Ով կհաղթի. թեժ մարտեր իշխանության խոհանոցում

24/10/2015 schedule13:30

Հերթական թեժ մարտն է բռնկվել իշխանության խոհանոցում: Այս անգամ մարտնչող կողմերն են ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ՀՅԴ-ն եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Մեր տեղեկություններով, Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արա Նռանյանը, ովքեր ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար են այս տարվա հունվարից եւ ստանում են ամսական 12 հազար դոլար աշխատավարձ, առաջիկայում թերեւս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:

Բանն այն է, որ մինչեւ այս տարեվերջ պետք է ձեւավորվի ԵՏՄ տնտեսական նոր, 10 հոգանոց հանձնաժողով, որտեղ ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա 2 անդամ: Այս պահին ՀՀ-ն ԵՏՄ-ում ունի 3 նախարար՝ Խոսրով Հարությունյանի որդին, Արա Նռանյանը եւ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը, որը վայելում է Տիգրան Սարգսյանի հովանավորությունը: Վերջինս, հիշեցնենք, եկող տարվա փետրվարից պետք է զբաղեցնի ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այսինքն, 4-ից 2-ը պիտի մնան:

Թեժ մարտը շարունակվում է. ՀՅԴ-ն փորձում է պահել Արա Նռանյանին, Խոսրով Հարությունյանն՝ իր որդուն, իսկ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ-ում իր կողքին տեսնում է Կարինե Մինասյանին: Վերջնական որոշումը պետք է կայացնի Սերժ Սարգսյանը: ՀՅԴն ու Հարությունյանն էլ իր հերթին հույսները չեն կորցրել:

Տպել
2633 դիտում

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի Մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը