերեւս «դեմ» կքվեարկեն երկու ձեռքի մատների վրա հաշված պատգամավորներ:

Ավելի քան մեկ ամիս է անցել այն պահից, երբ ուրվագծվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին: Ըստ այդմ՝ սպասվում էր, որ ԱԺ համանուն խմբակցությունում նոր սկանդալ է պայթելու, քանի որ ԲՀԿ-ի պրոքոչարյանական թեւը իր դիրքորոշումը սույն հարցում չի փոխել եւ «դեմ» է քվեարկելու նախագծին, որի հետեւանքով խմբակցությունը կլքեն եւս մի քանի պատգամավորներ:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ սահմանադրական փոփոխություններին դեմ ԲՀԿ խմբակցության պատգամավորները վեց հոգի են, որոնցից չորսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չեն: Վահե Հովհաննիսյանն ի սկզբանե կուսակցական չի եղել, Ստեփան Մարգարյանը «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ է, Վարդան Օսկանյանն էլ ԲՀԿ-ի շուրջ այս տարվա փետրվարի 12-ին տեղի ունեցած սկանդալային իրադարձություններից հետո հրապարակային հայտարարությամբ լքեց կուսակցությունը: Փոփոխություններին դեմ է նաեւ Տիգրան Ուրիխանյանը, որը եւս լքեց ԲՀԿ-ն ու ստեղծեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Այսինքն, նրանք կուսակցական որոշմանը ենթարկվելու որեւէ պարտավորվածություն չունեն եւ ազատ են իրենց քվեարկության մեջ: ԲՀԿ խմբակցության «դեմ»-երի մեջ մնում են Էլինար Վարդանյանն ու Հայկ Խաչատրյանը: Էլինար Վարդանյանը առ այս պահը չի հայտարարել՝ իր նախկին դիրքորոշման մեջ փոփոխություն եղե՞լ է, թե՝ ոչ: Եվ միայն Հայկ Խաչատրյանն է «ՀԺ»-ի հետ զրույցում ասել, որ «դեմ» է փոփոխություններին, ավելին, դրանք տապալելու հայտարարություն է արել: Բայց երկու պատգամավորներն էլ արդեն երկու օր է՝ հեռախոսազանգերին համառորեն չեն պատասխանում:

Ուշագրավ է, որ սեպտեմբերի 14-ին մեկնարկած ԱԺ քառօրյայում, երբ քվեարկության դրվեց Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը հատուկ ընթացակարգով ԱԺ օրակարգում ընդգրկելու մասին ԱԺ որոշումը, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը միայն վերջին շաբաթների ընթացքում 2 անգամ հանդես եկավ հայտարարությամբ, նշելով մի շարք պատճառներ, թե ինչու է պետք «դեմ» քվեարկել սահմանադրական փոփոխություններին, վերոնշյալ որոշմանը «ձեռնպահ» քվեարկեց: Նույն որոշմանը «ձեռնպահ» քվեարկեց նաեւ Էլինար Վարդանյանը: Ստեփան Մարգարյանն ընդհանրապես նիստին չէր ներկայացել, իսկ Վահե Հովհաննիսյանը «կողմ» քվեարկեց: ԲՀԿ խմբակցությունից միայն Հայկ Խաչատրյանն ու Տիգրան Ուրիխանյանը «դեմ» քվեարկեցին այդ որոշմանը: Թե ինչպես նրանք կքվեարկեն բուն նախագծին, միանշանակ, իհարկե, դժվար է ասել:

Բոլոր վերոնշյալ պատգամավորներն էլ բառիս բուն իմաստով ընդհատակ են անցել եւ ամեն կերպ խուսափում են լրագրողների հետ շփումներից: Բայց այն բոլոր խոսակցություններն ու սպասումները, թե ԲՀԿ-ում նոր սկանդալ է հասունանում կամ նոր սկանդալ է պայթելու, թերեւս խիստ չափազանցված են: Նախագծին պոտենցիալ դեմ ԲՀԿ խմբակցության վեց պատգամավորներից չորսը, ինչպես նշեցինք, կուսակցության անդամ չեն եւ ազատ են իրենց դիրքորոշման մեջ: Կուսակցական որոշմանը չենթարկվելու պարագայում խնդիր կարող է առաջանալ միայն Էլինար Վարդանյանի եւ Հայկ Խաչատրյանի դեպքում: Նրանք էլ Վարդան Օսկանյանի նոր կուսակցության պոտենցիալ անդամներ են եւ ԲՀԿ-ն լքելու կամ ԲՀԿ-ից հեռացվելու դեպքում առանց քաղաքական տանիքի չեն մնա: Ի դեպ, Օսկանյանը չի հասցնում ավարտին հասցնել իր կուսակցության ձեւավորումը մինչեւ սահմանադրական հանրաքվեն եւ պատրաստվելու է 2017-ի ԱԺ ընտրություններին:

Տպել
2712 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում