Իրարանցում ընդդիմադիր դաշտում. հնարավոր բացասական հետեւանքներ

31/10/2015 schedule19:00

Դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեից առաջ ընդդիմադիր դաշտը մի քանի մասի է բաժանված, եւ սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Ոչ»-ի 2 ճակատները տարբեր դիրքորոշում ունեն, թե ինչ է պետք անել դեկտեմբերի 6-ին:

«Նոր Հայաստան» ճակատը համարում է, որ պետք է բոյկոտել հանրաքվեն եւ չմասնակցել դրան, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը համարում է, որ պետք է մասնակցել եւ «ոչ» քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են: Ավելին, ՔՊԿ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Սիվիլնեթին» տված հարցազրույցում ասել էր. «Ես հիմա պատասխանատու հայտարարում եմ՝ ովքեր ասում են, որ սահմանադրական փոփոխությունների չանցնելը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը խափանվեց, խաբում են ժողովրդին, լկտիաբար ստում են: Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ այսքան ժամանակ մենք երկիր չենք դարձել, սահմանադրական փոփոխություններով մենք շանս կունենանք երկիր դառնալու, նրանք նույնպես լկտիաբար ստում են»: Միեւնույն ժամանակ նա հայտարարել էր, թե բացառում է, որ իշխանափոխությունը տեղի չունենա ՔՊԿ պատճառով:

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ պատասխանել է մեր հարցերին:

- Պարոն Հարությունյան, ՔՊ-ն հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ ենո՞րն է ձեր դիրքորոշումը այս պահին:

- Մեր դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ, մենք չենք մտնում այդ օրակարգի մեջ, ինչի մասին հայտարարել էինք վաղուց, երբ անգամ նախագիծը չկար: Մեզ համար ակնհայտ էր, որ սահմանադրական այս փոփոխությունների մասին խոսվում է 2 հիմնական նպատակով: Առաջինն այն է, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է այդ փոփոխությունները իշխանության վերարտադրությունը ապահովելու համար, եւ այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, եւ երկրորդը՝ որպեսզի որոշակի իրարանցում առաջացնի ընդդիմադիր դաշտում հաջորդ խորհրդարանական ընտրություններից առաջ որեւէ մրցակից չթողնելու համար, որովհետեւ նախկին մեր փորձն էլ ցույց է տալիս, որ նման բախտորոշ իրադարձություններից հետո կրած պարտությունները ընդդիմության համար շատ ճակատագրական են լինում: Հենց միայն հիշենք 2005 թ. սահմանադրական հանրաքվեն, երբ ընդդիմությունը ժողովրդին կոչ արեց բոյկոտել եւ չմասնակցել հանրաքվեին, բնակչության մեծամասնությունը ականջալուր եղավ դրան, բայց ընդդիմությունը ի վիճակի չեղավ ֆիքսել այդ արդյունքը: Ընդդիմությունը պարզապես չկարողացավ վերահսկել այդ ընտրական պրոցեսը, եւ իշխանությունները հայտարարեցին այն արդյունքը, որը ցանկացան: Հիմա նմանատիպ իրավիճակ է ներկայիս ընդդիմադիր դաշտում, երբ հանրաքվեի վերահսկման կամ բոյկոտելու մասին սկսում են խոսել այդ հանրաքվեից ընդամենը շաբաթներ առաջ եւ այդ մեխանիզմները հստակ ցույց չեն տալիս: Քաղաքացիական պայմանագիրը հայտարարել է, որ այս պահին այդ ընտրական մեխանիզմի մեջ մտնելու գործիքներ չունի եւ չի պատրաստվում սին խոստումներ տալ հանրությանը, որ կկարողանա տապալել հանրաքվեն եւ ապահովել, որ այդ արդյունքները ֆիքսվեն: Մենք հայտարարել ենք, որ նախապատրաստվում ենք հաջորդ ԱԺ ընտրություններին եւ այս օրակարգից, որը համարում ենք կեղծ, դուրս ենք:

- Ձեւավորված «Ոչ»-ի 2 ճակատներից մեկը ժողովրդին կոչ է անում բոյկոտել հանրաքվեն, իսկ մյուսը կոչ է անում մասնակցել քվեարկությանը եւ ասել «ոչ»: Ըստ ձեզ, ժողովուրդը ի՞նչ պետք է անի, ո՞նց կողմնորոշվի:

- Մենք հանրությանը ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, ասելով, որ սա կեղծ օրակարգ է եւ չենք մտնում այդ օրակարգի մեջ: Սա անում ենք նաեւ այն պատճառով, որ հանրությունը պատրաստ լինի հնարավոր բացասական հետեւանքներին, եւ հերթական անգամ չունենանք հիասթափության մեծ ալիք եւ դժվարություններ հաջորդ ընտրություններից առաջ: Այս դիրքորոշման իրավացիությունը եւ այն, որ դա հասկանալի է ժողովրդին, ցույց են տալիս մեր մարզային այցերը, որ սկսել ենք վաղուց, անկախ այս հանրաքվեից: Մարդիկ հասկանում են, որ ընտրական պրոցեսներին պատշաճ կերպով է պետք մասնակցել, որպեսզի նախկին փորձը չկրկնվի: Հատկապես համայնքներում շատ լավ ծանոթ են այդ պրոցեսներին, պատկերացնում են՝ ոնց է կեղծվում ընտրությունը եւ ինչպես պետք է առնել ընտրակեղծիքների դեմը: Քանի որ իրենք իրենց համայնքներում վերահսկման նման մեխանիզմներ առայժմ չեն տեսնում կամ չեն տեսնում մի ուժ կամ ուժերի միավորում, որը ներկայացված կլինի համայնքներում, մեծ հույսեր չեն կապում այդ գործընթացի հետ:

- Բայց դուք էլ եք ասում, որ սահմանադրական փոփոխությունները կազմակերպվում են, որպեսզի իշխող ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը վերարտադրվեն, հիմա, երբ մյուս ուժերը պայքարում են դրա դեմ, եթե ավելի միասնական ճակատ ձեւավորվի, հնարավո՞ր չէ ինչ-որ բան անել, ինչո՞ւ ՔՊ-ն չի միանում:

- Մենք միաժամանակ ասում ենք, որ եթե սահմանադրական փոփոխությունները չեն անցնում, դրանից վերարտադրության մեխանիզմները չեն չեզոքանում: Նշել ենք, որ նման իշխանությանը չեզոքացնելու համար պետք է նրա դեմ ոչ թե կռվի գնալ այս հանրաքվեով, այլ հաջորդ ընտրություններով՝ ձգտելով ստեղծել այդ ընտրությունների կեղծիքները չեզոքացնելու մեխանիզմ: Եթե նույնիսկ հիմա լավագույն Սահմանադրությունը դնենք քվեարկության եւ այն անցնի, Սերժ Սարգսյանը վերարտադրվելու է, եթե չլինի ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որի ձեւավորմանը միտված են մեր բոլոր գործողությունները, եւ որի կարեւոր բաղադրիչներից մեկը հենց ընտրական մեխանիզմների վերահսկումն է: Այս պահին մենք դաշտում նման մեխանիզմների տիրապետող ուժ կամ ուժերի դաշինք չենք տեսնում, թեպետ պայքարողների շարքերում են նաեւ մեր նախկին գործընկերները, որոնք ազնիվ մղումներով են մտել այս գործընթացի մեջ, իսկ մյուսները՝ թերեւս հաջորդ ընտրությունների հետ այլեւս հույս չունենալով, փորձում են հիմա ինչ-որ ակտիվություն ցուցաբերել: Մենք նման ակտիվություն նախկինում էլ ենք տեսել, որը սկսվում է ընտրական գործընթացից ընդամենը 1 ամիս առաջ, երբ ասում են՝ եկեք հավաքվենք, մի բան կորոշենք, սակայն փորձը ցույց է տալիս, որ նման գործողություններով հաջողության չես հասնում:

- Բայց ձեր դիրքորոշումը «Ոչ»-ի ճակատների կողմից միանշանակ չի ընդունվում, եւ իրենք համարում են, որ այդ կերպ դուք օգնում եք Սերժ Սարգսյանին:

- Մեր դիրքորոշումը հստակ է՝ սա կեղծ օրակարգ է եւ ֆիքսում ենք, որ անկախ նրանից, այս սահմանադրական փոփոխությունները անցնեն, թե՝ ոչ, իշխանության վերարտադրության հավանականությունը դրանից չի փոքրանալու: Եվ մենք այս պահին չենք մասնակցելու դրան, որովհետեւ այն տապալելու մեխանիզմներ չենք տեսնում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա ՔՊԿ-ն եւ նրանում ընդգրկված մարդիկ իրենց վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ վաղուց են արտահայտել ու իրենց քաղաքական մտադրությունների մասին հայտնել:

- Այդուամենայնիվ, եթե դուք չեք պայքարում այդ փոփոխությունների դեմ, չի՞ նշանակում, որ օգնում եք Սերժ Սարգսյանին՝ ավելի հեշտ այդ փոփոխությունները իրականացնելու ու ավելի հեշտ վերարտադրվելու:

- Ընդհակառակը, մենք հենց հիմա պայքարում ենք Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու ուղղությամբ՝ ձեւավորելով մի կառույց, որն այս համակարգին դեմ է գնալու: Եվ որքան շուտ մենք հաջողենք այդ գործում, այնքան իշխանափոխությանը միտված իրական գործողություններն ավելի շուտ կծավալվեն: Եթե մենք մտնում ենք սահմանադրական գործընթացի մեջ, մենք անորոշ ժամանակով հետ ենք գցում իշխանափոխության գործընթացը:

- Այսինքն, երբ «Նոր Հայաստանը» իշխանափոխության կոնկրետ ժամկետ է նշում, դուք դա անհավանակա՞ն եք համարում:

- Մենք չենք բացառել եւ չենք բացառում համագործակցությունը որեւէ ուժի հետ եւ որեւէ առաջարկ չենք մերժում: Մենք ասում ենք, որ այդ առաջարկը պետք է լինի հստակ, ըստ ժամանակացույցի եւ քայլերի հստակ հաջորդականության: Եթե այդ քայլերի հաջորդականությունը ներկայացվի, մենք կքննարկենք: Եթե դա իրականանալի է, մեր ամբողջ ծրագրերը կդնենք մի կողմ եւ կմիանանք այդ ծրագրի իրագործմանը: Հիմա միայն խոսակցություններ են՝ առանց հստակ գործողությունների մինչեւ հանրաքվե եւ հանրաքվեից հետո ընկած ժամանակահատվածի համար:

- Բայց «Նոր Հայաստանն» ասում է, որ եթե բոլորով դուրս գան փողոց եւ մի քանի օր  մնան, իշխանափոխություն տեղի կունենա:

- Նախկինում ունեցել ենք մի քանի օր փողոցում մնալու փորձեր, բայց իշխանափոխություն տեղի չի ունեցել: Իրենք պետք է բացատրեն, թե ինչու այն ժամանակ իշխանափոխություն տեղի չի ունեցել եւ ինչու հիմա նմանատիպ գործընթացով ռեժիմը պետք է հեռանա:

Տպել
3752 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա