Ռուս-ադրբեջանական խաղեր. սակարկություն Ղարաբաղով

22/10/2015 schedule17:18

«Երբեք մի ասա՝ երբեք»,- հայտարարել էր Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ չհերքելով Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը:

«Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում Մամեդյարովն ասել էր, թե այժմ Ադրբեջանը կենտրոնացած է հնարավորինս մեծ թվով երկկողմ հարաբերություններ կառուցելով Եվրասիական բլոկի երկրների հետ: 

« Հայաստանի կողմից գրավված տարածքների առկայությունը թույլ չի տալիս մեզ Հայաստանի հետ գտնվել նույն միության կազմում: Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե բացվեն սահմանները, եթե լինի իրավիճակի կարգավորում, եթե լինի տնտեսական բաղադրիչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ո՞վ գիտի՝ ինչ տեղի կունենա վաղը: Ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք»,- Մամեդյարովի խոսքերը մեջբերել են ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությունն ու «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Էլմար Մամեդյարովը նշել է, թե Բաքուն իր արտաքին քաղաքականությունը վարում է՝ հենվելով միայն ազգային շահերի վրա: 

Մինչ այս ԵՏՄ անդամ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ քննարկվում է Ադրբեջանի՝ ԵՏՄ կազմ մտնելու հնարավորությունը: Ռուսաստանը եւս չի թաքցնում, որ շատ ցանկանում է Ադրբեջանին տեսնել ԵՏՄ կազմում եւ անթաքույց ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:

Այնինչ, Ադրբեջանը պատրաստ է ԵՏՄ մտնել Ղարաբաղը ստանալու գնով: Հիշեցնենք, սակայն, ԵՏՄ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ եթե ԵՏՄ անդամ Հայաստանը իր համաձայնությունը չտա, Ադրբեջանը չի կարող մուտք գործել այդ կառույց: ՌԴ-ն, իհարկե, մեծ լծակներ ունի Հայաստանին ճնշելու: Ընդամենը 2013-ին էր, երբ Պուտինը խափանեց ՀՀ-ԵՄ 4 տարի տեւած բանակցությունների ավարտից հետո ԵՄ Ասոցացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ մի շարք սպառնալիքների շնորհիվ (գազի գնի թանկացում, Ադրբեջանին զենքի վաճառք եւ այլն): Ադրբեջանի մուտքը ԵՏՄ՝ Ղարաբաղը կորցնելու գնով հեռանկարը, սակայն, բոլորովին այլ բան է: Եվ ուրեմն, հնարավո՞ր է Ադրբեջանի անդամակցումը ԵՏՄ-ին, ու ի՞նչ ազդեցություն կունենա դա ԼՂ խնդրի կարգավորման վրա. կարո՞ղ է Հայաստանը կանխել այդ անդամակցումը:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում ասում էր, թե որեւէ մեկը չի կարող ասել՝ երբ տեղի կունենա Ադրբեջանի անդամակցումը ԵՏՄ-ին, բայց ակնհայտ է, որ ՌԴ-ն խնդիր է դրել Հարավային Կովկասի հանրապետություններին ԵՏՄ մտցնել: Ադրբեջանի անդամակցության հարցերը, սակայն, կախված են մի քանի գործոններից, ու այնպես չէ, որ Ալիեւը չի գիտակցում ԵՏՄ-ին անդամակցելու վտանգները:

«Բայց քանի որ ղարաբաղյան հարցը արդեն գերնպատակ է դարձել Ադրբեջանի համար, թերեւս փորձում են ՌԴ-ի հետ սակարկության մեջ մտնել հենց Ղարաբաղի հարցով, որը շատ հայտնի բանաձեւ ունի. Ղարաբաղ՝ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության դիմաց: Այս կոնտեքստում պատահական չէ ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներում հայտնվող գոնե մի քանի շրջաններ հանձնելու գաղափարը: Այսինքն, ՌԴ-ն հասկանում է, որ չի կարող Ղարաբաղը բոլոր տարածքներով վերադարձնել Ադրբեջանին եւ փորձում է անուղղակի շշուկներ դնել շրջանառությամբ մեջ, որ գոնե Ադրբեջանը բավարարվի մի քանի տարածքներով: Հիմա այն փուլում ենք, երբ ՌԴ-ն ուզում է հասկանալ, թե արդյոք Ադրբեջանը կբավարարվի՞ մի քանի շրջանով, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը փորձում է հասկանալ՝ արդյոք Ռուսաստանը ի զորո՞ւ կլինի վերադարձնել Արցախը եւ նրա տարածքները, եթե ինքը համաձայնի մտնել ԵՏՄ: Այսինքն, կողմերը հետախուզում են միմյանց»,- ասում էր քաղաքագետը: ԵՏՄ մտնելու որոշումը, սակայն, ըստ նրա, միայն Բաքվով չի պայմանավորված:

Արեւմուտքը, որը եւս տարածաշրջանում ուժեղ խաղացող է, թեեւ հիմա պաշտոնական Բաքվի հետ վատ հարաբերություններ ունի, սակայն կխոչընդոտի Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ փորձելով դա թույլ չտալ: «Մի կողմից այս հանգամանքը, մյուս կողմից՝ Ղարաբաղ՝ անդամակցության դիմաց գործարքի անհստակությունը, երրորդ կողմից էլ Ալիեւի՝ իշխանությունը կորցնելու վախերը, բավական դժվարացնում են որոշման կայացումը»,- ասում էր Սաֆարյանը: Հայկական կողմը, ըստ նրա, պետք է ջանք չխնայի ռուս-ադրբեջանական հնարավոր գործարքը վիժեցնելու համար, որը, անկասկած, իրականանալու է Ղարաբաղի հաշվին, այնպես, ինչպես Ադրբեջանը վիժեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Նկատառմանը, որ Ռուսաստանը կարող է լուրջ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ ստիպելով համաձայնել Ադրբեջանի անդամակցությանը, քաղաքագետը պատասխանեց. «Այնուամենայնիվ, չի հաջողվի ճնշել ամբողջ Հայաստանի ժողովրդին եւ պարտադրել վավերացնել Ադրբեջանի անդամակցության որոշումը: Թերեւս հենց այս խորապատկերում բավական հետաքրքրիր է դառնում Հայաստանում սահմանադրական փոփոխությունների խնդիրը, երբ, ըստ էության, որոշումը պետք է կայացվի ավելի բազմադերակատար միջավայրում, խորհրդարանական կառավարման դեպքում: Այս դեպքում ՌԴ-ն գործ չունի միայն երկրի նախագահի հետ, ՌԴ-ն պետք է ճնշի խորհրդարանի բոլոր ուժերին եւ ամբողջ հասարակությանը»:

Բայց այդ ուժերի գերակշիռ մասը պրոռուս են՝ մեր նկատառմանը Սաֆարյանն արձագանքեց. «Բոլորը կաշկանդված են լինելու, եթե կա Ղարաբաղի խնդիրը: Որեւէ մեկը չի գնա այդ դավաճանությանը, անկախ իրենց ռուսահպատակ վարքագծի: Մի բան ակնհայտ է, որ Հայաստանը, որքան էլ շատ խիստ պրեսինգի տակ է, ունի ազատության մի փոքր դաշտ, որտեղ նա կարող է գործել»: Քաղաքագետի կարծիքով, Հայաստանը պետք է վաղօրոք հայտարարի, որ Ադրբեջանը անդամակցությունից առաջ մի շարք նախապայմաններ պետք է բավարարի, այդ թվում՝ ԼՂՀ-ի հետ իր սահմանների ճշգրտումը. դա յուրօրինակ վետո կլինի:

Տպել
4132 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին