Հրադադարի ռեժիմ, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի.Պաշտպանության նախարարի խորհրդական

30/09/2015 schedule09:00

Ադրբեջանի հետ զինադադարի նոր պայմանագիր կնքելու մասին երեկ հայտարարությամբ հանդես եկավ ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, այլ նաեւ ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, զինադադարի ի՞նչ նոր պայմանագրի մասին եք խոսում:

- Հրադադարի ռեժիմ, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի, որովհետեւ շարունակական սադրանքներ են տեղի ունենում, որ փոխարինվում են քաղաքական սադրանքով:

- Հիմա ինչպե՞ս է ՀՀ-ն ստիպելու, որ նոր պայմանագիր կնքվի:

- Երկու եղանակ կա. մեկը, որ մենք այնպիսի գործողություններ ենք անում, որի պայմաններում հակառակորդը ստիպված է լինում, եւ մենք թելադրում ենք զինադադարի պայմանագիրը նոր պայմաններով: Պետք է հասկանալ, որ նոր պայմանագրի մեջ պետք է լինեն հուսալի երաշխիքներ, որպեսզի այդ զինադադարը այլեւս այսպես չոտնահարվի ամեն քայլափոխի: Երկրորդ ճանապարհը ՄԽ շրջանակներում միջազգային հանրության կողմից հրադադարի ռեժիմի պահպանման հուսալի երաշխիքների ստեղծումն է: Կան առաջարկներ, դրանք են՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, դիպուկահարներին հետ քաշել, այնուհետեւ միջազգային հետաքննության մեխանիզմներ ամրագրել: Փոխնախարարը միգուցե նկատի է ունեցել երկու տարբերակի զուգորդումը՝ մի կողմից մեր գործողությունները՝ էֆեկտիվ, պատժիչ, բացատրող, մյուս կողմից միջազգային կառույցների գործողությունները, որովհետեւ բոլորին անհանգստացնում է այս լարվածությունը, որ ուղեկցվում է նոր զինատեսակների գործադրմամբ արդեն սահմանամերձ բնակավայրերում, եւ դա կարող է հեռուն տանել:

- Բայց Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ-ի առաջարկած հետաքննչական մեխանիզմից:

- Դրա համար փոխնախարարը խոսում է պարտադրանքի մասին: Բոլորիս համար ակնհայտ է, որ սահմանային լարվածությունը, որ առաջանում է պարբերաբար եւ արդեն կանոնավոր կերպով, սանձազերծվում է Ադրբեջանի կողմից, իրենք են միշտ նախահարձակ լինում եւ մեզ կանգնեցնում պատասխան գործողություններ կատարելու անհրաժեշտության առաջ: Բանակցությունների շրջանակներում Ադրբեջանը որդեգրել է առավելապաշտական մոտեցումը: Ինքն ամեն ինչ է ուզում, չի ուզում հաշվի նստել իրականության հետ: Բայց կայացած փաստ է արդեն, որ Ղարաբաղն ինքնորոշվել է, արդեն 20 տարուց ավելի ինքնիշխան պետություն է, թեպետ չճանաչված: Արցախի ժողովրդի ինքնորոշումը կայացած փաստ է, հիմա Ադրբեջանն ուզում է հետ շրջի պատմության անիվը: Ուրիշ տարբերակներ իր համար ընդունելի չեն: Դա նշանակում է փակել խաղաղ կարգավորման ճանապարհը եւ գնալ ուժի գործադրման ճանապարհով: Հիմա անընդհատ փորձում է շոշափել իրավիճակը, մենք էլ խփում ենք ձեռքերին, հետ է քաշվում:

- Իսկ մենք պատրա՞ստ ենք արդյոք որեւէ զիջման:

- Կարելի է նաեւ խոսել փոխհամաձայնեցված որոշումների մասին: Դրանք կկոչենք փոխզիջումներ, կկոչենք փոխհամաձայնություններ, խաղաղությունը գին ունի միշտ, եւ կարող են քննարկվել տարբերակներ, բայց քանի դեռ Ադրբեջանը առավելապաշտական մոտեցում ունի, ինքը ընդհանրապես փոխհամաձայնեցված որոշումներ չի ընդունում, ինքը 100 տոկոս ուզում է եւ վերջ, մերժում է ինքնորոշման սկզբունքը, միայն մեկ բան է իր համար՝ մտացածին տարածքային ամբողջականության սկզբունքը... Խոսել մեր կողմից ինչ-որ զիջումների կամ համաձայնեցումների մասին՝ տեղին չէ եւ բանակցային տակտիկայի առումով էլ սխալ է: Այսինքն, ինքը մնում է իր դիրքերում՝ ամեն ինչը ինձ, մենք սկսում ենք հայտարարել, որ պատրաստ ենք այսպիսի տարբերակների՞: Նման բան չի լինում: Ինքը պիտի ընդունի, որ քաղաքական ճանապարհով է կարգավորվելու խնդիրը, ինքը պետք է ձեռնպահ մնա սահմանային իրավիճակը լարելուց, եւ միայն այս դեպքում սեղանի շուրջ կարող է քննարկվել՝ ինչ տարբերակներ կան հաշտության համար:

- Քաղաքական կուլիսներում նույն ՀՀԿ-ականների շրջանում խոսվում է, որ 2 շրջան կարող է մենք տանք: Երբ զինադադարի նոր պայմանագրի մասին այսօր խոսվեց, տպավորություն էր, որ հենց սրա մասին է խոսքը, ինչ-որ նոր բան է պլանավորվում:

- Ոչ, զինադադարի պայմանագիրը զինադադարի ռեժիմի տարրեր կարող է պարունակել միայն, իսկ խնդրի կարգավորումը բանակցությունների թեմա է, դա քաղաքական գործընթացի մաս է, եւ բացարձակապես պետք չէ փոխնախարարի հայտարարության տակ տեսնել նման բան: Եթե ինչ-որ մեկը կուլիսներում խոսում է ինչ-ինչ տարբերակների մասին, սխալ է անում: Դա ընդհանրապես տեղին չէ, ժամանակավրեպ է: Ադրբեջանի նման դիրքորոշման պայմաններում կարգավորման ի՞նչ տարբերակ քննարկես:

- Դուք Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանից ինչ-որ ակնկալիքներ ունե՞ք:

- Ես մանրամասներ չունեմ, բայց բավականին հստակ հանրապետության նախագահը արտահայտվեց, նաեւ որոշակի փոփոխված մոտեցում երեւաց ՀՀ իշխանությունների դիրքորոշման մեջ, որովհետեւ Ադրբեջանը անցնում է սահմանները: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի գագաթնաժողովին, դա, իհարկե, համաշխարհային մեծ ամբիոն է, աշխարհակարգի վերաբերյալ քննարկումներ են գնում, այդ ամբիոնը շատ կարեւոր է մեր խնդիրները քննարկելու համար:

- Դուք հնարավոր համարո՞ւմ եք լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:

- Ես իրավիճակը վտանգավոր եմ համարում: Ինչ զարգացում կունենա դա, չեմ կարող ասել, որովհետեւ կարծում եմ, որ այն պետությունները, որոնք տարածաշրջանում խաղացող են, շահագրգռված չեն պատերազմով, բայց ինչ-որ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

- Իսկ պաշտպանության նախարարի այսօրվա այցը Արցախ իրավիճակի հետ կապ ունի՞, ինչ-որ նախապատրաստական աշխատանքնե՞ր են կատարվում պատերազմի դեպքում անակնկալի չգալու համար:

- Արցախ այցելությունը նաեւ իրավիճակից էր թելադրված: Իսկ լուրջ զարգացումների դեպքում Ադրբեջանը շատ լուրջ փաստի առաջ է կանգնելու, շա՛տ լուրջ:

- Բայց ռուսական ԶԼՄ-ները խոսում են լայնածավալ գործողությունների վերսկսման մասին, հաշվել էին մեր եւ Ադրբեջանի ռազմական տեխնիկան, ու կարծես առավելությունը Ադրբեջանի կողմն էր:

- Նրանք չե՞ն հաշվում, որ ՌԴ-ն պարտավորություն ունի լայնածավալ գործողությունների դեպքում սատարել Հայաստանին, թող իրենք սա էլ չմոռանան, եթե այդպիսի ջանասիրությամբ հաշվում են: Մենք հաղթել ենք պատերազմում բոլոր կարգի սթափ հաշվարկներին հակառակ: Ես չեմ ասում, որ հիմա այդպիսի վիճակ է, հիմա, իհարկե, վիճակը շատ ավելի լավ է այդ առումով մեզ համար, այնպես որ, այդ հաշվարկները մի քիչ հարաբերական են: Կարեւոր նշանակություն ունեն, բնականաբար, բայց կան այլ գործոններ:

- Կարծում եք, ՀԱՊԿ-ն իսկապես կմիջամտի՞:

- Առաջ չանցնենք, բայց այդպիսի պարտավորություններ ունի:

Տպել
3346 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ