Կառավարությունն ու Իսկոյանը Հայաստանը տանում են միջազգային սկանդալի

06/11/2015 schedule16:17

Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն, ինչպես երեւում է, հոգնել է Հայաստանի կառավարության հետ հարաբերություններում սովորեցնողի, խնդրողի կամ պահանջողի դերում լինել: Օրերս Կոմիտեն Հայաստանի կառավարությանը նամակ է ուղղել, որտեղ հստակ սպառնալիք կա՝ եթե չեք աշխատելու, ուրեմն եկեք դադարեցնենք պայմանագրի գործողությունները, ինչպես նաեւ այն հատուկ իրավունքներն ու արտոնությունները, որոնք Օրհուսի Կոնվենցիայի համաձայն տրվել են Հայաստանին:

Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն նամակում շատ հստակ է ակնարկն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը թերանում է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում:

Ձախողել են

Դեռեւս 2014 թվականի հուլիսին մեր «Հայաստանը Օրհուսի սեւ ցուցակում» հոդվածում գրել էինք, որ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող Օրհուսի կոնվենցիայի պահանջները տարիներ շարունակ խախտելու պատճառով ՀՀ կառավարությունը կարող է զրկվել տարբեր միջազգային կառույցներից ստացվող ֆինանսական խոշոր հատկացումներից: Համապատասխանության կոմիտեն դեռ այն ժամանակ 3 որոշում ուներ առ այն, որ մեր երկիրը ձախողել է կոնվենցիայի իրականացումը:

Հիմա արդեն նոր իրավիճակ է: Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտե Հայաստանից ուղարկվել է հանրության իրավունքները չպահպանելու վերաբերյալ 2 բողոք, որոնցից մեկը վերաբերում է Դալմայի այգիների սեփականատերերի իրավունքների խախտմանը, մյուսը՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի արդյունքում տեղի բնակիչների եւ հասարակայնության իրավունքների խախտմանը: Կոմիտեն այս երկու դեպքերի վերաբերյալ, սակայն, մեր կառավարության կողմից որեւէ մեկնաբանություն՝ այդ հարցում առաջընթացի վերաբերյալ: Այսինքն՝ Կոմիտեն գտնում է, որ կառավարությունը իրավիճակը շտկելու համար ոչինչ չի արել:

Կոմիտեն իր վերջին նամակում կառավարությունից պահանջել է ներկայացնել ապացույց, որ ընդունվել են բոլոր օրենսդրական, նորմատիվային, վարչական եւ գործնական միջոցառումները, որպեսզի ապահովեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի կատարումը` ներառյալ հասարակության մասնակցությունը:

Կոմիտեի նամակում նաեւ նշված է, որ հասարակության կողմից Օրհուսի կոնվենցիայի խախտումների մասին հաղորդագրության ստացման դեպքում կառավարությանը հանձնարարություն կտրվի՝ կամ բարձրացրած հարցի առնչությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել, կամ խոստովանել դրանք չկատարելու մասին: Սա նշանակում է, որ վիճակը շատ լուրջ է: Եթե կառավարությունը ստիպված լինի ընդունել, որ ոչինչ չի արել, ապա միջազգային իրավունքի կիրառվող նորմերի համաձայն կդադարեցվեն պայմանագրի գործողությունները, հատուկ իրավունքները եւ արտոնությունները, որոնք, Կոնվենցիայի համաձայն, տրվել են Հայաստանին:

«Վերեւներում» տեղյակ էին

«Էկոլոգիական հասարակական դաշինքը» նախորդ տարի իր պարտքն էր համարել անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին տեղեկացնել, որ Հայաստանի հեղինակությունը ձեռից գնում է: Դաշինքը վարչապետի ուշադրությունն էր հրավիրել այն բանի վրա, որ Օրհուսի կոնվենցիայի կիրարկման հետ կապված խնդիրներ կան, որ ՀՀ օրենսդրությունը լիովին չի ապահովում եւ երաշխավորում Կոնվենցիայով նախատեսված հիմնական իրավունքները, եւ որ բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիներն ու ՀԿ-ները խնդիրներ են ունեցել բնապահպանական տեղեկատվություն ստանալու, որոշումների կայացմանը մասնակցելու հետ եւ դատարան դիմելով մերժում են ստացել:

Այն ժամանակ ՀԿ-ները ստիպված դիմել էին Համապատասխանության կոմիտե, որը լուրջ միջազգային կառույց է եւ գնահատում է, թե այս կամ այն երկիրը որքանով է կատարել ստանձնած պարտավորությունները: Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում էկոդաշինքը որպես ստեղծված իրավիճակի պատճառ նշել էր Կոնվենցիայի հայաստանյան համակարգող Աիդա Իսկոյանի կողմից իր պարտականությունները չկատարելը: «Տասնյակ տարուց ավելի միջազգային հանդիպումներում մասնակցելով եւ ներկայանալով որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ տիկին Իսկոյանը պատշաճ չի կատարել իր պարտավորությունները եւ, ըստ էության, Եվրոպական երկրների հարկատուների գումարներն օգտագործել է իր անձնական նպատակներով, պատշաճ չի ներկայացրել հաշվետվություններ, ոչ էլ կազմակերպել է Կոնվենցիայի իրականացման աշխատանքներ: Նա դա չէր կարող անել մի պարզ պատճառով, քանի որ միաժամանակ հանդիսանում է ՀԿ ղեկավար եւ ներկայանում է որպես կառավարության ներկայացուցիչ, որոնց համատեղումը անօրինական է»,-մեջբերում ենք դաշինքի՝ վարչապետին ուղղված նամակում:

Իսկոյանն ու իր բաժին «աստվածաշունչը»

Աիդա Իսկոյանը էկոլոգիական իրավունքի լավ մասնագետի համարում ունի: Գոնե ԵՊՀ-ում դրանում վստահ են: Համալսարանի 80-ամյակի առթիվ նա պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» շքանշանով:

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի արդեն նախկին ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի մասնակցությամբ 2011 թվականի մայիսին կայացած մի քննարկման ժամանակ, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը պատասխանելով «Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանի հարցին` «Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ձախողման համար ձեզ պատասխանատու համարու՞մ եք», հակադարձել էր, թե՝ Հայաստանում Կոնվենցիան չի ձախողվել:  
Իսկոյանը մշտապես հանդես է գալիս որպես Օրհուսի կոնվենցիայի ջատագովներից մեկը: 2011 թվականին «Արմենպրեսի» հետ զրույցում նա անգամ ասել էր, թե Օրհուսի կոնվենցիան իր երկրորդ Աստվածաշունչն է: Հարցազրույցը նա տվել էր Lragir.am կայքում իմ հեղինակած հոդվածից հետո՝ այնտեղ ներկայացված մեղադրանքները հերքելու նպատակով:

4 տարի անց

Այդ հարցազրույցից չորս տարի անց ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի հեղինակությունը մազից է կախված: Այդ հայտարարությունից չորս տարի անց կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն Աիդա Իսկոյանի միջոցով զգուշացնում է Հայաստանի կառավարությանը, որ համագործակցությունը կարող է դադարեցվել, քանի որ վերջինս չի կատարում 14 տարի առաջ իր խորհրդարանի կողմից վավերացրած կոնվենցիայի պահանջները: Իսկ ինքը Իսկոյանը Կոմիտեին չի ներկայացրել Հայաստանի մասով երկրորդ զեկույցը, ինչը նույնպես արհամարհանք է միջազգային գործընկերների հանդեպ: Կոմիտեն Աիդա Իսկոյանին զգուշացնում է, որ նա մոռացել է իր «աստվածաշունչը», հավատափոխ է եղել: 

Տպել
2272 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել